09:39 18 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.68
  • GBP641.14
  • EUR560.05
  • RUB7.69
Գետաշեն, Գեղարքունիք

Նախաքրիստոնեական գանձարան․ հայկական գյուղը պատմական գտածոների իսկական պահոց է

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
41950

Ի՞նչ գանձեր կարող են թաքցնել մեր հայրենիքի, կարծես թե, ամենահասարակ վայրերը։ Լավ ուսումնասիրության դեպքում դրանցից գրեթե յուրաքանչյուրը կարող է գրավիչ ու հետաքրքրաշարժ պատմություն պատմել։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Սևան-Մարտունի ճանապարհի տեղադրված «Ներքին Գետաշեն» ուղեցույցը բազում ուղեցույցներից մեկն է, որ կա ցանկացած բնակավայրի մոտ։ Անցնելով միանման ուղեցույցների կողքով, որոնք տեղեկացնում են, թե ուր հասար` հազվադեպ ես մտածում, թե ինչ հետաքրքիր պատմություններ կարող են թաքնված լինել այս կամ այն բնակավայրում։ Ինչևիցե, մի դեպքից հետո «Ներքին Գետաշենն» ընդմիշտ դադարեց լինել պարզապես բազում ուղեցույցների մեկը։

Хачкары и надгробные плиты в селе Неркин Геташен
© Sputnik / Asatur Yesayants
Գեղարքունիքի Գետաշեն գյուղում պահպանված հնագույն ուղեցույց–քար

Ներքին Գետաշեն այցելելու առիթը մեծ քանակությամբ հին խաչքարների ու արքաների պատկերներով տապանաքարերի հայտնաբերումն էր։ Այս ամենը գտել էին հին մատուռի վերականգման ընթացքում։

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը, որը համաձայնեց ներկայացնել մեզ խաչքարների հետ կապված պատմությունը, որոշեց իր ծնողների գյուղով հետաքրքիր էքսկուրսիա անել։

Պատմության շրջադարձները

Գետաշեն՝ նշանակում է գետի մոտ շինված։ Գյուղով հոսում է գեղեցիկ ու բավականին ջրառատ Արգիճի գետը։ Իսկ «Ներքին» այն կոչվում է, քանի որ գյուղի հարևանությամբ կա նաև «Վերին Գետաշեն»։

Ներքին Գետաշենը մեծ գյուղ է ու բավական բնակչություն ունի։

Վաղ Միջնադարում գյուղը կոչվել է Կոթ և եղել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը, — Կարենը ներկայացնում է գյուղի պատմությունը, — IX դարում Գեղարքունիքի կառավարիչը Աշոտ I Բագրատունու թոռն էր` Գրիգոր Սուպան II-ը (մոտավորապես 859-912/913 թթ.)։

Село Неркин Геташен, Гегаркуник
© Sputnik / Asatur Yesayants
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղը

Հենց նա է կառուցել հիանալի Կոթավանք եկեղեցին։Ամենայն հավանականությամբ եկեղեցու և գյուղի պատկերը շատ է փոփոխվել մոնղոլական ու թյուրքական ցեղերի արշավանքից հետո։

Հայտնի է, որ XVI-ից XIX դարերի ընթացքում այս տարածքում մշտական բնակչություն չի եղել, այստեղ մեծ մասամբ քուրդ քոչվոր ցեղեր են ապրել։ Ի դեպ՝ նրանք գյուղը վերանվանել էին Ադյաման, — ներկայացնում է մեր զրուցակիցը։ 19–րդ դարասկզբի Օսմանյան ճնշումներից խուսափելու համար, հայերն Ալաշկերտից տեղափոխվեցին այստեղ։

Աստծուն ավելի մոտ

Գյուղ մտնելիս միագամից երևում է հիանալի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է ամենաբարձր կետում։ Սուրբ Աստվածածին եկեղեցին Կոթավանքի գլխավոր տեսարժան վայրն է։ Այստեղ ժամանակին վանական համալիր է եղել։

Церковь Святой Богородицы (Котаванк), IX век. Село Неркин Геташен, Гегаркуник
© Sputnik / Asatur Yesayants
Սուրբ Աստվածածին եկեղեցին

Այն կառուցվել է IX դարում ու ամբողջովին չի պահպանվել, սակայն մի երկու տարի առաջ, բարերարների օգնությամբ իրականացված վերականգնումից հետո, եկեղեցին իր սկզբնական տեսքին է եկել։ Բացի այդ, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ այն սկսել է ծխականներ ընդունել։

Այստեղ ժամերգություններ են անցկացվում, տեղացիները նշում են եկեղեցական տոները,- ասում է Կարենը։

Մոտիկից նայելուց միանգամից երևում է՝ որտեղ է շարվածքը հին, իսկ որտեղ՝ նոր։

Եկեղեցում ութ խորան կար, դրանցից չորսը առաջին հարկում էին, ևս չորսը, որոնք թաքստոցի դեր էին կատարում` գմբեթի տակ։ Ցավոք, վերականգնումից հետո դրանք չեն պահպանվել։

Եկեղեցուն կից կա գերեզմանատուն, որտեղ բազում խաչքարեր են պահպանվել։ Դրանցից ամենահինը XI դարի է։ Ընդհանուր առմամբ, տարածքը լի է հին խաչքարներով ու տապանաքարերով։ Պահպանվել է նաև մի քարե սալիկ, որի վրա նշված է՝ վանքը կառուցել է Գրիգոր Սիփան II-ը։ Ճիշտ է, այն երկու մասի է բաժանված, և մի փոքր դժվար է տեսնել գրությունը։ Իհարկե, ավելի լավ է այդ քարե փեղկը ավելի տեսանելի տեղ դնել։

