00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի փողոցներում նվագող երաժիշտները․ երբ վաստակում ես ավելի շատ, քան հարսանիքում

© Sputnik / Aram NersesyanУличные музыканты Еревана. Гуго Асланян
Уличные музыканты Еревана. Гуго Асланян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է Երևանի փողոցներում ռաբիս և ռոք նվագող երաժիշտների հետ, պարզել` օրական որքան գումար են վաստակում նրանք, ինչն է նրանց ոգեչնչում, ովքեր են ամենից շատ սիրում լսել նրանց ստեղծագործությունները։

Ստեղծագործություն բաց երկնքի տակ, որն ապրուստի միջոց է դարձել․ այսպես կարելի է բնութագրել փողոցային երաժիշտների «աշխատանքը»։ Երևանի կենտրոնում կա մի քանի վայր, որտեղ կարելի է ոչ միայն տեսնել, այլ նաև լսել քաղաքի մթնոլորտը․ փողոցային երաժիշտները նվագում ու երգում են Հանրապետության հրապարակում, Հյուսիսային ու Մաշտոցի պողոտաներում։ Sputnik Արմենիան զրուցել է երկու երաժշտի հետ, որոնք ներկայացնում են Երևանի փողոցային երաժիշտների երկու գլխավոր կերպարները` մեկը ռաբիս է նվագում, մյուսը՝ ռոք։

Կարծում էի, որ այդքան էլ հեշտ չի լինի նվագելու ընթացքում մոտենալ փողոցային երաժշտին ու խնդրել հարցազրույց տալ, մտածում էի` կխանգարեմ նրան գումար վաստակել, մեր զրույցի ընթացքում մարդիկ հենց այնպես, առանց երաժշտությունը լսելու գումար չեն դնի գործիքների պատյանների մեջ։ Այս մտավախություններով մոտեցա Հանրապետության հրապարակում կլառնետ նվագող միջին տարիքի մի տղամարդու։ Նա ժպտաց։

© Sputnik / Aram NersesyanԳուգո Ասլանյան
Гуго Асланян - Sputnik Արմենիա
Գուգո Ասլանյան

— Ի՞նչ եք ասում, սա ամենաաշխույժ ժամը չէ, ցուրտ է, ու դրսում քիչ մարդ կա, այնպես որ կարող ենք հանգիստ զրուցել։

Իմ կարծիքով, անցորդները բավականին շատ էին, բայց ես որոշեցի զրույցը շարունակել։ Դեռ հարց չէի տվել, նա ասաց.

— Այսօր 15 հազարից շատ չեմ աշխատի։

— Քի՞չ է։ 

— Նորմալ։ Լավ օրերին, օրինակ` տոների ժամանակ, մի հինգ անգամ ավելի շատ եմ վաստակում։

— Լո՞ւրջ։

Учителя в деревнях по программе Учитель для Армении - Sputnik Արմենիա
Տունը թողել, գյուղ են գնացել. ի՞նչն է ստիպել աղջիկներին գյուղի դպրոցի ուսուցչուհի դառնալ

— Այո, այո,-  ժպտաց երաժիշտը, — ավելի ձեռնտու է նվագել փողոցում, քան ինչ-որ մեկի հարսանիքին։ Թեև հենց հարսանիքներից եմ սկսել երաժշտությամբ գումար վաստակել։

Գուգո Ասլանյանը 37 տարեկան է։ Հենց Գուգո, նրան երբեք դուր չի եկել իր անվան ամբողջական տարբերակը։ Տասը տարեկանում է սովորել կլառնետ նվագել, գրեթե նույն տարիքում էլ սկսել է հարսանիքներին նվագել ու գումար վաստակել։ Նա մի քանի տարի առաջ է որոշել փողոցում նվագել, երբ հարսանիքների ու ծնունդների պատվերները պակասել են։

— Ինչ-որ տարօրինակ մոդա է. հիմա հարսանիքին դիջեյ են կանչում, — վրդովմունքով անկեղծացավ Գուգոն, — հիմա նույնիսկ խորովածն են ժամանակակից երաժշտության տակ բերում։ Հիմարություն է։ Ավանդական հայկական հարսանիքին պետք է ավանդական հայկական ռաբիս հնչի՝ կլառնետով, դհոլով, քամանչայով։ Բայց մարդկանց այդպես ավելի ձեռնտու է, երաժիշտների խմբի փոխարեն մի հոգու են վճարում։

Գուգոն իր սիրած ռաբիսը նվագում է սիրելի կլառնետով (մոլորակի ամենալավ գործիքն է անվանում) սիրելի քաղաքում։ Ասում է՝ գումարը միշտ չի հերիքում, բայց ավելի շատ չէր հերիքի, եթե ուրիշ բանով զբաղվեր։

— Փորձել եմ խանութում աշխատել, շինարարությամբ եմ զբաղվել։ Մի կողմ դնենք, որ այդ աշխատանքը սրտովս չէր, դրանից բացի, ես մեկ ամսվա ընթացքում այնտեղ այնքան փող էի աշխատում, որքան այստեղ մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ եթե հաջողությունը ժպտում է, ու մեկը հավելյալ 100 դոլարանոց է տալիս, ապա` մեկ օրվա ընթացքում եմ այդքան աշխատում։ Այդպիսի բան հազվադեպ, բայց պատահում է։ Երբեմն նույնիսկ քսան հազարանոցներ են տալիս։

