00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ մի շնչով անցավ խմբային փուլը, ո՞վ ձախողվեց. Մեսիի 12 հարվածն ու խաղային կարևոր օրը

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Аргентина - Хорватия (21 июня 2018). Нижний Новгород
Футбольный матч Аргентина - Хорватия (21 июня 2018). Нижний Новгород - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն հայտնի է, որ Աշխարհի առաջնությանը մասնակցող 32 հավաքականներից 9-ն այլևս չեն շարունակելու հետագա պայքարը։ Sputnik Արմենիան խմբային փուլի 3-րդ տուրից առաջ ներկայացնում է Աշխարհի առաջնությունում տիրող իրավիճակը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության վերջին խաղերը գոլառատ ստացվեցին: Միայն G խմբի երկու խաղերում գրանցվեց դարպասի 14 գրավում: Բելգիան 5:2 հաշվով հաղթեց Թունիսին, իսկ Անգլիայի հավաքականը 6:1 հաշվով առավելության հասավ Պանամայի թիմի նկատմամբ: Այս երկու հավաքականներն էլ ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակիչում:

Футбольный матч Германия - Швеция (23 июня 2018). Сочи - Sputnik Արմենիա
Անակնկալների առաջնություն. Կրոսը փրկեց Գերմանիային, ո՞վ կփրկի Արգենտինային

G խմբում ամեն ինչ ընթացավ ըստ նախնական կանխատեսումների: Ֆավորիտները հեշտությամբ կարողացան կատարել նվազագույն առաջադրանքը: Բայց անակնկալներով հարուստ այս մրցաշարում ամենայն հավանականությամբ դեռ անսպասելի արդյունքներ կգրանցվեն:

Մասնավորապես ո՞վ կարող էր ենթադրել, որ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի 1/8 դուրս գալը կլինի մեծ հարցականի տակ: Տոնի Կրոսի սառնասրտությունն ու հիանալի վարպետությունը փոխեցին Գերմանիայի հավաքականի արդյունքը և գուցե նաև առաջնության ընթացքը: Համենայնդեպս դժվար էր պատկերացնել, որ 1/8 չի լինելու Յոհիմ Լյովի թիմը: Իսկ առաջնության այդ փուլում խաղալու համար Գերմանիային հարկավոր է վերջին տուրում հաղթանակի հասնել միավոր չվաստակած ու խաղամակարդակով թույլ Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ:

Խմբային փուլի երկրորդ տուրից հետո արդեն հայտնի են ինն անհաջողակները, որոնց համար երրորդ խաղի արդյունքը ոչ մի նշանակություն չունի: Բայց եթե Պանամայի, Հարավային Կորեայի, Կոստա Ռիկայի կամ էլ Պերուի հավաքականների այդպիսի արդյունքը սպասելի էր` հաշվի առնելով, թե ինչ մրցակիցների հետ էին խաղալու, ապա Լեհաստանի հավաքականի ձախողումը առաջնության հերթական անակնկալն էր: Նավալկայի թիմը, իր կազմում ունենալով Եվրոպայի լավագույն ռմբարկունից մեկին՝ Ռոբերտ Լևանդովսկուն, երկու խաղերում խփեց մեկ գնդակ ու կրեց երկու պարտություն:

Հունիսի 25-ին կայանալու են խմբային փուլի վերջին հանդիպումները A և B խմբերում: Եթե A խմբում Ռուսաստանն ու Ուրուգվայը վիճարկուն են խմբի հաղթողին, ապա B խմբում երեք հավաքականներ հավակնում են դուրս գալ 1/8 եզրափակիչ: Այդ առումով շատ հետաքրքիր մրցավեճ է սպասվում Իրանի ու Պորտուգալիայի միջև: Եվրոպայի գործող չեմպիոն հավաքականի համար Իրան ընտրանին հաստատ նվեր չէ, բայց Կառլուշ Կեյռուշի թիմին միայն հաղթանակը դուրս կբերի հաջորդ փուլ:

Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Telegraph-ի գլխավոր խմբագիրը հայ տաքսիստի հետ մեկուկես ժամ խոսել է Մխիթարյանի մասին

Առաջնության համար շատ կարևոր խաղային օր է համարվելու հունիսի 26-ը: Երեքշաբթի կիմանանք` աշխարհի առաջնությունում իր ելույթները շարունակելու է արդյոք Լեո Մեսին ու նրա հավաքականը, թե ոչ: Շատերն արդեն հասցրել են սուր քննադատության ենթարկել Արգենտինային հավաքականի խաղը, մարզիչ Խորխե Սամպաոլիին ու Մեսին (ընդ որում այս քննադատությունը արդարացի է): Բայց որպես վիճակագրություն նշենք, որ մրցակցի դարպասին ուղղված հարվածներով, բոլոր խմբերի երկու հանդիպումներից հետո առաջատարը Մեսին է, որ կատարել է 12 հարված: Մյուս կողմից էլ այդ հարվածների առյուծի բաժինն արդյունավետ չէ եղել: Բավական է նշել, որ Արգենտինան միայն մեկ գոլ է խփել երկու խաղերում:

Ի տարբերություն Արգենտինայի, Հարավային Ամերիկան ներկայացնող մյուս հավաքականը՝ Բրազիլիան բոլոր հնարավորություններն ունի նախ խմբային փուլը հաղթահարելու, հետո էլ աշխարհի չեմպիոնի վեցերորդ տիտղոսի համար պայքարելուն: Բայց խմբի վեջին խաղում Բրազիլիային դժվար խաղ է սպասվում սերբերի հետ, որոնք հաղթանակի դեպքում կարող են շրջանցել պենտակամպիոններին:

Լրահոս
0