00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստալինի համար ամառանոցներ կառուցող Մերժանովը միայն մահից առաջ տուն ստացավ

© Photo : press office of FPS of RF / Անցնել մեդիապահոցБлижняя дача Иосифа Сталина в Москве
Ближняя дача Иосифа Сталина в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է ԽՍՀՄ ժողովուրդների «առաջնորդի» արտասովոր հակումներին և հայ ճարտարապետի դաժան կյանքին, որին բախտ վիճակվեց կատարել Ստալինի քմահաճույքները ՆԳԺԿ–ի ստեղծման առաջին օրերին։

Նա ինչ-որ ժամանակ աշխատում էր ազատության մեջ, այնուհետև Ներքին գործերի ժողովրդական կոմիտեի բանտերում, հետո` կրկին ազատության մեջ, սակայն երկար տարիներ անօթևան էր։ Կարճ ժամանակ անց կնքեց մահկանացուն, նրա աճյունը թաղվեց Մոսկվայի հայկական գերազմանատանը։

Ստալինի առաջին ամառանոցներից մեկը («Բլիժնյայա») ճարտարապետը նախագծեց 1934 թվականին Կունցևո մերձմոսկովյան ավանում։ Սակայն ավելի վաղ` 1920-ականներին, շահագործման էր հանձնել նրա Սոչիի ամառանոցը։ Այն «Զելյոնայա ռոշչա» էր կոչվում։ Բայց դա այն նորաձև առողջարանը չէ, որն ավելի ուշ կառուցվեց և մինչև օրս կանգուն է, այլ մեկ ուրիշը` թաքնված Ագուրի կիրճի անտառներում։ Չնայած այդ շենքը ևս երկրի երեսից չի վերացել։ Իր ճարտարապետի ճաշակին և ընկալունակությանը վստահելով` Ստալինն այն ժամանակ միայն մեկ ցանկություն հայտնեց` շատրվաններ չլինեն։

Академик Академии наук СССР Анушаван Агафонович Арзуманян. - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ ՆԳԺԿ–ի բանտում հայտնված ակադեմիկոս Արզումանյանը չհրաժարվեց կուսակցական տոմսից

Այնտեղ իսկապես շատրվաններ չկան։ 1970-ականներին, երբ հեղինակին վիճակվեց լինել Ստալինի «Զելյոնայա ռոշչայում», այն գրեթե լքված էր, ամառանոցում լուռ էր և տաղտկալի։ Ստալինն ինքը այնտեղ սիրում էր հանգստանալ աշնանը` կարճ ժամանակով, ընտանիքը ամռանն էր գալիս և այդ ժամանակ երկար էին մնում։ Նրանց ժամանակ առ ժամանակ տարբեր կուսակցությունների և ԽՍՀՄ բարեկամական պետությունների ղեկավարներ էին այցելում, մասնավորապես Մաո Ցզեդունը։

Այդ ժամանակ Ստալինին հանդիպած մարդկանցից հոդվածի հեղինակին հաջողվեց միայն ծեր հնոցապանին գտնել, որն այդքան էլ պատրաստակամ չարձագանքեց որևէ բան անցյալից հիշելու խնդրանքին։

«Թեյ մենք նրա հետ չենք խմել, բիլյարդի գնդակ չենք գլորել, ապրում էր իր համար, ինչի մասին էր մտածում` ո՞վ գիտե։ Ահա այս կաղնին նրա օրոք այսքան աճեց,- բակի վերջում վեր խոյացած հսկայական ծառը ցույց տալով ասաց զրուցակիցս և հոգոց հանելով ավելացրեց)-, կարողանում էր ծառ տնկել, ծերուկը»։

Ինչը ճիշտ է, ճիշտ է` ծերուկը ծառ տնկել կարողանում էր… Երկար տարիներ անց դրանում համոզվեց նաև Մերժանովը։ Իսկ մինչև այդ նա պատվերներ էր ստանում մեկը մյուսի հետևից` Սոչի, Մացեստա, Գագրա, Կիսլովոդսկ,Մերձմոսկովյան շրջան։ Նա հեղինակեց մոտ 50 ամառանոց Ստալինի և խորհրդային ղեկավարության վերնախավի համար։

