00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հեղափոխության «թավիշը» կամ արտադրված է Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsВо время митинга, огранизованного протестным движением "Мой шаг" (18 апреля 2018). Ереван
Во время митинга, огранизованного протестным движением Мой шаг (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում իրագործած «թավշյա հեղափոխության» համար ցավոտ կետը միայն մեկն էր։ Ներքին և արտաքին բոլոր խնդիրները հանգում էին դրան, և նման դրություն էր ստեղծել հենց իշխող կուսակցությունը (համենայն դեպս` տվյալ պահին)։ Կուսակցությունն ինքն է ամեն ինչ և բոլորին պայմանավորել իրենով, հիմա էլ քաղում է պտուղները։

Ոմանք ենթադրեցին, որ այս շարժման հետևում արտաքին ուժեր են թաքնված, բայց այդ ենթադրությունը հերքեցին հենց նույն ուժերը` ընդգծված հայտարարելով հակադիր ճամբարի ճնշման բացակայության մասին։ Ակնհայտ է, որ Արևմուտքը Հայաստանում իրավիճակի ապակայունացման համար Ռուսաստանին մեղադրելու նվազագույն հիմքեր ունենալու դեպքում անհապաղ պաշտոնապես կհայտարարեր այդ մասին։ Նույնը կարելի է ասել նաև հակառակ կողմի մասին։ Կտրուկ, երբեմն խուճապային մեկնաբանություններ արեցին առանձին անհատներ, որոնք, ըստ էության, իրենցից բացի ոչ ոքի չեն ներկայացնում։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«ՀՀԿ–ի դարաշրջանի» ավարտը. իշխանությունն ու Փաշինյանը թայմաութ են վերցնում

Փաշինյանը նույնպես չի հոգնում ընդգծել, որ իրենց առաջարկած փոփոխությունները չեն վերաբերում արտաքին քաղաքական օրակարգին։ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կշարունակվի, և դա նորմալ է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա, հավանաբար, շարժման առաջնորդը հոգնել է այս օրերին կրկնել, որ չի նախատեսվում դուրս գալ ո՛չ ԵԱՏՄ-ից, ո՛չ ՀԱՊԿ-ից։ Այն բանից հետո, երբ Փաշինյանն այդ մասին ասաց Գյումրիում, որտեղ գտնվում է ռուսական ռազմակայանը, լավ կլիներ ընդհանրապես փակել այդ հարցը, որովհետև թեմայի հետագա շահարկումն արդեն սկսում է դժգոհություն և զայրույթ առաջացնել։

Իհարկե, դեռ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի, բայց մի բան արդեն պարզ է։ Հռչակելով այդքան հիմնարար սկզբունքներ` շարժումը, եթե այն դառնա իշխանություն, չի հեռանա դրանցից։ Թեկուզ այն պատճառով, որ նման իշխանությունը կդադարեն լուրջ ընդունել, նշանակում է` հռչակվածը կիրագործվի։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում և հատկապես ՀԱՊԿ-ում առկա խնդիրներին, ապա դրանք կան, և որ դրանց մասին չեն խոսել, չի նշանակում, որ անհետացել են։ Եթե ինչ-որ մեկին խնդրի լուծման փորձը թվա «խռովություն նավի վրա» և «թշնամական» քայլ, ապա դա այդպես կարծողի դժբախտությունն է։

Խնդրի լուծումը ոչ մեկին չարիք չի պատճառել։ Հակառակը։ Այսօր Հայաստանում առաջին անգամ կարող է ստեղծվել հայամետ իշխանություն, իսկ մյուս բոլոր վեկտորները կբխեն դրանից։ Եվ ահա այդ «հայամետությունը» անխուսափելիորեն կարձանագրի նոր կառույցների հիմնական ուշադրությունը ներքին խնդիրների վրա, որովհետև արտաքին վեկտորների դեպքում հիմնականում ամեն ինչ պարզ է։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կհասնի՞ արդյոք Փաշինյանը վարչապետի աթոռին

