00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր պոպուլիզմ. ինչո՞ւ են ուժայինները գործում այնպես, ինչպես գործում են

Բաժանորդագրվել
Վարչապետ Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ–ի առաջ խոշոր կոռուպցիոն բացահայտումներ անելու խնդիր չի դնում։ Նա կարծում է, որ հասարակությունում թյուր կարծիք կա, որ ԱԱԾ–ն հանկարծակի կամ նրա զանգով որոշում է` ում և ինչի համար ստուգել, բերման ենթարկել ու ձերբակալել։ Ինչու՞ հասարակության մեջ այդպիսի տրամադրություններ կան։

Երկուշաբթի հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրուցելիս Փաշինյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության առաջ անպայման խոշոր ու աղմկահարույց բացահայտումներ անելու խնդիր չկա։ «Ես այդպիսի խնդիրներ չեմ դնում։ Ես հարյուր տոկոսանոց օրինականություն եմ պահանջում», – ընդգծեց նա։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ հասարակության մեջ թյուր պատկերացում կա, իբր ԱԱԾ–ն հանկարծ կամ նրա անձնական զանգով է որոշում` ում ու ինչի համար է պետք ստուգել, բերման ենթարկել կամ ձերբակալել։ Նա ասաց, որ ցանկացած հետաքննություն պետք է հիմնվի փաստերի, օպերատիվ տեղեկության ու օրինական անհրաժեշտության վրա։

Ашот Пашинян в республиканском сборном пункте (9 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հասարակ զինվոր, թե՞ «ազգը փրկողի» որդի. կրտսեր Փաշինյանը կոտրում է կարծրատիպերը

Պատասխանն այն հարցի, թե ինչո՞ւ հասարակությունում այդպիսի կարծիք կա, ավելի շուտ էմոցիոնալ դաշտում է, քան` տրամաբանական։ Այդ նույն հասարակությունը, տարիներ շարունակ ձայնի իրավունքից զրկված,  ամենատարբեր ցինիկ ու լկտի հանցագործությունների ու չարաշահումների լուռ ականատես է եղել։  Բոլորը գիտեին նրանց անունները, ու այնպես չէ, որ վախենում էին բարձրաձայնել, ինչ–ինչ, բայց խոսքի ազատությունը Հայաստանում եղել ու մնում է գրեթե բացարձակ, պարզապես այդ անունները տալու իմաստ չկար. միևնույնն է դա արդյունք չէր տալու։

Հիմա արդեն արդյունքները երևում են ու հուզական պոռթկման մեջ մարդիկ պայմանական «արյուն» են ուզում,  այսինքն` բացահայտումներ ու, ինչն ավելի կարևոր է, մեղավորների պարտադիր պատիժ։

Իսկ այդ մեղավորները, ավելի ճիշտ այն մարդիկ, որոնց ժողովուրդն այդպիսինն է համարում, չափից շատ են ու ֆիզիկապես անհնար է բոլորի հետևից հասցնել։ Ու այսպես տպավորություն է  ստեղծվում, որ մարմինները ընտրողական մոտեցում են ցուցաբերում, գործում են մեկի հրահանգով, ոմանց հանգիստ թողնելով ու մյուսներին` թիրախավորելով։ Սակայն սա միայն մակերեսային տեսանկյունն է. կա նաև մեկ այլը, որն այդքան ակնհայտ չէ։

Շատ հաճախ պատասխանատու մարմինները ակամայից իրենք են դրդում տեսարան ցանկացող հանդիսատեսին արագ եզրակացություններ անել` շուտափույթ հայտարարություններով։ Իսկ քանի որ մենք ի սկզբանե կարծում ենք, որ ուժայինների պաշտոնական տեղեկությունը պետք է լինի հավասարակշռված, մտածած ու բացարձակ ճշմարիտ, ապա սկսում ենք սխալվել` դրան միանգամից հավատալով։