© Fair useՄիրոն Իվանովիչ Մերժանովը
Мирон Иванович Мержанов - Sputnik Արմենիա
Միրոն Իվանովիչ Մերժանովը

… Խորհրդային առաջնորդների հանգստյան տների ոճն ու ոգին հասկանալու համար հեռու գնալ հարկավոր չէ։ Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող ընդունելության տունը, որը ժամանակին հայտնի էր որպես Հարությունովի ամառանոց (այդտեղ, ինչպես ենթադրվում է, շուտով կհաստատվի ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը), տիպական շենք է։

Պարզ է, որ ներքին հարդարանքն այժմ այլ է, սակայն ովքեր այստեղ եղել են նախկինում, հիշում են` սենյակների ներքին հարդարանքը փայտի արժեքավոր տեսակներով էր արված, կահավորանքը բաղկացած էր խորը բազմոցներից, բնական ապակյա ջահերից, բիլիարդի սեղանից, այդ շինություններում պարտադիր էր աշխատանքային գրասեղանով գրասենյակի առկայությունը։ Իսկ տները սակավամարդ էին, դրանցում միշտ լուռ էր և ձանձրալի։

Գրեթե այնպես, ինչպես «Զելյոնայա ռոշչայում», «Բոչարովի ռուչեյում», «Կրասնայա պոլյանայում» կամ «Խոլոդնի րեչկայում»` Գագրայից քիչ հեռու (ուշադրություն դարձրեք տեղանունների էսթետիկ նշանակությանը)։

Симон Аршакович Тер-Петросян, известный миру как Камо - Sputnik Արմենիա
Հայ հեղափոխական Կամոն խորհրդային կոմս Մոնտե Քրիստոյի կամ թիֆլիսյան Ռոբին Հուդի դերում

… Մերժանովը ծնվել է Դոնի Նախիջևանում (բարեկամական կապ ուներ ծովանկարիչ Այվազովսկու և ճարտարապետ Թամանյանի հետ), ավարտել է այն ամենն, ինչ անհրաժեշտ էր ավարտել բարձրակարգ ճարտարապետ դառնալու համար։ Առաջին աշխատանքը եղել է Եսենտուկիի փակ շուկայի նախագիծը։ Այնուհետև հասարակական նշանակության մի քանի շինություն է նախագծել։

Բայց նրա փառահեղ ուղին սկսվեց Կիսլովոդսկում, այսպես ասենք, Կրեմլի համար «Դեսյատ լետ Օկտյաբրյա» սանատորիան կառուցելուց հետո։

Հետագայում Մերժանովը սկսեց զբաղվել խորհրդային վերնախավի համար առողջարանների նախագծմամբ, իսկ ավելի ուշ նրան էին հանձնել Ստալինի հանգստավայրերի շինարարության համակարգումը։ Պաշտոնը, որը զբաղեցրեց Մերժանովը, կոչվում էր «ԽՍՀՄ ԿԸՀ-ի տնտեսական վարչության գլխավոր ճարտարապետ»։ Այն նման էր մեր օրերում նախագահների վարչակազմում համապատասխան ստորաբաժանմանը։

© Fair useՄերժանովի նախկին առանձնատունը, Կիսլավոդսկ
Бывший особняк Мирона Мержанова. Кисловодск - Sputnik Արմենիա
Մերժանովի նախկին առանձնատունը, Կիսլավոդսկ

Չի կարելի ասել, որ ճարտարապետը միայն Ստալինի և նրան շրջապատող մարդկանց համար էր կառուցում։ Նրա ստեղծագործական ժառանգությանն են պատկանում Պյատիգորսկի Պետական բանկի շենքի վերականգնումը, Մոսկվայում ճարտարապետի կենտրոնական տան նոր շենքը (գործընկերներ Բուրովի և Վլասովի հետ համատեղ աշխատանքն է), Կրասնոյարսկի և Ամուրի Կոմսոմոլսկի հասարակական շենքերը։ Նա նաև «Զոլոտայա զվեզդա» և «Սերպ ի մոլոտ» մեդալների էսքիզների հեղինակն է, այդ մեդալներով են պարգևատրվել Խորհրդային միության և Սոցիալիստական աշխատանքի հերոսները։

