00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական էյս. ինչպես Անդրե Աղասին ճակատագիրը հետ մղեց ռակետով և իրականացրեց հոր երազանքը

© AFP 2024 / MICHAL CIZEKПоцелуй супругов Андре Агасси и Штефи Граф
Поцелуй супругов Андре Агасси и Штефи Граф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհավանական է թվում, բայց փաստ է. Անդրե Աղասին 48 տարեկան է։ Կարծես դեռ երեկ էր նա մոլորակի թենիսի կորտերում հաղթանակ տանում բոլոր հնարավոր մրցումներում... Ժամանակը դեռ չի կարողանում դրոշմ թողնել այս խարիզմատիկ տղամարդու վրա, որը կյանքից վերցնում է իր համար հետաքրքիր ամեն բան։

Իրանահայ փախստականի որդի Անդրե Աղասին ծնվել է Ամերիկայում։ Ծննդավայրը մեծապես ազդել է նրա ապագա տիտղոսների վրա։ Այստեղ է նա դարձել այն, ինչ ցանկանում էր` թենիսի անհամար կոչումների տիտղոսակիր, ամսագրերի ցանկալի կերպար, տարբեր հեղինակավոր ընկերությունների «դեմք» և բարերար։

Владимир Енгибарян - Sputnik Արմենիա
Սպանիչ հարվածով ջենտլմեն Վլադիմիր Ենգիբարյանը, որին աջլիկ չէին դարձրել դպրոցում

Բնականաբար, եթե նա Իրանում ապրեր, այս ամենն ավելի դժվար կլիներ ձեռք բերել, եթե ընդհանրապես հնարավոր լիներ` գոնե այն պարզ պատճառով, որ թենիսն արդիական չէ մեր բարի հարևանների համար։ Սակայն պետք է նշել, որ Անդրեի հայրը` Էմանուիլ Աղասյանը (Մանու, ինչպես նրան անվանում էին), «վարակվեց» թենիսով դեռ Իրանում` իրենց ռազմական քաղաքում հետևելով ամերիկացի սպաների խաղին։ Անձամբ նա լավ բռնցքամարտում էր և նույնիսկ երկու Օլիմպիադաներում` 1948 և 1952 թվականներին հանդես է եկել Իրանի թիմում։

Երբ ծնվեց Աղասին, ընտանիքի 4-րդ և վերջին երեխան, տանն ամեն ինչ պատրաստ էր ապագա չեմպիոնի համար, օրորոցի մեջ նույնիսկ խաղալիք ռակետ էր ամրացված թենիսի գնդակով։ Այնուհետև հայրը սկսեց զբաղվել տղային մարզելով, և 4 տարեկանում երեխան արդեն կարողանում էր հետ մղել հոր գրեթե բոլոր հարվածները և տիրապետում էր թենիսի հիմնական հարվածի ձևերին։

Հետո Մանուն գնդակներ նետող հատուկ սարք բերեց և սկսեց խիստ հետևել, որ Անդրեն օրական ոչ պակաս, քան երկու հազար գնդակի հարված հետ մղի… Մանուն նույնիսկ որդու համար մարզական մարտեր կազմակերպեց, օրինակ` Ջիմի Կոնորսի, Բյորն Բորգի և թենիսի այլ հայտնի դեմքերի հետ։ Դե արի, այսքանից հետո չեմպիոն մի դարձիր։

Հետո պատանեկան լուրջ մրցումներ սկսվեցին։ ԱՄՆ-ի պատանեկան ամենակարևոր առաջնություններից մեկում Անդրեն, Մանուի կարծիքով, խայտառակվեց. հանդգնեց պարտվել երկրորդ շրջանում։ Երբ մեկ տարի անց որդին կիսաեզրափակիչ փուլում դուրս մնաց մրցախաղից, դա մեղմացուցիչ հանգամանք և առաջընթաց չընդունվեց, և Անդրեի զայրացած հայրը տղային տարավ սովորելու Նիկլաս Բոլետյերիի ակադեմիայի կորտերում։ Հետագայում պարզվեց, որ Նիկլասն իզուր չէ անվճար տեղ տվել խոստումնալից սկսնակին։ Նա Անդրեին մարզեց մինչև 1993 թվականը և գրեթե կատարելության հասցրեց նրա խաղը հետնագծում անհավանական արագության հետ մեկտեղ, որը հատուկ է ավելի շատ սեղանի թենիսի վարպետներին։

