00:52 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Դոնալդ Թրամփ և Բենյամի Նեյթանհաու

Թրամփն Իրանից ուզում է ամեն ինչ և միանգամից. տարածաշրջանի համար հետևանքներն ակնհայտ են

© AFP 2018 /
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
141 0 0

Թրամփն Իրանին «նեղն է գցում», որպեսզի նրան շուռ տա դեպի Արևմուտքը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում, այն է` Սիրիայում, աստիճանաբար սկսում է ձեռք բերել անկառավարելի քաոսի գծեր, որում յուրաքանչյուրն անում է այն, ինչ խելքին փչում է։ ԱՄՆ–ի դուրս գալը Իրանի «միջուկային գործարքից» առանց այդ էլ բարդ գործընթացը վերածել է քաոսի։ Ամեն ինչ խորանում է և բոլորովին անհասկանալի են Թրամփի վերջնական նպատակներն Իրանի նկատմամբ։

Իրանական ղեկավարությունը «միջուկային համաձայնությունից» ԱՄՆ–ի դուրս գալն անվանում է քաղաքական էթիկայի խախտում։ Միաժամանակ, Իրանի կարծիքով, ամերիկացիների գործընկերներն հնարավորություն ունեն փրկել այդ պայմանավորվածությունները։ Երևում է, որ ԱՄՆ–ի գործընկերները գիտակցում են իրանական ատոմի համաձայնագրերը չեղյալ հայտարարելու ամբողջ վտանգը և պատրաստվում են ձեռնարկել անհապաղ միջոցներ։ Համենայն դեպս, Գերմանիայի կանցլեր Մերկելը լի է դրանք պաշտպանելու վճռականությամբ։

Ստեղծված իրավիճակում թեկուզ ինչ-որ դրական բանի հնարավորության առջև դրվում է անհաղթահարելի պատ, նոր չափազանց կոշտ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ` ուղղված Իրանի դեմ։ Պատժամիջոցները ներառում են երկրի բոլոր հնարավոր միջազգային տնտեսական շահերը` ցանկացած պայմանագիր, նավթի ու նավթամթերքի, գազի, քիմայի առաքումներ։ Դժվար չէ գուշակել, որ նման մոտեցումը կզրկի Իրանին ատոմի շուրջ պայմանավորվածություններին հետևելու խթաններից։

Թրամփի երկաթբետոնե, դիտավորյալ սադրիչ դիրքորոշումը մի շարք հարցեր է ծնում։ Ընդ որում, հենց Թրամփի դիրքորոշումը, այլ ոչ թե ընդհանրապես ԱՄՆ–ի, քանի որ Վաշինգտոնում շատ քննադատներ կան և նույնիսկ հակառակորդներ` նման արգելիչ դրակոնյան միջոցների։

Թրամփի նկատմամբ հարցերը ծնում են անորոշության մթնոլորտ։ Չէ՞ որ բոլորովին հասկանալի չէ, թե նա արդյունքում ինչի է հասնում։ Հասկանալի է, որ այստեղ խառնվում է Իսրայելի չափազանց թշնամական տրամադրվածությունը, բայց ամեն դեպքում ի՞նչն է նման դաժանության պատճառը։

Քաղաքական գործիչները և փորձագետները հենց ԱՄՆ–ում փորձում են ենթադրություններ անել, թե պե՞տք է արդյոք Ամերիկային և Իսրայելին առևտուր միջուկային համաձայնագրի հարցով և որպես այդ առևտրի արդյունք` նորի ստորագրում։ Կամ միգուցե դրվում է Իրանում ցանկացած միջուկային հետազոտությունների լիակատար ոչնչացման նպատակ, ներառյալ ատոմային էներգետիկայի, իսկ արդյունքում` իշխող ռեժիմի փոփոխություն։

Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը։ ԱՄՆ–ն Իսրայելի հետ Իրանում ցանկանցում է հասնել իշխանափոխության, իսկ Իրանն արևմտամետ դիրքերին վերադարձնելը գլխավոր ու վերջնական նպատակն է։ Դրա համար ամենագործուն և զգայուն ուղին տնտեսությունը կոլապսին մոտ իրավիճակի հասցնելն է. այդ մեթոդն անխափան աշխատում է։

Ուրեմն` պետք է Սիրիայում և այլ վայրերում` ինչպիսիք են Եմենը և Լիբանանը, չեզոքացնել իրանական առկայությունը։ Եվ շարժումն արդեն սկսվել է, բավական է տեսնել, թե ինչպես են տատանվում նավթի գները։

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով, որոնք պետք է ցույց տան, որ նրանք կանգ չեն առնի ոչ մի բանի առաջ իրենց դիրքերը պաշտպանելու համար` ռազմական, քաղաքական և տնտեսական։ Հայտարարությունը հայտարարություն, Թել Ավիվը կամ Թեհրանը փոշիացնելու խոստումը խոստում, բայց, փառք աստծո, հռետորությունն առայժմ մնում է միայն որպես հռետորություն։

Քանզի Իրանի հետ զինված հակամարտության գնալը քիչ հաճույք կպատճառի ԱՄՆ–ին և Իսրայելին, իսկ ավելի քիչ` դրական արդյունքներ։ Ուստի տնտեսական ճնշումն առայժմ դիտարկվում է որպես գլխավոր փաստարկ և զենք։

Շատ բան կախված կլինի նաև ԱՄՆ–ի եվրոպացի դաշնակիցների դիրքորոշումից, կբավականացնի՞ արդյոք նրանց վճռականությունը, իսկ գլխավորը` ռեսուրսները (քաղաքական և տնտեսական)` հակազդել ամերիկյան ճնշմանը և չխառնվել հակաիրանական պատժամիջոցներին։ Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ ղեկավարությունը բանավոր դեմ է պատժամիջոցներին և համաձայնագրից դուրս գալուն, բայց կարո՞ղ է արդյոք Եվրոպան, որը մի ժամանակ համաձայնել է ամերիկյան կցորդի դերին, կյանքի կոչել սեփական մտադրությունները, որոնք հակասում են ոչ թե ԱՄՆ–ին, այլ Թրամփի վարչակազմին։

Քանի դեռ Եվրոպան չի կողմնորոշվել, Իրանի վրա ճնշումը կաճի, և լավ կլինի, եթե Հարավային Կովկասի վրա այդ ամենը չանդրադառնա կամ նվազագույն հետք թողնի։ Արդեն մտավախություններ են հնչում, որ Իրանի դեմ տարբեր ակցիաների համար կարող է օգտագործվել Ադրբեջանը։

Ինչով է դա հղի տարածաշրջանի համար, եթե չմոռանանք լուրջ պատասխան տալու Իրանի վճռականությունն ու կարողությունը, կարծում ենք` հասկանալի է բոլորին։

Ըստ թեմայի

Միջուկային գործարքի թեմայով կհանդիպեն Իրանի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները
Նոր իշխանություն․ Հայաստանը Իրանի ու Թուրքիայի հետ «թավշյա» հարաբերություններ կհաստատի՞
Երևանի ճգնաժամը Իրանի համար պակաս կարևոր չէ, որքան հակամարտությունն Արևմուտքի հետ

Գլխավոր թեմաներ