00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրագրողների արկածները Դեբեդում. նավապետը նետվում է ջուրը, սարսափը հաճույքի է վերածվում

© Sputnik / Aram NersesyanВ Армении запущен новый для Армении туристический проект для экстремалов – рафтинг
В Армении запущен новый для Армении туристический проект для экстремалов – рафтинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջին անգամ ռաֆթինգ (լեռնային գետերով սպորտային լողարկում) է անցկացվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը նույնպես մասնակցել է այդ իրադարձությանը և ներկայացրել իր տպավորություններն ու էքստրեմալ նավարկման մանրամասները։

Ականջներումս սուր ճիչեր են, ձեռքերումս` երեք թիակ, մենք էլ` ոտքից գլուխ ջրի մեջ կորած։ Աստիճանաբար գիտակցում ենք, որ չորս նորաթուխ թիավարողներս, իսկ քաղաքացիական կյանքում չորս լրագրողներս արագ սլացող նավակում ենք` առանց նավապետի։ Իսկ երբ հենց ինքը` նավապետն է ջուրն ընկնում, շատ վախենալու է։

Արամը` գործընկերս, Sputnik Արմենիայի լուսանկարիչը, մի կողմ է նետում իր թիակն ու երկու ձեռքով փորձում է օգնել լողալով մոտեցող նավապետին` Գևորգին։ Ես ինքնաբերաբար վերցնում եմ Արամի թիակը, այնպես, ինչպես մինչ այդ վերցրել էի նավակից դուրս ընկած Գևորգի թիակը։ Նա վերջապես նավակ է բարձրանում, ու բոլորս հանգիստ շունչ ենք քաշում։ Եվ ահա այստեղ բախվում ենք մյուս տհաճ իրողությանը. նկատում եմ, որ ձեռքումս ոչ թե երեք, այլ երկու թիակ կա։ Չեմ էլ նկատել` ինչպես է կատաղի հոսանքը տարել երրորդ թին։ Գևորգն առանց երկմտելու ջուրն է նետվում ու անհետանում մեր տեսադաշտից։ Բոլորս ճչում ենք։

Դրանից երկու ժամ առաջ

«Կարդացե՞լ ես թուղթը, որը պետք է ստորագրենք։ Ես չեմ ուզում մահանալ», — անհանգստացած ասում է ինձ Արփին` «Միր» հեռուստաընկերության լրագրողը։ Մենք` տարբեր լրատվամիջոցների թղթակիցներս, Լոռիում ենք` Դեբեդ գյուղի մոտ։ Հայաստանում առաջին անգամ ռաֆթինգ են անցկացնելու հենց այստեղ։ Մեզ հրավիրել են ոչ միայն լուսաբանելու, այլև այդ իրադարձությանը մասնակցելու։

Каджаранцы у теплого источника - Sputnik Արմենիա
Քաջարանցիները, Ջերմուկի «Օձի աչքն» ու Ամուլսարը

Փչովի նավակ (ռաֆթ) նստելուց առաջ կազմակերպիչները խնդրում են փաստաթուղթ ստորագրել։ Ստորագրելով հաստատում ենք, որ մեր մահվան կամ վնասվածք ստանալու դեպքում կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում։ Փաստաթղթում կետերով նշված են մեզ սպառնացող բոլոր վտանգները` գետի վարար ջրեր, ծառերի սուր ճյուղեր, ստորջրյա քարեր։

Կազմակերպիչները հանգստացնում են ինձ ու Արփիին` սա զուտ ձևականություն է, ձեզ հետ ոչինչ չի պատահի։ Դեմքս ծամածռվում է, փորձում եմ ժպտալ։ Հիշում եմ, որ պարտադիր չէ հենց հիմա որոշել` նստում ենք ռաֆթ, թե ոչ, որովհետև մեր օպերատորները դեռ պետք է լողացող նավակների կադրեր նկարեն։ Չորս փչովի նավակ կա. երեքում լինելու են կազմակերպիչները, նրանց ծանոթներն ու հարևան գյուղերի բնակիչները։ Իսկ չորրորդ նավակը նախատեսված է լրագրողների համար։

«Տեսնենք` ինչպես են լողալու այդ նավակները. հետո կորոշենք` մենք էլ նստենք, թե ոչ», — մտածում ենք մենք։

Կամրջի վրա կանգնած սպասում ենք, որ ռաֆթերը մոտենան։ Կամրջի մյուս ծայրից մեզ են մոտենում երեխաները. հարևան գյուղի փոքրիկները եկել են նավակներին նայելու։ Մենք սպասում ենք, որ հիմա երեք նավակները խաղաղ կլողան, բայց հենց մեր աչքի առաջ արագ հոսանքը տանում է միայնակ թիակը։

© Sputnik / Aram NersesyanՄիայնակ թիակը
В Армении запущен новый для Армении туристический проект для экстремалов – рафтинг - Sputnik Արմենիա
Միայնակ թիակը

Տրորում եմ աչքերս։ Դեբեդը սարսափելի արագ է հոսում. գուցե ի՞նձ է թվում։ Շուտով առաջին ռաֆթն ենք նկատում. բոլոր նավարկողներն ակտիվ թիավարում են։ Նրանց նավապետն ասում է, որ նավակներից մեկը շուռ է եկել, ու ռաֆթում եղած չորս մարդիկ հիմա Դեբեդի սառը ջրերում են։

