00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուդուկի փառատոն Մոսկվայում. հանդիսատեսը լիովին կզգա հայկական շունչը

© Photo : provided by Suren BaghdasaryanСъемочная группа международного фестиваля дудука в Армении
Съемочная группа международного фестиваля дудука в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուդուկի V միջազգային փառատոնի հանդիսատեսը կտեսնի աշխարհի ամենաարտասովոր ֆիլմը, որը կցուցադրեն Մոսկվայի պլանետարիումում։

Մոսկվայում աշնանը կանցկացվի դուդուկի V միջազգային փառատոնը։ Երաժշտական այս գործիքի երկրպագուների համար սա իրական տոն է, իսկ Մոսկվայում, պարզվում է, դուդուկի սիրահարները շատ են։ Մի անգամ փառատոնն անցկացվել է Կրեմլում։ Այս տարի դուդուկի վարպետների համերգը կկայանա Մոսկվայի պլանետարիումում։ «Ծիրանի փողի» դյութիչ ելևէջները կուղեկցվեն տեսաշարով, որոնք կցուցադրվեն սրահի գմբեթի վրա։

Շահինյան եղբայրները ցույց տվեցին դուդուկ նվագելու վարպետություն - Sputnik Արմենիա
Շահինյան եղբայրներ. Դուդուկն աշխարհի նվագարան է, դրա հնչյունները խոսում են մարդու հետ

Փառատոնի նկարահանող խումբը Հայաստանի գեղատեսիլ վայրերն այնպես է նկարահանել, ինչպես մինչ այդ երբեք և ոչ ոք չէր նկարահանել։ Փառատոնային տեսաշարի նկարահանումները համընկել են բողոքի ցույցերի հետ և ուղեկցվել բազմաթիվ արկածներով, որոնց մասին Dudukist նախագծի համահիմնադիր, փառատոնի կազմակերպիչ Սուրեն Բաղդասարյանը պատմել է Sputnik Արմենիայի թղթակցին։

Կինո 180 աստիճանով

Սկզբում փորձենք պատկերացնել, թե ինչ կտեսնի հանդիսատեսը։ «Լիագմբեթ» կինոն 3D չէ, այլ բոլորովին այլ տեխնոլոգիա, որը հանդիսատեսին կօգնի ամբողջությամբ ընկղմվել էկրանին ցուցադրվող իրադարձություններում։ Եթե 3D-ում հանդիսատեսը տեսնում է ծավալն ու խորությունը, բայց ստիպված է ակնոց օգտագործել, ապա այս ձևաչափի ֆիլմերի համար ակնոց պետք չէ։

«Մենք հատուկ օբյեկտիվներ էինք վերցրել մեզ հետ, որոնք թույլ են տալիս նկարահանումներ իրականացնել 180 աստիճանով», — ասաց Սուրեն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ գնդաձև գմբեթի վրա պատկերը պրոյեկտելու դեպքում հանդիսատեսին թվում է, թե ինքն ամբողջությամբ այդ պատկերի մեջ է։

© provided by Suren Baghdasaryan«Լիագմբեթ» ֆիլմ
Полнокупольное кино от съемочной группы международного фестиваля дудука, снятое в Армении - Sputnik Արմենիա
«Լիագմբեթ» ֆիլմ

Ամենաքաղցր խաղողը

Նկարահանող խումբը շրջել է ամբողջ Հայաստանում` հյուսիսից մինչև հարավ։ Ուղևորությանն ընդամենը երեք մարդ է մասնակցել` Սուրեն Բաղդասարյանը, «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Վլադիմիր Պետունցը և տեսանկարահանող Էդուարդ Ֆոկինը։

Արշավախումբը Հայաստան է եկել քաղաքացիական անհնազանդության ցույցերի ամենաթեժ շրջանում, բայց այդ հանգամանքը չի ազդել նկարահանման գործընթացի վրա չազդեց։ Բաղդասարյանի խոսքով` բոլորը շատ սիրալիր են վերաբերվել նրանց։

