00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի հրաժարականի շնորհիվ ապրիլի 24-ը կվերափոխվի

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики перед началом митинга (23 апреля 2018). Ереван
Площадь Республики перед началом митинга (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պատմության մեջ նոր էջ բացվեց. կողմերը չկորցրին մարդկային կերպարանքը։

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ ասում էին` ապրիլի 24-ը չպետք է միայն սգո օր լինի։ Սակայն որևէ կերպ չէր ստացվում հասնել դրան։ Եվ միայն այժմ ստացվեց։

Հայաստանում գրեթե երեսուն տարվա մեջ չեն եղել այնպիսի ընտրություններ, որից հետո ընդդիմության դժգոհության ալիք չբարձրանա։ Բացառություն են կազմում միայն 1991 թվականի ընտրությունները, երբ Լեևոն Տեր-Պետրոսյանը նախագահ դարձավ, ու 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները, երբ հաղթեց Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի դաշինքը։

Դրանից մեկ տարի առաջ` 1998 թվականին, Դեմիրճյանը կրկին սիրո դաս մատուցեց ժողովրդին, երբ նախագահական ընտրություններից հետո նրան ոտքի չհանեց։ Թե ինչ կարող էին այն ժամանակ անել իշխանությունները, հայտնի դարձավ 10 տարի անց` 2008 թվականի մարտին։ Այս անգամ դա չկրկնվեց։ Ցուցարարների վրա նորից չկրակեցին։ Ինչու՞։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» է հրավիրում վարչապետի պաշտոնակատարին

Բռունցքդ ցույց մի տուր

Հնարավոր է` մարդկանց համար շրջադարձային էր 2015 թվականին Բաղրամյանի պողոտայում նախաձեռնված Electric Yerevan–ը։ Նրանց մտածելակերպը փոխվեց։ Հանրահավաքը ցրելուց հետո մարդիկ կրկնապատկվեցին։

Ու հիմա` 2018 թվականի ապրիլին, առաջին անգամ իշխանությունները մարզերում չէին ցրում քայլերթերը թեկուզ միայն այն պատճառով, որ այնտեղ մարդիկ այդքան շատ չէին։ Իսկ երբ հանրահավաքներն ու ցույցերը սկսվեցին Երևանում, իշխանություններն ամեն կերպ ընդգծում էին, որ նախորդ տարիներին հանդուրժողականության ու ժողովրդավարության մշակույթ են սովորել։

Ուժ (այն էլ չափավոր) կիրառեցին միայն այն ժամանակ, երբ ցուցարարները խորհրդարանի շենքին մոտեցան։ Միայն խլացնող ու ծխաձայնային նռնակներ կիրառեցին։ Ո՛չ տրավմատիկ, ո՛չ էլ առավել ևս մարտական զենք չկիրառվեց։ Նույնիսկ դրանից հետո Ֆրասնսիայի հրապարակում ընդդիմության ճամբարը չցրեցին։ Մարդիկ իրենք այտեղից գնացին։

Իհարկե, այդ օրերին ոստիկանությունն ուժ էր կիրառում։ Բայց նախկինից շատ ավելի քիչ։

Երանելի են խաղաղապահները

Հանրահավաքի կազմակերպիչներն այն խաղաղ էին անվանում։ Ու մի քանի օրից զինվորական խաղաղապահները հավատացին դրան։ Հանրահավաքների պատմության մեջ առաջին անգամ ցույցի դուրս եկան քահանաները։ Նրանք ոչինչ չէին ասում ու ոչ մի կոչ չէին անում։ Պարզապես ցուցարարների առջևից էին քայլում ու չէին նահանջում։

Իսկ այսօր քայլերթի առջևից էին քայլում նաև  ռազմական համազգեստով խաղաղապահ զորքերի զինվորները, որոնք արտասահմանում թեժ կետերում են ծառայում։

Թե ինչ կիլինի ծառայության վայրը լքածների հետ` դեռ անհայտ է։ Մենք չենք կարող մեկնաբանել զինվորական կանոնադրությունը։ Կարող ենք ասել միայն այն բանի մասին, ինչը ինքներս ենք տեսել` նրանց հետ քաղաքով յոթ կիլոմետր անցնելուց հետո։ Նրանցից ոչ ոք ոչ մի բան չէր բղավում ու չէր ծափահարում։

Ինչպես արդեն ասացինք, մարդիկ հույսն իրենց վրա էին դրել։ Ու երբ իրադարձությունների զարգացման ամենաթեժ պահին քայլերթը ձգվում-դառնում էր մեկ կիլոմետր, ոչ ոք ցուցումների չէր սպասում։ Ոչ ոք ուրիշներին չէր հրում։ Ոչ մի երեխա չկորավ, մանկական ոչ մի սայլակ չկոտրվեց։ Շտապօգնության մեքենաներ կային, մարդիկ դրանք բաց էին թողնում։ Ու ալկոհոլային խմիչքի ոչ մի շիշ չկար։

Флаги Армении и России - Sputnik Արմենիա
Սարգսյանի հրաժարականը չի անդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա

Երկու առանձնահատկություն էլ կար։ Հավաքվածները չէին սպասում, որ իրենց միանան` լինի քաղաքական գործիչ, ֆուտբոլիստ թե երգիչ։ Ու չէին սպասում, որ շարժման առաջնորդը որևէ բան հորդորի նրանց։ Նրանք գիտեին` ինչ են ուզում։

Հնարավոր է` ամենակարևոր դասը դեռ առջևում է. պետք է սովորել ոչ միայն հասնել, այլև պաշտպանել սեփական պահանջները։ Ընդ որում` ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության դեպքում։

Սակայն մեկ նվաճում արդեն իսկ կա։ Ապրիլի 24-ը կլինի ոչ միայն սգո օր։ Ու դա արեցին ոչ թե բարձրաստիճան հյուրերը ամպագոռգոռ խոսքերով, այլ հասարակ մարդիկ, որոնք հիմա շնորհավորում են նույնքան հասարակ ոստիկաններին ու նրանց ձեռքն են սեղմում։

Լրահոս
0