00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի «ազգայնամոլ» շինարարը, կամ ինչպես Մարկոս Տեր-Կրիկորովը դարձավ Մարկ Գրիգորյան

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցПамятник Месропу Маштоцу и его ученику у книгохранилища Матенадаран
Памятник Месропу Маштоцу и его ученику у книгохранилища Матенадаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար ժամանակ կպահանջվի թվարկելու համար միայն Երևանի շենքերի ցուցակը, որոնք Մարկ Գրիգորյանի ականավոր ստեղծագործություններն են, իսկ նա աշխատել է ոչ միայն Երևանի համար։

Մենք ամեն օր անցնում ենք նրա կառուցած տների կողքով, առանց որոնց չենք պատկերացնում Երևանը՝ միգուցե երբեմն հիշելով մեծ ճարտարապետին։ Նա ստեղծել է մեզ ծանոթ քաղաքը` անձնվիրաբար սիրելով, ինչպես սիրում են ամենահարազատ մարդկանց։

Մենք պետք է նաև անվերջ շնորհակալ լինենք մեկ այլ Մարկ Գրիգորյանի՝ հայտնի լրագրողին, ճարտարապետի թոռանը։ Առանց պապի մասին նրա ջերմ հիշողությունների մենք կխոսեինք մի մարդու մասին, որը  ստեղծել է Երևանը, պաշտոնական կենսագրությունների անհոգի տողերով և աշխատանքների ցուցակներով։ Իսկ հիմա բոլորովին այլ բան է ստացվում։

Памятник тифлисскому меценату Александру Манташеву - Sputnik Արմենիա
Մանթաշյանցը, որին ճանաչում էր Ռոտշիլդը. նա եկեղեցի կառուցեց այնտեղ, որտեղ ամենաշատ մեղքերն էր գործել

Մարկոս Վարդերեսի Տեր-Կրիկորովը՝ ծնված Նոր Նախիջևանում, որը հիմա Դոնի Ռոստովի մաս է, 1917թ-ին դարձել է 17 տարեկան։ Հենց այդ տարի են բոլշևիկները «ազգայնացրել» ընտանիքի ունեցվածքը։ Նրանք ամեն ինչ ստիպված սկսել են զրոյից։ Մարկոսը երկու տարի սովորել է գեղարվեստական դպրոցում, իսկ հետո դրվել է հիմնավոր կրթություն ստանալու հարցը։

Եվ ահա պարզվել է, որ ունեցվածքից զրկելը նոր իշխանության համար քիչ էր, ընտանիքի որդին չէր կարող նաև սովորել։ Ռոստովի համալսարանից նրան դուրս են թողել առաջին կուրսից հետո, պոլիտեխնիկական չեն ընդունել, Նովոչերքասկի բուհ` նույնպես։ Հերիք չէ, որ բուրժուական ծագում ունի, ազգանվան «տեր» մասնիկն էլ դավադրաբար վկայում է եկեղեցական շերտին պատկանելու լինելու մասին։ Էլ ինչ ուսում․․․

Որոշվել է գալ Երևան, ընդունվել համալսարան։ Այստեղ նույն բանն է սկսվել, Մարկոսին չեն ցանկացել ընդունել, բայց միջամտել է ճակատագիրը։ Այդ ժամանակ համալսարանի ռեկտորը եղել է Հակոբ Տեր-Հովհաննիսյանը՝ Հայաստանի Կենտկոմի Կոմկուսի քարտուղար Աշոտի եղբայրը։ Նույն «տեր» մասնիկը նրանց չի խանգարել բարձր պաշտոններ զբաղեցնել կենդանի քահանա հոր դեպքում։ Այդ քահանան՝ Գարեգինը, բարկացել է որդիների վրա՝ հոր իրավունքով հրամայելով նրանց արգելքներ չստեղծել Մարկոսի համար։ Նա այդ ժամանակ արդեն 24 տարեկանում էր։

© Sputnik / Aram NersesyanՄարկ Գրիգորյան
Марк Григорян - Sputnik Արմենիա
Մարկ Գրիգորյան