Երբեմն մարմիններն են հանդիսատեսի առջև խաղում` ազդեցիկ կադրեր ցուցադրելով ու վատ դետեկտիվի ոճով պաշտոնական տեղեկություններ տարածելով։ Չգիտեմ` ինչով է դա պայմանավորված. Ցնծության որոշ չափաբաժնով, որը չի շրջանցել նաև իրենց, շտապողականությամբ, պոպուլիզմի գայթակղությանը դիմադրելու անկարողությամբ, առանձնանալու ու դուր գալու ցանկությամբ… Ամենայն հավանականությամբ, այստեղ դրդապատճառների մի ամբողջ թնջուկ կա.  պրոֆեսիոնալիզմի (կներեք իհարկե) որոշ պակաս էլ կա։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բռնեցին, բաց թողեցին. ինչու են աղմկահարույց բացահայտումների հերոսները կրկին ազատության մեջ

Ահա և լրատվական տեղեկությունների սպառողների մոտ որոշակի կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ սկզբում շատ հայտնի մարդու ձերբակալման տեսարժան պատկեր են ցույց տալիս, հետո խոսում են նրա մոտ հայտնաբերված զենքի ապօրինի լինելու մասին, որն իրականում, պարզվում է, օրինական է։ Շատ հայտնի մարդուն ազատ են արձակում, բայց չէ որ մարդիկ արդեն  վավերագրական ֆիլմ էին դիտել, որտեղ նա գլխավոր դերերում էր, դե արի ու բացատրի նրանց` ինչն ինչոց է։  Ժողովուրդը հաջորդ սերիան է պահանջում ու դրա իրավունքն ունի։

Կամ, ասենք, պաշտոնապես ասում են, որ ոմն մեկը բարեգործությունից ստացած գումարն է վատնել։ Բոլորը սկսում են անիծել նրան, բոլորը անհապաղ (ու դա տարօրինակ չէ, մարդիկ մեծ մասամբ չեն ուզում ոչ մի վայրկյան սպասել, ամեն ինչ միանգամից են ուզում) պատիժ են ուզում, բայց այլ բան է պարզվում։

Ու պարզվում է, որ վատնում չի եղել, այսինքն` իրավաբանորեն եղել է, սակայն վատնողը դեռ մինչ ձերբակալումը անձնական միջոցներից փոխհատուցել է  այն, նրան խորհրդանշական գրավի դիմաց բաց են թողնում։ Իսկ այդ գրավը մի 15 անգամ ավելի քիչ է, քան իր վատնած գումարը։ Ու հանդիսատեսը, որը արժանի պատիժ էր ակնկալում, շփոթմունքի մեջ է հայտնվում։

Исполнительный директор Всеармянского фонда Айастан Ара Варданян на открытии реконструированных домов Талыша (23 мая 2018). Карабах - Sputnik Արմենիա
«Հայաստան» հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը հրաժարական է տվել

Շտապողականություն ու ազդեցիկ լինելու ցանկությունն այն բաներն են, որից պետք է զուրկ լինեն ուժային կառույցները։ Ավելի լավ է փոքր-ինչ ուշ հայտարարել այս կամ այն խոշոր գործի մասին, բայց փոխարենը համոզված լինել, որ հետ սեփական հաղորդագրությունները հետ կանչելու անհրաժեշտություն չի լինի։

Հակառակ դեպքում վաղը լսարանը կարող է չհավատալ նույնիսկ մտածված տեղեկությանը, որը հիմված կլինի հազար անգամ ստուգված փաստերի վրա։ Կարծում եմ` պետք չէ հիշեցնել պարզ ճշմարտությունը վստահությանը դժվար արժանանալու ու հեշտ կորցնելու մասին։

Թե չէ ստացվում է, որ ուժայինների հիմնական խնդիրը հուզավառ մարդկանց մոտ հիացմունք առաջացնելն է։ Հուզավառ մարդիկ, իհարկե, շատ են, սակայն աշխատանքի հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե հիացմունքը, այլ օրինապաշտությունը։

Լրահոս
0