00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ՆԳԺԿ–ի բանտում հայտնված ակադեմիկոս Արզումանյանը չհրաժարվեց կուսակցական տոմսից

© Sputnik / А. Чепрунов / Անցնել մեդիապահոցАкадемик Академии наук СССР Анушаван Агафонович Арзуманян.
Академик Академии наук СССР Анушаван Агафонович Арзуманян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է ակադեմիկոս Արզումանյանի բավական արտասովոր կյանքի մասին։ Դժվար է պատկերացնել, սակայն հայը ՆԳԺԿ–ի նկուղում էր հայտնվել մատնության համար ու առանց կուսակցական տոմսի այնտեղից դուրս գալ կտրականապես հրաժարվում էր։

Նախքան բացատրելը, թե «ինչո՞ւ», պատասխանենք «ո՞վ» հարցին։ Անուշավան Աղաֆոնի Արզումանյանը համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջին տնօրենն էր,  ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, խորհրդային ղեկավարության առաջին դեմքերի երկար տարիների խորհրդատուն և 1972-1976 թվականներին Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Գրիգորի Աղաֆոնի Արզումանյանի ավագ եղբայրը։

Родственники одного из пропавших без вести при пожаре в торговом центре «Зимняя вишня» в Кемерово - Sputnik Արմենիա
Ցտեսություն, անմահացած ուսուցիչ. իսկական հերոսների պատմություն

Նախքան գիտությամբ զբաղվելը, ավագ Արզումանյանը կուսակցական աշխատանքով էր տարված, այդ բնագավառում լուրջ հաջողությունների էր հասել։ Ստալինյան բռնապետության տարիներին այդ փաստն առավել հետաքրքիր էր ՆԳԺԿ–ին. իսկ ինչպե՞ս բավարարել հետաքրքրությունը, եթե ոչ մարդուն բանտ նետելով։

Ստորև կներկայացնենք ակադեմիկոսի զարմիկ Գագիկ Արզումանյանի հավաքած և հրապարակած փաստաթղթերի հիման վրա ստացված տեղեկությունը։

Անուշավան Արզումանյանին ձերբակալել են 1937 թվականին Թբիլիսիում, այնուհետև Հայաստանի ՆԳԺԿ–ի պահանջով նրան Երևան էին ուղարկել։ Ձերբակալության հիմքը մատնությունն էր։ Մատնության հիմքով կազմած տեղեկանքից. «Հետաքննությունը պարզել է, որ Արզումանյան Անուշավանը Հայաստանի հակախորհրդային նացիոնալիստական աջտրոցկիստական կազմակերպության անդամ է և ակտիվ հակախորհրդային աշխատանք է տանում։

Հաշվի առնելով այն, որ Արզումանյանը չի ճանաչել իր մեղքը, իսկ գործով Արզումանյանի հակահեղափոխական գործունեությունը դատարանում հաստատող այլ վկաներ չկան, «№ 12 981 քննչական գործը ենթակա է ուղարկելու ԽՍՀՄ միության ՆԳԺԿ Հատուկ խորհրդակցության լսմանը»։

Герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
«Դա չի նշանակում, որ ես արդեն կործանվել եմ». ինչ է խոստովանել Նելսոն Ստեփանյանը կնոջը

ՆԳԺԿ–ի Հատուկ խորհրդակցությունը` «մարմինների» կողմից հորինված և Ստալինի կողմից հաստատված արտադատարանային ատյան է, որը ճամբարներ ուղարկելու, իսկ ավելի ուշ նաև մահապատժի ենթարկելու իրավունք ուներ։ Եթե ընդունենք, որ այն ժամանակ դատական ատյանները ևս, ըստ էության, պատժող մարմինների տարատեսակ էին, ապա Հատուկ խորհրդակցությունում հայտնվածներին 100-ից 99–ին հատուկ ռեժիմի ճամբարներ կամ գնդակահարություն էր սպասվում, ինչը գրեթե նույն բանն էր։ Անուշավան Արզումանյանը հայտնվեց այդ աներևակայելի մեկ տոկոսի մեջ. նրան ազատ արձակեցին։

Բայց ոչ միանգամից։ Հետաքննությունը մոտ 2 տարի ընթանում էր։ Ամբողջ ընթացքում ձերբակալվածը պնդում էր`ես մեղավոր չեմ։ Նրան ասում էին` մասնակցել ես, անդամ էիր, վնասում էիր։ Իսկ նա կրկին իրենն էր պնդում։ Նրան նույնը` հակախորհրդային, հակահեղափոխական, ազգի թշնամի։

Պատկերացրեք. 33 տարեկան երիտասարդն ընկնում է բոլորին և ամեն ինչ աղացող Ստալինյան բռնապետության ռեժիմի մսաաղացի մեջ։ Ինչ կամքի ուժ պետք է ունենա մարդը, որ հասկանալով, որ «կապացուցեն» և կգնդակահարեն, չկոտրվի

