00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստի առաջ չկանգնեցնել. բացատրել` որքան կարևոր է հարմարավետությունն առողջապահական ոլորտում

© Sputnik / Asatur YesayantsКурение, сигарета
Курение, сигарета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության ոլորտի նոր ղեկավարը` չշտապելով նախկինների որոշումներն ու նախագծերը չեղարկել, այնուամենայնիվ, խոստանում է լրջորեն պարզել դրանց էությունը։ Սա հավանության է արժանի, քանի որ լրջախոհ մոտեցում է, փորձ` մինչև վերջ մշակել ոլորտի նախագծերը։ Բացի այդ քաղաքացիները ևս ավելի տեղեկացված կլինեն, իսկ դա շատ կարևոր է նման նուրբ ոլորտում։

Վերջերս առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը խոստացավ մեկ տարվա ընթացքում վերացնել այն խնդիրները, որոնք կարող են խանգարել մասնագետների դուրս գրված դեղատոմսերով դեղորայքի վաճառքի համակարգի արդյունավետ ներդրմանը։ Այսպիսով, այն կարգը, որն արդեն պետք է ուժի մեջ մտած լիներ նախորդ կառավարության որոշման համաձայն, հետաձգվեց։ Այն կգործարկվի միայն այն ժամանակ, երբ իրավասու մարդիկ և կառույցները կվերլուծեն հնարավոր  ռիսկերն ու պոտենցիալ չարաշահումները, այնուհետ բոլորի համար ընդունելի մոդել կառաջարկեն։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լևոն Ալթունյանը մտածել է` ինչպես առողջապահությունը թափանցիկ դարձնել

Նույնը` մեծ աղմուկ հանած ծխելու դեմ պայքարի ծրագրին է վերաբերում. բողոքի ակցիաները ոչ ծխելու համար էր, ոչ էլ` չթույլատրված վայրերում ծխելու դիմաց գանձվող հսկայական տուգանքների։ Պարզապես ոչ ոքի չէր կարող դուր գալ, երբ մարդկանց տեղեկացնում էին արդեն առկա փաստի մասին` համոզված լինելով իրենց ճշմարտացի լինելու մեջ և հերքելով հնարավոր առարկությունների հավանականությունը։ Նախարար Ալթունյանը թելադրում էր նորովի հորինած օրենքները և օրենսգիրքը` արհամարհանքով կկոցելով աչքերն ու հանդուրժողաբար ժպտալով։

Իրականում ոչ մի խելամիտ մարդու մտքին չի փչի բողոքել թատրոններում ծխելն արգելելու դեմ։ Ռեստորաններում և սրճարաններում` վիճահարույց հարց է, սակայն այստեղ էլ կարելի է փոխընդունելի լուծումներ գտնել։ Պարզապես դիկտատը ոչ ոքի դուր չի գալիս, և եթե քեզ որևէ բան են պարտադրում, ապրիորի չփորձելով լսել քո կարծիքը, դա է սկզբունքորեն բողոք առաջացնում։

Դեղատոմսերով դեղորայք գնելու վերաբերյալ նույն պատմությունն էր։ Հասկանալի է, տրամաբանական և ճիշտ, որ հոգեմետ դեղամիջոցները չպետք է գտնվեն չվերահսկվող, բաց վաճառքում` դրա վնասն ու վտանգը պարզից էլ պարզ է։ Հակաբիոտիկների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի վտանգն այդքան ակնհայտ չէ, սակայն վերջին հաշվով նման վերաբերմունքը կարող է բերել ոչ պակաս ողբերգական հետևանքների` առողջապահության ոլորտում ծախսերի աճի պատճառ դառնալ։

Министр здравоохранения Армении Арсен Торосян в парламенте (5 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թորոսյան. «Գումարները մինչև հիմա շատ անարդար են բաշխվել»

«Քանի որ` եթե հիվանդը չի բուժվում հիվանդության առաջին փուլում, ապա անհրաժեշտություն է առաջանում ավելի թանկ, նոր սերնդի հակաբիոտիկներ կիրառելու, ինչն արդեն ավելի երկար բուժում է պահանջում և հաճախ հիվանդանոցային պայմաններում», – պարզաբանում է նախարար Թորոսյանը։  Ոչ ոք չի վիճում, միայն թե եկեք սկզբում հասկանանք, արդյոք այդքան բժիշկ ունենք, մեծ հերթերից խուսափելու համար, գտնենք դեղատոմսերի տրամադրման հարմար բանաձև, տեսնենք` կարելի՞ է արդյոք դրա վրա «հարստություն դիզել» զանգվածային կարգով, և այլն, և այլն։

Հավանաբար, հենց նման մոտեցում է այժմ կիրառում նախարարությունը։ Եթե գերատեսչությունը մի ամբողջ լրացուցիչ տարի է խնդրում, նշանակում է, խնդիրներն իսկապես շատ են, նշանակում է` ուսումնասիրելու և մշակելու, խորհրդակցելու և իմի բերելու հարցեր կան։

Բժիշկների որոշակի կատեգորիայի աշխատավարձերը բարձրացնում են, և դա ևս հիանալի է։ Միևնույն ժամանակ  մասնավոր բուժհաստատությունները իրավական հարկային դաշտ են բերվում` իրենց համապատասխան հաշվապահական հաշվետվությունների հետ մեկտեղ։ Իսկ ահա այստեղ կարող են խնդիրներ առաջանալ` նման բուժհիմնարկների աշխատակիցները մտավախություն ունեն, որ այդ միջոցները կհանգեցնեն իրենց եկամտի զգալի նվազման։

Встреча-дискуссия с министром здравоохранения Армении Арсеном Торосяном (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը մատչելի է դարձնում առողջապահությունը

Չեմ կարող ասել, թե բժիշկների նման մտավախությունները որքանով են հիմնավորված։ Հավանաբար, մտավախությունները զուտ մտավախություն կմնան, և փառք աստծո` սակայն այդ հարցին պետք է մասնագետները պատասխանեն, պատասխանեն փաստարկված և ապացուցիչ։ Որպեսզի հետո բուժաշխատողների շրջանում «սեփական կամքով» զանգվածային կերպով աշխատանքից ազատվողներ չլինեն, կամ սկսեն կարոտել այն ժամանակները, երբ նրանք «սև» աշխատավարձ էին ստանում։

Որովհետև առողջապահությունը շատ նուրբ ոլորտ է, և ինչպես բժիշկները, այնպես էլ հիվանդները պետք է հավասարապես հարմարավետ ու շահեկան դիրքում լինեն։ Կողմերից մեկի դիսկոմֆորտը կարող է հանգեցնել տխուր, հաճախ էլ` անդառնալի հետևանքների. սա ևս պարզից էլ պարզ է։

Լրահոս
0