Серго Амбарцумян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին

Մինչ 1993 թվականը Անդրեն մի շարք տիտղոսների, «սաղավարտների», «ռակետների» արժանացավ. թվարկելու իմաստ չկա, քանի որ այդ տեղեկությունը կա թենիսին վերաբերող ցանկացած կայքում։ Մարզչական կարիերան, սակայն, Անդրեին չզրկեց այլ նախասիրություններից և հետաքրքրություններից. նա աչքի ընկնող հագուստ էր սիրում և հայտնվում էր ամենաշքեղ կանանց ուղեկցությամբ։ Իսկ ինչու ոչ, եթե նման հնարավորություն կա։ Դրան նպաստում էր նաև կինոաստղի արտաքինը և, ինչ խոսք, նաև թենիսի պես արիստոկրատ մարզաձևը։

«Սպորտի փլեյբոյի» կերպարն Աղասին ինքն էր ընտրել իր համար` նախևառաջ երկար մազեր և ամենաանհավանական գույնի շապիկներ։ Ի դեպ, պրոֆեսիոնալ կարիերայի առաջին տարիներին Աղասին երեք անգամ բաց էր թողել Ուիմբլդոնի մրցաշարը. նախ խիստ դրես-կոդի համար, որը միայն սպիտակ հագուստ էր նախատեսում։ Խոտածածկ կորտերում խաղալ չսիրելը երկրորդ պատճառն էր։

© AFP 2024 / PIERRE VERDYԱնդրե Աղասի
Теннисист Андре Агасси берет перерыв в матче против соотечественника Патрика Макинроя в Открытом чемпионате Франции на Ролан Гаррос (3 июня 1991). Пaриж, Фрaнция - Sputnik Արմենիա
Անդրե Աղասի

Այնուհետև նրան համոզեց McDonald"s ընկերությունը, և Աղասին ժամանակավորապես դարձավ «ընկերության դեմքը»` տեսախցիկների առաջ բուտերբրոդներ համտեսելով, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, թե որքան է դա համադրվում մարզչական կերպարի հետ։ Այնուհետև նրանով հետաքրքրվեցին համաշխարհային ճանաչում ունեցող այլ ընկերություններ, և Աղասին սկսեց գովազդներում նկարահանվելով ավելի մեծ գումարներ վաստակել, քան թենիսում տարած հաղթանակներով։

Եվ ոչ միայն հաղթանակներով, միայն Սան Ֆրանցիսկոյի մրցաշարին մասնակցելու հոնորարը հնգակի մեծ էր, քան արդյունքում առաջին տեղը զբաղեցնելու համար տրված պարգևավճարը։ Նրա սիրավեպի մասին լեգենդներ էին պտտվում, բայց հետո պարզվեց, որ շրջանառվող լուրերի ճնշող մեծամասնությունը հիմնազուրկ է. ժողովուրդն անմիջապես «սիրավեպ» էր հյուսում, երբ չեմպիոնը հայտնվում էր իգական սեռի այն ժամանակվա աստղերից որևիցե մեկի հետ։

© AFP 2024 / GLYN KIRK / AFPԱնդրե Աղասի
Андре Агасси - Sputnik Արմենիա
Անդրե Աղասի

Նման կենսակերպը հաճախ վրդովմունքի և պոռթկումների առիթ էր հանդիսանում, որոնցից ամենախոշորները երկուսն էին` 1993 և 1997 թվականներինը։ Սակայն ամեն անգամ Անդրեն ուժ էր գտնում բարձրանալու և վերականգնելու կորցրածը։ 1993 թվականին նա որոշեց, որ երկարատև արձակուրդ վերցնելու ժամանակն է։ Նա դադարեցրեց մարզումները, ինքնաթիռ գնեց և սկսեց ընկերների հետ շրջագայել ամենատարբեր էկզոտիկ երկրներով, ի վերջո, շատ արագ անկում ապրեց` հայտնվելով համաշխարհային վարկանիշի 31-րդ հորիզոնականում։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ անփոխարինելի մարզիչ Նիկ Բոլետյերիի հետ բաժանումը, որը հայտարարեց, թե այլևս չի զբաղվելու նման անպատասխանատու մարդու մարզումով, ինչպիսին Անդրեն է։

Թեև տիտղոսներն Աղասին հեշտությամբ էր վերականգնում` զուգահեռաբար զբաղվելով իր իսկ ստեղծած կրթական հիմնադրամով և Լաս Վեգասում գտնվող մարզակումբով, որտեղ թենիս են պարապում ավելի քան 2 հազար տղաներ ու աղջիկներ։ Ընդ որում, բացարձակ անվճար։

…Նա քառորդ դար շարունակ աշխարհի լավագույն ռակետների թվում էր. արդյունք, որը կրկնելը դժվար է։

Լրահոս
0