«Նավապետն արդեն գնում է օգնելու, մի անհանգստացեք», — հանգստացնում է նա մեզ, ասես ոչինչ չի եղել։

Շուտով երկրորդ նավակն է անցնում, անձնակազմը ողջ-առողջ է։

Шант Чакмак - Sputnik Արմենիա
«Սա ձեզ համար Հայաստանը չէ». ինչո՞ւ են երիտասարդ սփյուռքահայերն ուզում ապրել հայրենիքում

— Ի՞նչ։ Հա, նավակը շրջվել է։ Մենք հեռվից տեսանք` ինչպես տղաները ջուրն ընկան։ Իսկ մենք երկու մեծ քարերի միջով հանգիստ անցանք, — բղավում են մեզ այնտեղից։

Մենք մեզ համար զբաղմունք ենք գտնում, սկսում ենք իրար նկարել կամրջի վրա, երբ մեր կողքով անցնում է ոտքից գլուխ թաց թիավարողներով նավակը։ Նրանք մի կողմ են դրել թիակներն ու նույնիսկ չեն էլ փորձում թիավարել։ Այս նավակին առաջ է մղում չորրորդը, որում միայն մի մարդ կա` նավապետը։ Նա որքան ուժ ունի թիավարում է։ Գևորգն է, այն մարդը, որի ձեռքերում շուտով ուղիղ իմաստով կլինի մեր կյանքը։

Ռաֆթում

Գևորգն արդեն ավելի քան մեկ րոպե չի երևում ջրում։ Մենք` համարձակ լրագրողներս, մահու չափ վախեցած ենք։ Կորցրած թիակը կարող է մարդու կյանք արժենալ։

Գետի աղմուկի միջից լսում ենք, որ Գևորգը բղավում է. «Շարունակեք թիավարել»։ Շուտով տեսնում ենք նրան` թիակը ձեռքին։ Նա ցատկում է նավակի մեջ ու շարունակում հրահանգներ տալ, ասես ոչինչ չի պատահել,. «Ձախերը` առաջ, աջերը` հետ։ Զգույշ, քար է։ Զգույշ, ճյուղեր են։ Շուտով հոսանք կլինի։ Աղջիկներ, խուճապի մի մատնվեք»։

© Sputnik / Aram NersesyanՆավապետ Գևորգը
Инструктор по рафтингу Геворг Асланян - Sputnik Արմենիա
Նավապետ Գևորգը

Ես ու Արփին ուշքի ենք եկել ու թիավարում ենք, ասես պայմանավորված լինենք։ Քարե բեկոր տեսնելիս տղաները փորձում են շրջանցել այն, իսկ ես ու Արփին հարվածում ենք թիերով` վատ քար, անհետացիր, գրողի ծոցը գնա։

Շուտով արդեն բոլորս ենք բղավում, բայց ոչ թե վախից, այլ ադրենալինից։ Եթե ճանապարհի սկզբին ալիք տեսնելիս աչքերս փակում էի, ապա հիմա վստահորեն առաջ եմ նայում։ Նույնիսկ հետաքրքիր է` ով ում կհաղթահարի` ռաֆթը գետի՞ն, մարդը բնությա՞նը, թե՞ հակառակը։

Արդեն ճանապարհի կեսին բոլորս կատակում ենք ու անգամ սպասում, թե երբ ենք հսկայական քարերի կամ արագ հոսանքների հանդիպելու։ Վերջում արդեն այնքան ենք թուլանում, որ ամոթ էլ է ասել, բայց հազիվ ենք հաղթահարում ոչ մեծ քարը։ «Արմենպրեսի» լուսանկարիչ Գևորգը ծիծաղում է.

«Պատկերացնո՞ւմ եք` ինչ տխուր կլիներ, որ այսքանից հետո մենք այս փոքր քարի պատճառով շուռ գայինք»։

12 կիլոմետրը մեկուկես ժամում ենք անցնում։ Բոլորս դուրս ենք գալիս նավակից ոգևորված, ուրախ, մեր կյանքը մի փոքր վերաիմաստավորած։ Բոլորը ծիծաղում են, հիշում արկածները, իսկ ես շտապում եմ նշումներ անել նյութի համար, քանի դեռ լեռնային գետի տպավորությունը չի թուլացել։

© Sputnik / Aram NersesyanՌաֆթինգ
Ռաֆթինգ - Sputnik Արմենիա
1/6
Ռաֆթինգ
© Sputnik / Aram NersesyanՌաֆթինգ
Ռաֆթինգ - Sputnik Արմենիա
2/6
Ռաֆթինգ
© Sputnik / Aram NersesyanՌաֆթինգ
Ռաֆթինգ - Sputnik Արմենիա
3/6
Ռաֆթինգ
© Sputnik / Aram NersesyanՌաֆթինգ
Ռաֆթինգ - Sputnik Արմենիա
4/6
Ռաֆթինգ
© Sputnik / Aram NersesyanՌաֆթինգ
Ռաֆթինգ - Sputnik Արմենիա
5/6
Ռաֆթինգ
© Sputnik / Aram NersesyanՌաֆթինգ
Ռաֆթինգ - Sputnik Արմենիա
6/6
Ռաֆթինգ
1/6
Ռաֆթինգ
2/6
Ռաֆթինգ
3/6
Ռաֆթինգ
4/6
Ռաֆթինգ
5/6
Ռաֆթինգ
6/6
Ռաֆթինգ
Լրահոս
0