Խորհրդային միության հերոսի աստղին առաջինն արժանացավ օդաչու Անատոլի Լյապիդևսկին (1934 թ.), վերջինը` երրորդ կարգի կապիտան Լեոնիդ Սոլոդկովը (1991 թվականի դեկտեմբեր)։ Իսկ այդ ընթացքում`12 հազար 500 ԽՍՀՄ հերոսի և 20 հազար 747 աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել։ (ԽՍՀՄ 4- հերոսներն այսօր էլ Ռուսաստանի հերոսներ են, որոնց թվում է նաև մեր հայրենակից Արթուր Չիլինգարովը)։

© Fair useՁերժինսկու անվան ամառանոցը, Սոչի
Санаторий имени Дзержинского, Сочи - Sputnik Արմենիա
Ձերժինսկու անվան ամառանոցը, Սոչի

Հետագայում մեր պատմության հերոսը Մոսկվայում իր բնակավայրը փոխարինեց Ամուրի Կոմսոմոլսկում բանտախցով։ Ինչու՞ շնորհազրկման ենթարկեցին նրան։ «Մատնեցին» գործընկերները։ Նա ժամանակին Դենիկինի մոտ էր ծառայել։ Ինչո՞ւ էր ծառայել, որպես ի՞նչ, ի՞նչ հանգամանքներում` դատարանին և հետաքննությանը հետաքրքիր չէր, քանի որ ոչ դատաստան, ոչ էլ հետաքննություն չի եղել։ Միայն դատավճիռ է կայացվել` 10 տարվա ազատազրկում ճամբարում։

1949 թվականի սկզբին Մերժանովին անսպասելի Մոսկվա ուղարկեցին։ Հաջորդ օրը (ճամբարային զգեստով) նա արդեն կանգնած էր պետական անվտանգության նախարար Աբակումովի դիմաց, լսում էր նրա հանձնարարությունը։ Հանձնարարում էին ՊԱՆ-ի սանատորիայի նախագիծը մշակել։ Աշխատանքները ժամանակին և որակով արվեցին։ Այնուհետև մեկ այլ առաջադրանք եղավ, հետո ևս մեկը, այնուհետև կրկին նույքան անսպասելի նրան ուժեղացված անվտանգությամբ Իրկուտսկ տարան։

© Photo : press office of FPS of RF / Անցնել մեդիապահոցՄոսկվայում Ստալինի ամառանոցը
Ближняя дача Иосифа Сталина в Москве - Sputnik Արմենիա
Մոսկվայում Ստալինի ամառանոցը

Իսկ ի՞նչ արեց Ստալինը, որը ժամանակին Մերժանովին անձնական շինարար էր հռչակել։ Ոչինչ։ Իոսիֆ Վիսարիոնովիչը անհոգ իր հանգիստն էր վայելում Մերժանովի կառուցած ամառանոցներում և բանտի նմանվող «Հատուկ տեխնիկական բյուրո» ԳՀԻ-ից դժգոհելու պատճառներ չուներ, այդտեղ Միրոն Մերժանովի կամ Անդրեյ Տուպոլևի նման «խորհրդային ժողովուրդի թշնամիները» շարունակում էին նախագծել, ստեղծել, կառուցել։

Միրոն Իվանովիչին ազատեցին 1954 թվականին` Ստալինի մահից հետո մեկ տարի անց, վերականգնեցին 1956 թվականին, հողին հանձնեցին 1975 թվականին։ Մոսկվայում նա բնակարան ստացավ միայն իր մահից երեք տարի առաջ, իսկ մինչև այդ ապրում էր Նովիե Գորկիում, զբաղվում նկարչությամբ, հաճախ ձիեր էր նկարում, որոնց նկատմամբ մանկուց թուլություն ուներ…

Լրահոս
0