Ճիշտ է` մի անգամ խոչընդոտի էլ բախվեցին։ Ցուցարարները փակել էին ճանապարհները, նկարահանող խումբը նախատեսվածից ավելի երկար մնաց Արենիում և որոշեց գնալ տեսնելու տեղի հայտնի խաղողի այգիները։ Սուրենը շատ զարմացավ, երբ տեսավ, որ խաղողը ոչ թե հողում, այլ քարերի վրա է աճում։

«Մենք իմացանք, որ հենց քարերի վրա աճածն է ամենահամեղ խաղողը։ Իսկապես ամենաքաղցրն է», — ասում է նա։

© Photo : provided by Suren BaghdasaryanԴուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում - Sputnik Արմենիա
1/3
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
© Photo : provided by Suren BaghdasaryanԴուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում - Sputnik Արմենիա
2/3
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
© provided by Suren BaghdasaryanԴուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում - Sputnik Արմենիա
3/3
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
1/3
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
2/3
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում
3/3
Դուդուկի միջազգային փառատոնի նկարահանող խումբը Հայաստանում

Արկած

Նկարահանման առաջին իսկ օրը մի դեպք տեղի ունեցավ, որը կարող էր արշավախմբի համար աղետալի լինել։

Խումբը նկարահանում էր գեղատեսիլ կիրճ։ Տեսախցիկն ամրացրել էին թռչող սարքին և ուղարկել էին սավառնելու։ Որոշ ժամանակ անց ուժեղ քամու պատճառով թռչող սարքն ընկավ կիրճը։ Թիմի անդամները մոտ երեք ժամ ծախսեցին` այն գտնելու և հանելու համար։ Բարեբախտաբար թանկարժեք սարքը շարքից դուրս չէր եկել։

Արարատ

Նկարահանող խումբը կարողացավ հավերժացնել Արարատի շքեղությունը, ինչը ոչ բոլորին է հաջողվում։

Երկինքն ամպամած չէր, ոչ մի քուլա ամպ չկար, ինչը հազվադեպ է լինում։

«Հայաստանում նույնիսկ ասում են, որ Արարատը բացվում է միայն նրանց համար, ովքեր երկիր են գալիս մաքուր հոգով», — նշում է Բաղդասարյանը։

Նկարահանող խմբի համար բացահայտում դարձավ Տաթևի վանքը, որտեղ նրանք գիշեր անցկացրին ուխտավորների նման։

Դուդուկ - Sputnik Արմենիա
Հնչող ծիրանենին՝ դուդուկը

Նրանց հաջողվեց հավերժացնել Տաթևի գիշերային երկինքը, որը նկարահանող խմբի վրա անջնջելի տպավորություն թողեց։ Նորավանքի մոտ արշավախումբը տեսավ ծաղկած կակաչները։ Թիմը վայելեց նաև միջնադարյան ճարտարապետությունն ու գեղատեսիլ լեռները։

Գեղեցկությունից բացի, լեռնային Հայաստանը նկարահանող խմբին ապշեցրեց նաև իր ակուստիկայով։ Բաղդասարյանը նշեց, որ այդ զգացմունքները դժվար է խոսքերով արտահայտել. պարզապես պետք է այնտեղ լինել, նստել հինգ րոպե այդ ժայռերին` բացարձակ այլ մարդ դառնալու համար։

Շարունակելի

Արշավախմբի ղեկավարը կարծում է, որ իրենց խնդիրների մեծ մասն իրականացրել են։

«Մեզ հաջողվեց նկարահանել այն ամենը, ինչ ծրագրել էինք, բայց, ամենայն հավանականությամբ, մենք անպայման կվերադառնանք Հայաստան։ Մենք պարտադիր պետք է որսանք այն կադրերը, որոնք երբեք ոչ ոքին չի հաջողվել», — ասում է փառատոնի կազմակերպիչը։

Արշավախմբին ոչ ոք չի ֆինանսավորել, ինքնուրույն են հոգացել ուղևորության ծախսն ու վարձակալել սարքավորումները։

Բաղդասարյանը խոստովանում է, որ Հայաստան առաջին անգամ է եկել և սիրահարվեց ամբողջ հոգով։ Նա հույս ունի, որ այդ սերը կկարողանան փոխանցել հանդիսատեսին։

Լրահոս
0