Մի քիչ տագնապալի է, որ Փաշինյանը խուսափողական պատասխան էր տալիս արցախա-ադրբեջանական հակամարտության մասին հարցերին։ Բոլորը հասկանում են, որ այս հարցում նա չէր կարող սեփական կարծիք չունենալ։ Հնարավոր է` նրա համար այդ հարցն այնքան կարևոր է ու նուրբ, որ ճիշտ չի համարում խոսել դրա մասին հրապարակներում։ Հուսանք, որ այդպես է։

Իսկ ահա ներքին գործերում հսկայական բարդություններ կան թաքնված։ Իհարկե, նոր իշխանությունը տեսականորեն կարող է կենտրոնանալ սեփական գրպանների և այդ գրպանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի. ոչ մի բան կոտրելու կարիք չի առաջանա։ Ամենուրեք կնշանակեն սեփական մարդկանց և կշարունակեն գնալ հին հունով։

Բայց հույս կա, որ այս ամենը դրա համար չի ձեռնարկվել։ Եվ ահա այդ դեպքում սպասվում է անհավանականորեն մեծ, երկար և չափազանց բարդ աշխատանք, քանի որ այստեղ կոտրելու շատ բան կա։ Պետք է կոտրել նաև մարդկանց հոգեբանության մեջ առկա կարծրատիպերը, որոնք հասցրել են արմատներ ձգել նրանց աշխարհընկալման մեջ։ Մեկ-երգու հոգին, նույնիսկ հանճարեղ, ի վիճակի չեն լուծել նման խնդիրը, անհրաժեշտ է համախոհների պրոֆեսիոնալ թիմ։ Նման թիմ է պետք մաղթել նրանց, ովքեր, ամենայն հավանականությամբ, շուտով կստանձնեն երկրի պատասխանատվությունը։

Ի դեպ, այդ թիմի կազմը պետք է վերջին կասկածները ցրի արտաքին միջամտության առկայության վերաբերյալ։ Հավանաբար կադրերը պետք է տեղացի լինեն, միգուցե սփյուռքից` արևմտյան, ռուսական։ Որոշակի պրոֆեսիոնալներ հավանաբար կարող են ներգրավվել աշխատանքում, բայց որպես խորհրդատուներ, որպեսզի ինչ-որ գրոտեսկային արտասահմանցի չդառնա առանցքային նախարար կամ մարզպետ։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխի, եթե վարչապետ ընտրվի

Եվ եթե ամեն ինչ հենց այդպես դասավորվի, եթե ճիշտ է նախատեսվող փոփոխությունների «հայամետության մասին» ենթադրությունը, այդ ժամանակ կարելի է լիակատար վստահությամբ վերջնականապես մերժել «արտասահմանյան կազմակերպությունների» ներգրավվածության վարկածը։

Բնականաբար, ցանկացած «թավշյա հեղափոխություն» ունի իր կազմակերպիչները, հովանավորները, գաղափարակիրները, և միշտ չէ, որ նրանք միանգամից են երևում ։ Նման իրադարձությունները տեղի չեն ունենում ինքնաբուխ, հանկարծակի։ Անհրաժեշտ է նախապատրաստություն, և դա բոլորն են հասկանում։ Բայց այսօրվա դրությամբ, թվում է, կարելի է պնդել «օտարերկրյա միջամտության» բացակայության մասին։ Երկրում քաոս չի ստեղծվել, մտացածին կարգախոսներ չեն հնչում, ամեն ինչ հիմնովին քանդելու կոչեր` նույնպես։

Այնպես որ «գունավոր հեղափոխությունների» համար բնորոշ պատկերը չի ստացվում։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ մենք գտնվում ենք գործընթացի սկզբում, և տեսականորեն հնարավոր են ցանկացած զարգացումներ։ Այս շաբաթը շատ բան կպարզաբանի, բայց իրադարձություններն ավելի շատ են համոզում զուտ հայկական հեղափոխության ներքին արմատների ու շարժիչ ուժերի հարցում։

Լավ կլիներ` ոչ հեռավոր ապագայում, երբ շատ բան պարզ դառնա և հանդարտվի, հանգիստ սրտով հարց տալ վերոհիշյալ կազմակերպություններին` ո՞րն է Հայաստանում ձեր գործունեության գործնական իմաստը։

Ժողովուրդն ավելի իմաստուն և ազնիվ գտնվեց ցանկացած խորհրդատուից։

Լրահոս
0