00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ամեն ինչ այլ է. ինչպես են կենցաղում փոխվում գենդերային դերերը

© Sputnik / Джон Траст / Անցնել մեդիապահոցМужчина у печки
Мужчина у печки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհը փոխվում է, փոխվում են արժեքները, պատկերացումները, կենսակերպը։ Այս գործընթացը կախված չէ առանձին մարդկանց կամքից, պարզապես մարդը ենթադրում է, իսկ տնտեսությունը՝ կարգադրում։

Ագարակ քաղաքից Հռիփսիմե Նահապետյանին, որը մոսկովյան ընտանիքին օգնում է տնտեսության մեջ, ամենևին դուր չի գալիս, երբ տղամարդը տանը զբաղվում է ոչ իր գործով։ Նա կարծում է, որ տղամարդու գործը չէ տունը մաքրելը, ուտելիք պատրաստելը և երեխաներին խնամելը։

Шествие протестующих на улице Амиряна (25 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փոփոխությունների ժամանակն է. ինչն է սխալ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում

Հռիփսիմե Նահապետյանն ապրում է իր գաղափարներով, աշխարհի շատ երկրների տղամարդիկ, այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում, իրենց։ Տանը կնոջն օգնելը, ինչպես նաև փոքր երեխաների մասին, հոգ տանելը նրանք ամոթալի չեն համարում և դրանում որևէ վտանգ չեն տեսնում։

Ինչպես տեղեկացնում է աշխատանքի որոնման վրա մասնագիտացած Superjob.ru կայքը, ռուս տղամարդկանց մոտ 26 տոկոսը դեմ չէ զբաղվել տնային գործերով, եթե կինն ի վիճակի է պահել ընտանիքը։

Տղամարդկանց հարմարվողականության և ինֆանտիլության մեջ մեղադրելու գայթակղությունը հօդս է ցնդում, երբ տեղեկանում ենք, որ ամերիկյան ընտանիքը տնային գործերում տղամարդու մասնակցության հաշվին տնտեսում է տարեկան ավելի քան 143 հազար դոլար։ Տնային տնտեսուհու աշխատանքի շուկայական արժեքը հենց այսքան է։ Միջինում հենց այսքան է ընտանեկան բյուջեում թողնում տղմարդը ԱՄՆ-ում, որը որոշում է իր վրա վերցնել այն աշխատանքը, որով սովորաբար զբաղվում են կանայք։

Դժբախտաբար հեղինակը Հայաստանի վերաբերյալ հաշվարկներ չի տեսել, բայց կարելի է ենթադրել, որ դրանք նույնպես կարող էին տպավորիչ լինել։ Ակնհայտ է մի բան՝ հասարակությունը անցյալում է թողնում հայրիշխանությունը։ Հռիփսիմե Նահապետյանն արդեն չի կարող հետ պտտել ժամանակի անիվը։

Ահա Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքը. տղամարդ տնային տնտեսների թիվն աշխարհում աճում է։ Վերջին 40 տարիների ընթացքում կանանց կողմից տնային գործերի վրա ծախսված ժամանակը օրական 360 րոպեից կրճատվել է մինչև 280, իսկ տղամարդիկ սկսել են տնային աշխտանքին նվիրել 148 րոպե 90-ի փոխարեն։

Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Քաղաքավարության դաս մարշալ Բաղրամյանից. ի՞նչ չեն ուզում իմանալ հայ գեղեցկուհիները

Հռիփսիմեի ծիծաղը գալիս է նման ժամանակաչափից։ Տանը ամուսնու մահից առաջ էլ նա ստիպված էր աշխատել, նա երջանիկ էր և ժամերը չէր հաշվում։ Աշխատում էր ցերեկը, աշխատում էր գիշերը, պատահել է՝ աշխատել է ամբողջ օրը։ Նա պնդում է, որ նույն բանը տեղի է ունենում Վրաստանում, Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որոնց մասին Superjob.ru-ն և Օքսֆորդի համալսարանի փորձագետները ոչինչ չեն ասում, բայց Հռիփսիմեն պնդում է՝ այնտեղ ամեն ինչ այդպես է, և դա լիովին նորմալ է։

