00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ հեռացավ Ֆուտբոլի մեր հավաքականի մարզիչը, և ի՞նչ կարելի է կառուցել ավերակների վրա

© Sputnik / Asatur YesayantsТоварищеский матч. Армения - Литва. 27.03.2018
Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզչի հրաժարականի մասին որևէ բան չէր հուշում` որևէ ակնարկ չկար։ Լիտվայի և Էստոնիայի հետ ընկերական խաղերը դժվար թե պաշտոնաթողության լուրջ պատճառ լինեին։ Նման կարծիքի է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ֆուտբոլի հայկական հավաքականը կրկին առանց մարզչի մնաց. Արթուր Պետրոսյանը հեռացավ։ Դեռ հայտնի չէ` ո՞վ կգա նրան փոխարինելու, տարբեր անուններ են նշում, սակայն բոլոր վարկածները դեռ սուրճի մրուրով արված գուշակությունների մակարդակում են։

Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Եթե հավաքականի նախկին մարզիչների գերակշռող մասի հեռանալը կանխատեսելի էր, իսկ երբեմն էլ ցանկալի ֆուտբոլային երկրպագուների լայն զանգվածների համար, ապա Պետրոսյանի հրաժարականը (ինչպես նաև ավելի վաղ Վարդան Մինասյանի) որոշակի առումով անսպասելի էր։ Պետրոսյանը մեկ անգամ արդեն նման ցանկություն հայտնել էր` մեծ հաշվով պարտությունների շարքից հետո, սակայն այն ժամանակ մնաց։

Պաշտոնը լքելու նախանշաններ, կարելի է ասել, չկային` Պետրոսյանը նախապատրաստում էր թիմը ընկերական խաղին, ողջունում նորեկներին, մտորում նոր մրցաշարում` ընթացիկ տարվա աշնանը կայանալիք Ազգերի լիգայում Հայաստանի հնարավորությունների մասին։ Եվ հանկարծ այսպիսի տհաճ նորություն, քանի որ ֆուտբոլի սիրահարները նրա հանդեպ համակրանք էին տածում, նա անտարբեր չէր և պրոֆեսիոնալ էր։ Հավանաբար խաղացողների շրջանում ևս։

Թվում է, թե ինչ-որ բան է տեղի ունեցել մեր ֆուտբոլային «վերևներում», մի բան, որը համընդհանուր քննարկման առիթ չեն դարձնում։ Սա ասում եմ որոշակի դիտարկումների վրա հիմնված զգացողություններից ելնելով։ Իսկ այդ դիտարկումները վերաբերում են Էստոնիայի և Լիտվայի հետ վերջին երկու ընկերական խաղերին։

Թվում էր, թե դրանք մեր թիմի առաջին անշուք խաղերը չէին, ոչ այդքան ուժեղ հակառակորդի նկատմամբ առաջին պարտությունները չէին։ Այո, ընկերական խաղերի արդյունքները ևս իրենց նշանակությամբ առաջին տեղում չեն։ Առավել կարևոր են խաղերի որոշակի սխեմաների, կապերի մշակումը, նորեկների համար թիմի հետ խաղալու հնարավորությունը, թիմային խաղի տարբերակներ գտնելը։

Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Հաղթում է թիմը, պարտվում մարզիչը. ո՞վ կփոխարինի Արթուր Պետրոսյանին

Չգիտեմ, գուցե ես սխալվում եմ, սակայն անձամբ ինձ մոտ այդ խաղերից հետո անհասկանալի զգացողություն է մնացել` ինչի՞ համար էին այդ խաղերը հարկավոր։ Ինչ-որ խաղ ցուցադրեցին դարպասապահները, ինչ-ոչ բան դաշտում` մի քանի նորեկ, սակայն վերջինները տեսնելով մյուսների պասիվությունը, նույնպես արագ կանգ առան։
Երկու խաղի ընթացքում հավաքականը պարզապես ժամանակ էր անցկացնում դաշտում, պարզապես սպասում էր եզրափակիչ սուլոցին։ Նման բան չեմ հիշում նախկինում։ Այն, ինչ տեղի էր ունենում մեր ֆուտբոլիստների հետ, չի կարելի վերագրել նրան, որ նրանք պահպանում էին իրենց վնասվածքներ ստանալուց։ Մարզումների ժամանակ բոլորն իրենց պահպանում են, սակայն միևնույն ժամանակ որևէ գիտակցված քայլ են անում դաշտում։ Թիմը երկու խաղերը ոչ լավ, ոչ էլ վատ խաղաց։

