00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցКомпозитор Арам Ильич Хачатурян
Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Խաչատրյանի կյանքը լի է եղել հետաքրքիր դիպվածներով, նա հեղինակել է մի շարք հանճարեղ ստեղծագործություններ, որոնք այսօր միջազգային ճանաչում ունեն։ Դրանով հանդերձ մաեստրոյի կյանքում եղել են փորձություններ, հիասթափություններ։

Ընդունված է կարծել, որ մեծ կամպոզիտորներն ու երաժիշտները օրորոցից սկսած ընկղմվում են երաժշտության աշխարհը, ապրում նրանով, մեծանում և ձևավորվում արվեստի ներդաշնակության մեջ։ Կյանքը որպես կանոն մեր կարծրատիպերից ավելի հարուստ է լինում, և ահա, խնդրեմ, Արամ Խաչատրյանը, թեև ակնհայտ երաժշտական ունակություններ ուներ, արվեստով լրջորեն սկսեց զբաղվել մոտ 20 տարեկանում։ Ինչ նրան չխանգարեց մեծագույն կոմպոզիտոր դառնալ։

Театр оперы и балета им. Спендиаряна. Город Ереван - Sputnik Արմենիա
Կոստան Զարյանի վեպը վերատպվեց որպես իր վերադարձի խորհրդանիշ, բայց տխրեցրեց գրողին

Արամ Խաչատրյանը կյանքից հեռացավ մայիսի առաջին տոնական օրը, ուղիղ 40 տարի առաջ։ Այն ժառանգությունը, որը նա թողեց, այստեղ չենք նկարագրի, բոլորն այդ մասին լավ գիտեն, կոմպոզիտորի կենսագրության մեջ անհայտ դրվագներ չկան։ Նրա ողջ կյանքն անցել է ժողովրդի աչքի առաջ, հսկայական երկրում, որի համար նա պետական օրհներգ գրեց և հայրենի հողում մահացավ 1978 թվականի մայիսին։

Ցանկացած երաժշտության մեջ նա առանձնացնում էր բանահյուսական տարրը, այն անպայման առկա էր նրա յուրաքանչյուր ստեղծագործության մեջ` լինի դա փոքր պիես կամ հայտնի բալետ։ Ընդ որում` նրա երաժշտության մեջ հնչում էր ոչ միայն հայկական բանահյուսությունը։

«Այդ զարմանահրաշ երաժշտության առաջին տակտերը, երբ կարծես բարձր ալիքի վրա երերալով հնչում են նվագախմբի խիստ ու բուռն հնչյունները, այդ վալսի սկիզբն արդեն իսկ գրավում է մեզ։ Եվ ահա այն արդեն գրավել է միտքը, շնչառությանը ռիթմ հաղորդել, ինչն արտացոլվել է դեմքիդ վրա։ Այն արդեն սիրվել է։ Առանց մոտեցումների։ Առաջին իսկ տակտից։ Առաջին անգամից։ Եվ ընդմիշտ», — գրում էր Իրակլի Անդրոնիկովը «Մասկարադից» «Արբենինի վալսի» մասին։

Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետից նա գնաց Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա. «Բարեկամներս ու մտերիմներս ավելի հաճախ էին պնդում, որ պետք է լրջորեն երաժշտությամբ զբաղվեմ։ Չեմ հիշում` ինչպես մի գեղեցիկ օր` 1922 թվականի աշնանը եկա Գնեսինների անվան երաժշտական տեխնիկում… Ինձ ընդունում էր Եվգենյա Ֆաբիանովնա Գնեսինան։ Նա ստուգեց լսողությունս։ Ես շատ անվստահ էի պատասխանում, քանի որ չէի հասկանում` ինձանից ինչ են ուզում։

Հետո նա խնդրեց ինձ դաշնամուր նվագել։ Ես առույգորեն ինչ-որ երգ, թե պար նվագեցի, որն այն ժամանակ արդիական էր, չեմ հիշում` ինչ։ Եվգենյա Ֆաբիանովնան ակնհայտորեն հիացած չէր իմ նվագածից, սակայն նա հասկացավ, որ իր առջև մեծ տղա է, արդեն բեղերս աճում էին, նա ասաց, որ արդեն ուշ է դաշնամուր նվագել սովորելու համար, սակայն եթե ուզում եմ սովորել, կարող եմ սովորել թավջութակ նվագել», — հետո իր հուշերում գրել է Արամ Իլյիչը։ Այսպես ամեն ինչ սկսվեց։

Иллюзионист Арутюн Акопян - Sputnik Արմենիա
Ինչպես Հակոբյանը դիմակազերծեց լրտեսին, կամ ինչու աճպարարին թույլ չէին տալիս մեխ խփել