–Իսկ աննորմալը ո՞րն է։

–Աննորմալ է, երբ ամուսինը կնոջն ուղեկցում է աշխատանքի, իսկ ինքը տանն է նստում։ Կինը, որը պնդում է, թե տղամարդու տեղը խոհանոցում է, ուղղակի չգիտի, թե ինչ անի նրա հետ ննջարանում, — պնդում է նա։

Բանը նաև այն է, որ մեր ժամանակների «տնային հայրիկները», ի տարբերություն նախորդ սերունդների մայրերի, ստիպված են բազմաթիվ նոր մասնագիտություններ յուրացնել. տղամարդն արդեն ոչ միայն եփում-թափում է, երեխաներին տանում բժշկի, այլ նաև սովորեցնում է նրանց համակարգչից օգտվել, սելֆի անել, երեխաների հետ ֆիթնեսով է զբաղվում։ Արդյունքում նա այնքան շատ է աշխատում, որ ռուսական պոեզիայի հանճարի դայակ Արինա Ռոդիոնովնան միայն կերազեր։

Այդուհանդերձ, որքան էլ լավ աշխատեն տղամարդիկ ընտանիքում, չարժե շփոթել «տանտեր տղամարդուն» տանտիրուհու հետ։

«Տանտիրուհին միշտ մենք ենք», — պնդում է ռուսաստանցի գործատու Հռիփսիմե Նահապետյանը, և հեղինակը չհամարձակվեց առարկել, որ Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է։

Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը հիշեցնում է՝ եվրոպական երկրներում չի աշխատում կանանց մինչև 42 տոկոսը, Ռուսաստանում՝ 22 տոկոսը։ Կարելի է ենթադրել, որ նրանցից շատերն ունևորների կանայք են, բայց չի կարելի պնդել, որ տիկնայք, տանը նստած, շատ են հոգնում. չէ որ շատերն իրենց տրամադրության տակ ունեն տարաբնույթ աշխատողներ։ Այնուամենայնիվ, չաշխատող կանայք հաճախ ձգտում են աշխատող դառնալ։

Հարցի հայկական յուրահատկությունը. ի սահմանափակվածության պատճառով կանայք իրենց անկախությունը հաճախ դրսևորում են հասարակական-քաղաքական ոլորտում։

8 марта в Ереване - Sputnik Արմենիա
«Խտրականության» ենթարկված հայ կանանց 2 տոները, կամ վճարողը պատվիրում է ինչ կամենա

Փոխո՞ւմ է արդյոք տղամարդու հոգեբանական տեսակը երեխա պահելն ու տնային աշխատանքը, եթե ամեն օր զբաղվում է դրանով։ Հավանաբար, այո։ Հարցն այն է, թե որ ուղղությամբ։ Հնարավոր է՝ դեպի լավ. թեկուզ այն պատճառով, որ «երջանիկ ընտանիք ստեղծելը նույնպես լիովին կարող է լինել կյանքի բարձրագույն ձեռքբերումը», կարծում է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի կլինիկական հոգեբանության ոլորտում առաջատար մասնագետ Լիզա Միլլերը։

Մյուս կողմից, ժամանակակից կնոջ հոգեբանական տեսակը նույնպես փոխվում է։ Կոպիտ ասած՝ նա սկսում է նմանվել տղամարդկանց (և հակառակը)։ Հավանաբար կատարելությունը ոսկե միջինն է․ այստեղից և այնտեղից վերցնում ենք լավագույնը և, չմոռանալով ինքնաճանաչման մասին, շարժվում առաջ։

Ամենայն բարիք…

Լրահոս
0