Մինչ քարե սալիկներն ենք ուսումնասիրում, Կարենն ինձ ուզում է ցույց տալ տաճարի ամենանշանավոր ատրիբուտներից մեկը․ դա դեռ նախաքրիստոնեական ժամանակներից պահպանված քարե գառնուկ է։

Хачкары и надгробные плиты в селе Неркин Геташен
© Sputnik / Asatur Yesayants
Նախաքրիստոնեական խաչքար

Հավանաբար, քանդակը զոհաբերության գառին է խորհրդանշում։ Ցավոք, քանդակի գլուխը կորել է, հավանաբար` խորհրդային շրջանում։ Այստեղ շատ են նաև նախաքրիստոնեական ատրիբուտները, հատկապես՝ ջուրը պաշտելու խորհրդանիշները։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ այս տեղում նախաքրիստոնեական սրբավայր է եղել։

«Խաչեր»

Ուղևորության հաջորդ կանգառը Կոթավանքի մոտակայքում գտնվող բարձունքն է։ Այս վայր առանձնանում է հին, մեծ ու գեղեցիկ խաչքարներով։ Տեղացիներն այս վայրը պարզապես անվանում են «Խաչեր»։

Քարե սալիկները XII-XIII դարերի են։ Գյուղական լեգենդի համաձայն՝ դրանք տեղադրվել են ի հիշատակ Լենկթեմուրի սպանած քրիստոնյաների։ Սակայն անհայտ է, որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, — պարզաբանում է  մեր զրուցակիցը։

Այս բարձունքի վրա, մեծ քարե բեկորների մոտ խարույկի հետքեր նկատեցինք։ Կարենը պարզաբանում է՝ ամեն տարի Տրնդեզի ժամանակ երիտասարդներն այստեղ կրակ են վառում։ Այդ կրակը երևում է գյուղի ցանկացած կետից։

Այստեղ շատ լավ են պահպանվել ազգային ու կրոնական տոները նշելու ավանդույթները։ Սուրբ ծնունդի նախօրեին, օրինակ, երեխաները թելին կապած փոքրիկ պարկեր են տներից ներս մտցնում, որպեսզի այնտեղ չիր ու քաղցրավենիք դնեն։ Միաժամանակ, նրանք ասում են «Հալելույա, հալելույա»։ Դա շատ հետաքրքիր ավանդույթ է, ոչ մի տեղ նման բան չեմ տեսել։

Ջրաղաց

Ներքին Գետաշենի ևս մեկ հետաքրքիր վայր է XIX դարից պահպանված ջրաղացը։

Դա մեր նախապապերի կառուցած առաջին ջրաղացներից է։ Մեր պապերն այստեղ են եկել XIX դարի սկզբին։ Հիմա նրանց հետնորդները խնամում են դրանք։  Մինչ նախորդ դարի կեսերը ջրաղացը գործածվում էր։ Այն հիմա էլ է աշխատում, սակայն դրա շահագործման կարիքը չկա, դա ավելի շուտ զբոսաշրջային վայր է, ասում  է Կարենը։

Իրոք, չափազանց հետաքրքիր վայր է, որը կարող է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։ Դա հասկացել են նաև ջրաղացի տերերը՝ երկու եղբայրները, որոնք ժամանակին Ռուսաստան «խոպան» էին գնում, իսկ հիմա գետի մոտ հարմարավետ հյուրատուն են կառուցել ու արտասահմանցիների են հյուրընկալում։

Վերջին տարիներին մեզ մոտ սկսել են ավելի շատ զբոսաշրջիկներ գալ, նրանցից շատերը սփյուռքահայեր են։ Նրան հետաքրքրվում են վանքով, խաչքարներով։ Կարծում եմ՝ վերջին գտածոներից հետո արտասահմանցի այցելուների թիվը կավելանա, — անկեղծանում է եղբայրներից մեկը՝ Մեժլումը։

  • Ներքին Գետաշեն. 19–րդ դարի ջրաղաց
    Ներքին Գետաշեն. 19–րդ դարի ջրաղաց
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշեն. Սուրբ Աստվածածին
    Ներքին Գետաշեն. Սուրբ Աստվածածին
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշեն. Սուրբ Աստվածածին
    Ներքին Գետաշեն. Սուրբ Աստվածածին
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշեն
    Ներքին Գետաշեն
    © Photo : Karen Hovhannisyan
  • Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    Ներքին Գետաշենում պահպանված հնագույն խաչքարեր
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 9
© Sputnik / Asatur Yesayants
Ներքին Գետաշեն. 19–րդ դարի ջրաղաց

Նա խոստովանում է՝ ինչ-որ պահի նրանք եղբոր հետ որոշեցին տնից հեռու աշխատանք փնտրելու փոխարեն վերականգնեն ընտանեկան ժառանգությունն ու գումար վաստակեն հարազատ գյուղում։ Որոշումը, ինչպես տեսնում ենք, իրեն արդարացրել է։

Էքսկուրսիան Ներքին Գետաշենով՝ դրա պատմությամբ, ավանդույթներով ու պատմամշակութային հուշարձաններով, իսկապես, տպավորիչ էր։ Հիմա արդեն, տեսնելով մայրուղու վրա տեղադրած կապույտ ուղեցույցները, ակամայից մտածում ես` ի՞նչ գանձեր կարող են լինել այդ վայրերում․․․

Գլխավոր թեմաներ