Գուրգենի «աշխատավարձից» զարմացած` գնում եմ փողոցային մեկ այլ երաժշտի մոտ։ Նա ռոքի ու բլյուզի ներկայացուցիչ է, կիթառահար, անունն էլ` Արմեն Հովանի։ Հարցնում եմ անցորդների առատաձեռնության մասին։

© Из личного архива Армена ОваниԱրմեն Հովանի
Армен Овани - Sputnik Արմենիա
Արմեն Հովանի

— Անծանոթ մի մարդ մոտեցավ, մի փաթեթ սիգարետ թողեց ու գնաց, — հիշում է նա, — պատահում է՝ 5000, 10000, նույնիսկ 20000 հազար դրամ են տալիս, բայց որ սիգարետներով շնորհակալություն հայտնեին, առաջին անգամ էր։

Արմենն իր երգացանկում ավելի քան հիսուն երգ ունի՝ Նիկոլայ Նոսկովից մինչև The Scorpions։ Երբեմն սեփական երգերն է երգում։ Ասում է՝ քաղաքում ամենաշատը սիրում են լսել շներն ու երեխաները։ Իսկ երիտասարդները հաճախ ձայնակցում են։

Обувной мастер Давид - Sputnik Արմենիա
Ծանոթացեք, Դավիթ. ինչպես «չսիրելը» Երևանի ամենաերիտասարդ կոշկակարին «փինաչի» դարձրեց

— Պաշտում եմ փողոցում նվագելը, ատում եմ բեմն ու փաբերը։ Հասկանո՞ւմ եք՝ ամեն անցորդ իր ներդրումն ունի իմ արվեստում։ Իր հայացքով, իր ժպիտով, իր տխրությամբ։ Ինձ ոգեշնչում են մարդիկ, մաքուր օդը, բաց երկինքը, զբոսնող կենդանիները։ Այս ամենն այնքան է լրացնում ինձ, որ կյանքս այլևս չեմ պատկերացնում առանց սրա։

Արմենը կիթառ նվագել է սովորել 35 տարեկանում։ Հիմա 45 տարեկան է։ Ասում է՝ շատ երկար է երազել երաժշտությամբ զբաղվելու մասին, բայց վախեցել է։ Հետո հաղթահարել է վախը ու ոչ միայն նվագել է սովորել, այլև հոգևոր հանգստություն է ձեռք բերել։

— Չեմ ուզում ստամոքսիս գերին դառնալ, — ասում է նա, — ավելի լավ է` լինեմ երջանիկ ու սիրածս գործով զբաղվեմ։ Ափսոս, որ հաճախ ինձ չեն թողնում փողոցում նվագել։

— Ո՞վ է խանգարում։

— Մի քանի անգամ ոստիկաններն են մոտեցել, խնդրել են, որ ուրիշ տեղ նվագեմ։ Օրինակ` մի քանի ամիս առաջ նվագում էի Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ․ այնտեղի ակուստիկան շատ լավն է, ու երիտասարդներն էլ շատ են։ Բայց մետրոյի աշխատողները խնդրեցին չնվագել այնտեղ, ես էլ չվիճեցի։ Հիմա Հյուսիսային պողոտայում եմ նվագում, այստեղ էլ ակորդեոնահարներն են խանգարում․ նրանց երաժշտությունը չափազանց բարձր է, սեփական ձայնս չեմ լսում։

Արմենը հանուն հետաքրքրության Վրաստան է գնացել ու երգել Թբիլիսիի փողոցում ։ Այնտեղ նրան դուր չեն եկել երաժիշտների «օգնականները», որոնք գլխարկները բռնած մոտեցել են անցորդներին ու երաժիշտների համար գումար խնդրել։

Интервью с участниками первой армянской хеви-метал группы Аспарез - Sputnik Արմենիա
Նրանք երգում էին Արցախի համար, հիմա ստիպված ռաբիս են լսում. ու՞ր կորան «Ասպարեզի» տղաները

— Երևանում այդպիսի բան չկա, փառք Աստծուն։ Անցորդները գումար են գցում կիթառիս պատյանի մեջ, որովհետև նրանց դուր է գալիս երաժշտությունը, ոչ թե ինչ-ոչ մեկը խնդրում է։ Երևանում մարդիկ երբեմն չեն նկատում պատյանը, մոտենում են ու գումարը գրպանս խցկում։ Նշանակում է` նրանք իսկապես ուզում են շնորհակալություն հայտնել երգելուս համար։ Սակայն այդպիսի բաները շփոթեցնում են ինձ ու ստիպված եմ լինում երգը նորից սկսել։ Իհարկե, բոլորի աչքի առաջ եմ նվագում, բայց այդ ընթացքում մեկուսացած եմ լինում։ Ասես աղոթում եմ բոլորի հետ մեկուսացած։

Երևանում թափառաշրջիկ երաժիշտները հենց «փողոցային» են․ քաղաքում ոչ ոք չի նվագում մետրոյում կամ ավտոբուսների մեջ, ինչպես ընդունված է Եվրոպայում։ Երևանի օրենքների համաձայն ՝ փողոցային երաժիշտները կարող են նվագել մինչև գիշերվա 11-ը ցանկացած այն վայրում, որն ինչ-որ մեկի սեփականությունը չէ։

Լրահոս
0