1938 թվականի դեկտեմբեր։ Ձերբակալվածին հայտարարում են հետաքննության ավարտի մասին, մեղադրանք առաջադրում։ № 12 981 գործի վրա Արզումանյանի ձեռքով գրված է. «Հետաքննության գործի նյութերին ծանոթացել եմ և անձամբ կարդացել։ Լրացումներ չունեմ, բացի Կ.–ի նամակի վերաբերյալ իմ բացատրությունից (խնդրում եմ կցել գործին)։ Մեղադրանքի հետ համաձայն չեմ։ Ա.Արզումանյան»։

Թող «համաձայն չէ»։ Համաձայն չլինողներին պատին են դեմ տալիս, ճիշտ նույն կերպ, ինչպես և համաձայն լինողներին։ Եվ ի՞նչ։

Ինչպես նշում է Արզումանյանի զարմիկը, նրա հորեղբայրը «հայտնվել էր Եժովի գնդակահարության և ԽՍՀՄ ՆԳԺԿ նոր «արդար» ղեկավար Բերիայի գալուստի նեղ լուսանցքում»։ Եվ այդ ամենն այն ժամանակվա հետաքննական մարմիններում չարաշահումների ստալինյան «արձագանքի» և քաղաքական հոդվածներով մեղադրվողների գործերն ուսումնասիրելու անհրաժեշտության ֆոնին։ Սակայն ամենակարևորն Արզումանյանն անձամբ է արել. եթե նա մի փոքր թուլություն ցուցաբերեր, հետաքննությունն իր շանսը բաց չէր թողնի»։

Член Президиума Верховного Совета СССР Анастас Иванович Микоян. - Sputnik Արմենիա
Էսկիմո Միկոյանից կամ հայերը լավագույն դուքանդարներն են Ռոստովից մինչև պարսկական սահման

Ժամանակին գաղտնի փաստաթղթից. «Քննչական մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում գործի նյութերին, մեղադրանքները չեն արձանագրվել։

Վերընշվածի հիման վրա կարծում են, որ Արզումանյանի մեղքը գործի նյութերով ապացուցված չէ, այդ իսկ պատճառով գործը ենթակա է վերադարձի` լրացուցիչ հետաքննության համար»։

Եվ այստեղ ամենահետաքրքիրն է սկսվում։ Գիշերը Արզումանյանին դուրս են բերում բանտախցից։ Մտածելով, թե գնդակահարության են տանում` նա հրաժեշտ է տալիս ընկերներին և նրանց թողնում իր փոխնորդ շորերը։ Պետը, որի մոտ բերում են նրան, հայտարարում է. «Կարող եք գնալ, դուք ազատ եք»։ Եվ այստեղ Անուշավան Արզումանյաննա ասում է. «Ես կմնամ բանտում այնքան ժամանակ, մինչև ինձ չվերադարձնեն ձերբակալության ժամանակ խլած կուսակցական տոմսը։ Բանտապետը, կարելի է ասել, մի իրավիճակում էր հայտնվել, որը սովորաբար հիմար են անվանում։ Ի՞նչ անել։ Զանգահարում են, ում պետք է և ուր պետք է։ Ով պետք է կարգադրություն է անում` վերադարձրե՛ք, և Արզումանյանը բանտից դուրս է գալիս։

Հարց, որից խուսափել չի լինի. արժե՞ր արդյոք չդավաճանել մի կուսակցության, որն իր միլիոնավոր որդիներին բանտախուց էր նետել։ Պատասխանը կարելի է գտնել արձակ և բանաստեղծական տեսքով։

Գրող-ճամբարավոր Անատոլի Ռիբակով. «Այդ մարդիկ կուսակցությանն իրենց նվիրվածությունն ավելի վեր էին դասում սեփական մարդկային արժանապատվությունից և դրա համար դաժան պատասխան տվեցին։ Նրանք հավատում էին հզոր գաղափարին և շարունակում էին հավատալ, երբ գաղափարն արդեն սպառել էր իրեն։ Դա նրանց մոլորությունն էր։ Մոլորությունը, սակայն ոչ հանցագործությունը»։

Բանաստեղծ Նիկոլայ Կլյուև. գնդակահարվել է 1937 թվականին. «Դուք մեզ այգիներ էիք խոստանում ժպտացող ու հեռավոր երկրում։ Այդ ձայնին եկանք. ժանտախտ, խեղանդամություն, սպանություն, սով և անառակություն»։

Հ.Գ.

Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Արզումանյան կրտսերի և այս հոդվածի հեղինակի չհրապարակված հարցազրույցից։

– Գրիգորի Աղաֆոնովիչ, ձեր եղբայրը, ԽՄԿԿ ԿԿ անդամ է, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը մոտ կանգնած անձ։ Անձամբ ձեզ օգնո՞ւմ է դա։

– Իհարկե։ Եղբայրությունը միշտ և բոլորին է օգնել։ Ականավոր Օրբելիներին, Ալիխանյաններին, Գալոյան եղբայրներին, Կարեն և Կամո Դեմիրճյաններին, վերջապես։ Այստեղ չկա եղբոր ծառայողական դիրքի չարաշահում։ Իսկ միմյանց հաջողություններով և վաստակներով հպարտանալը` կա, այդ հարցում մեզ մոտ ամեն ինչ լավ է…

Լրահոս
0