Հետո կլինեն և՛ դաշնամուրը, և՛ սիմֆոնիկ նվագախմբերը, և՛ համաշխարհային ճանաչումը։ Սակայն դրա համար պետք էր երկար ու բարդ ճանապարհ անցնել`և ոչ միայն արվեստի մեջ, այլև սեփական կենցաղն ապահովելու գործում։ Խաչատրյանն աշխատել է որպես բեռնակիր գինու խանութում, վնասում էր մատները կոտրած շշերի կտորներով, հետո որոշ ժամանակ չէր կարողանում նվագել։

Արամ Խաչատրյանի երաժշտությամբ «Դիմակահանդես» դրամայի պերմիերան կայացավ 1941 թվականի հունիսի 21-ին Ե. Վաղթանգովի անվան ռուսական ակադեմիական թատրոնում, պատերազմից մի քանի ժամ առաջ։ Պատերազմի, թե այլ պատճառներով սակայն, բեմադրությունը երկար կյանք չունեցավ, սակայն վալսի երաժշտությունը, որի մասին այդքան ոգեշնչված գրում է Անդրոնիկովը, հայտնվեց դասագրքերում ու ամբողջ մոլորակով մեկ հայտնի դարձավ։

Պատերազմի ժամանակ նա աշխատում էր Պերմում։ Ինչ-որ կերպ կարողացել էին դաշնամուր մտցնել հյուրանոցի փոքր համար, և կես տարվա ընթացքում Խաչատրյանը գրել ու նվագախմբին հարմարեցնել էր «Գայանե» բալետը։ 1942 թվականի խիստ ու դաժան դեկտեմբերին կայացավ բալետի պրեմիերան. այն նույնպես կատարեց Պերմում տարհանման մեջ գտնվող Լենինգրադի Կիրովի անվան Օպերայի և բալետի անվան թատրոնը։ Այդ և այլ մեծագույն ստեղծագործություններն առանձնացվեցին երեք Ստալինյան մրցանակներով։

Չնայած այդ մրցանակներին` 1948 թվականի փետրվարին Քաղբյուրոն որոշում կայացրեց Վանո Մուրադելիի «Մեծ բարեկամություն» օպերայի մասին», որտեղ մի շարք կոմպոզիտորներ, այդ թվում` Խաչատրյանը, Պրոկոֆևը և Շոստակովիչը մեղադրվեցին արվեստի հանդեպ ցուցաբերված ֆորմալիստական մոտեցման մեջ։ Դա նշանակում էր, որ նրանք դառնում էին շնորհազուրկ։ Բարեբախտաբար, այս մոտեցումը երկար չտևեց, ու 1950 թվականին Խաչատրյանը ստացավ հերթական` չորրորդ Ստալինյան մրցանակը։

1944 թվականին Հայկական ԽՍՀ-ի օրհներգը գրելու ստեղծագործական մրցույթ հայտարարավեց։ Խաչատրյանն ընտրեց Սարմենի խոսքերը, դրա համար երաժշտություն գրեց ու իր նախագծով Երևան եկավ։ Ամառային մի գիշեր տանը նա նստեց դաշնամուրի մոտ, որ իր տարբերակը նվագի ու երգի։

Владимир Енгибарян - Sputnik Արմենիա
Սպանիչ հարվածով ջենտլմեն Վլադիմիր Ենգիբարյանը, որին աջլիկ չէին դարձրել դպրոցում

Գաղտնիք չէ, որ երևանյան ամառային գիշերների ընթացքում մարդիկ չեն փակում պատուհանները, և ահա պարզվեց, որ մոտակա տների պատուհանների ու պատշգամբների մոտ, փողոցում բազում մարդիկ էին հավաքվել ու ծափահարում էին մաեստրոյին։

1970 թվականին նա ներկա էր Երևանում «Սպարտակի» բեմադրությանը, ներկա էր կյանքում վերջին անգամ։ Ականատեսներն ասում էին, որ ներկայացումը հիանալի էր, խմբավարն էր Յակով Ոսկանյանը։ Ամեն ինչ շատ լավ էր ընթանում, սակայն մինչ առաջին ակտի ավարտը Խաչատրյանը հեռացավ դահլիճից։

Հետո պարզվեց, որ նա դուրս էր եկել թատրոնի շենքից։ Կոմպոզիտորին գտան սրճարանում` մայրաքաղաքի կենտրոնական պողոտայի հակառակ մայթին։ Խաչատրյանն ասաց, որ եթե մնար, մեծ իրարանցում կառաջացներ, ու հետևյալ կերպ դա պարզաբանեց` «Նրանք իմ երաժշտությունը մի ամբողջ չորս տակտով կրճատել են»։

Վիրավորանքն անցավ, իհարկե, բայց դա միանգամից չեղավ։ Մաեստրոն չափազանց պահանջկոտ էր և՛ իր, և՛ կատարողների, և՛ նույնիսկ հանդիսատեսի նկատմամբ։

Լրահոս
0