Փոխզիջման են եկել, երբ Մարկոս Տեր-Կրիկորովը դարձել է Մարկ Գրիգորյան։ Նա այդ անունով է փառաբանել այդ ժամանակ կառուցվող Երևանը, իսկ քաղաքը նրան պատասխանել է բնակիչների անսահման սիրով և մեծ շինարարի մասին հիշողությամբ։

Անհասկանալի, ահեղ ու վտանգավոր 1937թ-ին Մարկ Գրիգորյանը դարձել է Երևանի գլխավոր ճարտարապետը, և տևել է 14 տարի, ու ինչպիսի տարիներ։ Նախապատերազմական շինարարություն, պատերազմ, Երևանի հետպատերազմյան զարգացում, այդ ամենը եղել է նրա օրոք։ Հետագայում Գրիգորյանը դրել է շատ գործերի հիմքերը և փոխանցել դրանք ոչ պակաս հուսալի ձեռքեր։

Гандзасарский монастырь - Sputnik Արմենիա
Գանձասարում կգործի Մատենադարանի մասնաճյուղ

Մարկ Գրիգորյանի ստեղծած շենքերից յուրաքանչյուրը հետաքրքիր պատմություն ունի. երբեմն ուշագրավ, երբեմն խորհրդավոր, առեղծվածային։ Բոլոր այդ պատմությունները միանգամից չես պատմի։ Այդ գլուխգործոցների շարքում քաղաքի խորհրդանիշ Մատենադարանն է, որն, անշուշտ, արժանի է հիշատակման։

Գրապահոցի շենքի պատվերը ձևակերպվել է 1938թ-ին։ Աշխատանքների մեկնարկը հասկանալի պատճառներով հետաձգվել է, բայց 1943թ-ին սկսվել է նախագծումը։ Մեկ տարի անց նախագիծը ներկայացվել է քննարկման և հիմնականում արժանացել բացասական գնահատականների։

Ինչը ասես չի քննադատվել՝ շենքը, որը չի ներառվում լանդշաֆտի մեջ, շատ հեռու է քաղաքի գլխավոր պողոտայից, ստիպված պետք է ոտքով երկար քայլել և ինտերիերն էլ «եկեղեցական» է։ Եվ ընդհանրապես սոցիալիստական ռեալիզմի հոտ անգամ չի գալիս․․․

Այնուամենայնիվ, Մատենադարանի դեպքում Մարկ  Գրիգորյանին հաջողվել է իրագործել գրեթե այն ամենը, ինչ նախատեսել է։ Իսկ նա շատ բան էր նախատեսել և շատ էր ցանկացել ամբողջությամբ իրագործել՝ անձամբ մասնակցելով բոլոր մանրուքներին, ընդհուպ մինչև կահույքի և խճանկարային պաննոյի ընտրություն։

© Sputnik / Asatur YesayantsՄատենադարան
Матенадаран - Sputnik Արմենիա
Մատենադարան

Նախնական ծրագրով Մատենադարանի առջև պետք է լիներ քանդակների կոմպոզիցիա։ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը պետք է բռնեին հայոց այբուբենը։ Բայց ինչպես կարող էին նման բան թույլ տալ, Պարթևը կաթողիկոս է եղել, իսկ ԽՍՀՄ-ում չէր կարելի հոգևորականներին հավերժացնել հուշարձաններում։ Մաշտոցի արձան տեղադրել թույլատրել են, որովհետև նա աստվածաբան էր, ճգնավոր, հետո էլ դասվել էր սրբերի շարքը։ Վերջը որոշվել է Սահակ Պարթևին փոխարինել Մաշտոցի աշակերտ Կոյրունով։

Կենտրոնական պողոտայից հեռու ընկած Մատենադարանը դարձել է Երևանի ամենաճանաչելի խորհրդանիշների մեկը։ Այո, նրա դռներին հասնելու համար պետք է բարձրանալ աստիճաններով, կարելի է հոգնել։ Բայց գիտելիքների և իմաստնության ուղին հարթ չի լինում բիլիարդի սեղանի պես, այն հաղթահարելու համար ջանքեր են պետք։

Մատենադարանը դարձել է Երևանի խորհրդանիշը։ Իսկ ճարտարապետ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանն այդ խորհրդանիշը ստեղծելու համար նկատողություն է ստացել կուսակցությունից «ազգայնամոլության» համար։

Լրահոս
0