Մի շարք անհաջող, թույլ խաղեր են եղել` բազմաթիվ սխալներով, սակայն հավաքականը խաղում էր` թեկուզ վատ, բայց խաղում էր։ Լիտվայի և Էստոնիայի հետ խաղերի ժամանակ դաշտ էր դուրս եկել անտարբերության թիմը։

Ինչո՞ւմ է խնդիրը, ի՞նչ է պատահել, ինչի՞ համար էր պետք վատնել ժամանակ ու գումար այդ ֆուտբոլիստներին միասին հավաքելու համար, հանուն ինչի՞` անհասկանալի է։ Ենթադրություններ անել էլ չեմ ցանկանում։ Սակայն եթե ենթադրենք, որ այն զգացումը, թե թիմը ոչինչ չի արել, պարզապես զգացողություն չէ, ապա մարզչի հեռանալը այդքան էլ անսպասելի չի թվա։ Իսկ ինչ է կատարվել և կատարվում իրականում` հազիվ թե մեզ մի օր ասեն, և, գուցե, այդպես ավելի ճիշտ կլինի։

Արթուր Պետրոսյանը գնաց։ Իսկ ի՞նչ մնաց

Կարծես թե խնդիրներից բացի ոչինչ։ Ձևական առումով մնաց հավաքականը, մնաց նրա ղեկավարությունը, սակայն, ըստ էության, խնդիրներից բացի ոչինչ չմնաց։ Ինչ հմտություն էր հարկավոր երկու-երեք տարում փլուզել մի թիմ, որը զուտ մրցավարի կանկախալության պատճառով Եվրոպայի առաջնության փլեյ-օֆում չհայտնվեց։ Եվ այստեղ ես Արթուր Պետրոսյանի մեղքը չեմ տեսնում։

Աշնանը հավաքականը պետք է Ազգերի լիգայում խաղա Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հետ։ Դեռ երկու տարի առաջ մենք կարող էինք վստահ լինել, որ այդ խմբում առաջին տեղը կզբաղեցնենք, այսօր անգամ չենք կարող վստահ լինել, որ նրանք գոնե վերջին տեղը կգրավեն։ Կարծես թե այն ժամանակը, երբ հնարավոր էր որևէ բան փոխել արագ և հստակ որոշումներով, անդառնալիորեն անցել է։

Товарищеский матч по футболу Армения - Эстония - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Էստոնիան բաժանվեցին խաղաղությամբ. դարպասներն անառիկ մնացին

Այժմ ամեն ինչ ջնջել և նորից սկսել է պետք, և եթե դա անենք այսօր, կայուն դրական արդյունքների ավելի շուտ, քան 10 տարի հետո, սպասել չարժե։

Արթուր Պետրոսյանը հեռացավ, և առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ողջ պատմության ընթացքում անձամբ ինձ, մյուսների փոխարեն չեմ խոսում, բացարձակ հետաքրքիր չէ հաջորդ մարզչի անունը։ Մարզիչին փոխելը նման իրավիճակում ոչինչ չի փոխի։

Իսկ Արթուր Պետրոսյանին անձամբ իմ կողմից, մյուսների փոխարեն չեմ խոսի, կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել` սրտացավ աշխատանքի ու թեկուզ Չեռնոգորիայի հետ ֆանտաստիկ քամբեքի համար։

Լրահոս
0