00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահռելի կանխիկ գումար. Թեհրանն ինքնաթիռ է ուղարկում ԳԴՀ իր փողերի հետևից

© Photo : official site of the President of IRIПрезидент Ирана Хасан Рухани
Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպա–իրանական առևտրային բանկում պահվում են միջոցներ, որոնք պատկանում են իրանական իշխանություններին։ Հիմա Թեհրանը մտադիր է հաշվից հանել 300 միլիոն եվրո կանխիկ փող և այն ինքնաթիռով տեղափոխել Իրան` սպասվող ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պատճառով։

Իրանը պատրաստվում է 300 միլիոնը կանխիկացնել Եվրոպա–իրանական առևտրային բանկում, որը գործում է Գերմանական դաշնային բանկին կից։ Դա միջոցների մի մասն է, որը պատկանում է Իրանի իշխանություններին, հաղորդում է DW։

Вардан Восканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկանյան. Իրանական հովանավորչությունը վայելող ընդդիմությունն Ադրբեջանում ունի լուրջ դիրքեր

Բեռլինը հաստատել է այդ տեղեկատվությունը, բայց տեղեկացրել, որ կանցկացնի ստուգումներ, մասնավորապես պարզելու է, թե արդյոք սրանով չի խախտվում  Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների ռեժիմը։ Բացի այդ, Գերմանիայում կան նման դեպքերի համար նախատեսված օրենքներ վարկերի և փող լվալու հակազդեցության մասին, այս ուղղություններով ևս կկատարվեն աուդիտորական գործողություններ։

Ըստ հաղորդագրության` այդ հսկա գումարը ստանալու համար Թեհրանի փաստարկներն այն են, որ փողերը պետք են այն իրանցիների համար, որոնք արտասահմանյան ուղևորությունների ժամանակ զրկվել են քարտերից օգտվելու հնարավորությունից` ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Իսկ ԱՄՆ–ի և Իսրայելի հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ փողերը կարող են ուղղորդվել իրանցի զինվորականների ֆինանսավորմանը, որոնք Սիրիայում աջակցում են օրինական նախագահ Ասադին։

г. Баку - Sputnik Արմենիա
Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարարությունը նշում է, որ գերատեսչությունն առաջին անգամ է հարցում ստանում այդ կանխիկ գումարի վերաբերյալ, և իրավիճակը բարդանում է նրանով, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո Թրամփը հայտարարել է պատժամիջոցները վերագործարկելու մասին, այդ թվում` երկրորդական, որոնք կարող են ներմուծվել երրորդ անձանց և կազմակերպությունների դեմ Իրանի հետ բիզնես վարելու համար։ Իսկ դա նշանակում է, որ Գերմանիայի դաշնային բանկը լիովին կարող է մտնել պատժամիջոցների ցուցակում, և դա գերմանական բանկերի համար անծանոթ վիճակ չի լինի, քանի որ մոտ մեկ ամիս առաջ Deutsche Bank–ը տուգանվել է 205 միլիոն դոլարով։

Վերջերս Իրանը հայտարարել է, որ դուրս չի գա միջուկային գործարքից և հավատարիմ կմնա իր ստանձնած պարտավորություններին։ Բացի այն, որ նման քայլն ուղղակի արժանի է հարգանքի, այն նաև մեծ նեցուկ է շահագրգիռ եվրոպական երկրների համար, որոնք հիմա փորձում են պահպանել հարաբերություններն Իրանի հետ և չգժտվել ԱՄՆ–ի հետ։ Ամեն դեպքում, միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը վերականգնման կարիք ունի և հիմա Իրանին 300 միլիոն չտալը, ըստ էության, նշանակում է աշխատավայրում վերականգնողի։

Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Հայաստանի կայուն և հուսալի հարևանը. ո՞վ կտուժի պատժամիջոցների պատճառով

Եվրոպան փորձում է քաղաքական և տնտեսական միջնորդ մնալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Թեև համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալը թուլացրել է Իրանի հետ Եվրոպայի փոխգործակցությունը, երկու կողմերը փորձում են պահպանել նման պայմաններում ընդունելի ձևաչափը։

Դեռ հայտնի չէ, թե ում է դա ավելի շատ պետք` Իրանին, թե Եվրոպային։ Չնայած` որ Վաշինգտոնը սպառնում է բոլոր նրանց, ովքեր չեն հետևի Իրանի դեմ պատժամիջոցները պահելուն, Թուրքիան, Հնդկաստանը և Չինաստանն արդեն թոթափել են բեռը և շարունակում են աշխատել Թեհրանի հետ։ Ավելին, խոսակցություններ կան իրանական ածխաջրածինների համար հաշվարկներ կատարելիս անցնել ազգային արժույթներին` անտեսելով ամերիկյան դոլարը։

«Ոչ խաղաղություն, որ պատերազմ» իրավիճակում երերուն հավասարակշռությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև առայժմ պահպանվում է, և եվրոպացիները բոլոր ուժերով փորձում են սլաքը տանել դեպի «խաղաղությանը»։ Եվ դա ավելի բարդ է անել ԱՄՆ–ի, Եվրամիության և ՆԱՏՕ–ի հետ ուժգնացող տարաձայնությունների ֆոնին։

Встреча президента РФ В. Путина с президентом Турции Р. Эрдоганом - Sputnik Արմենիա
Վատ լուրեր կան Եվրոպայից, և Թուրքիան այժմ Ադրբեջանի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի

Այս պայմաններում Իրանին 300 միլիոն եվրո կանխիկ գումար տրամադրելը կարող է չափազանց բացասական գնահատվել Վաշինգտոնում, ինչը, իհարկե, դրական ազդեցություն չի ունենա իրար վրա կուտակվող խնդիրների լուծմանը։ Մյուս կողմից, Իրանին մերժելը բացահայտ թշնամական քայլ է` անգամ, եթե կատարվում է բարդ հանգամանքներից ելնելով։

Բայց բարդ հանգամանքները միշտ չէ, որ անհաղթահարելի են. եվրոպական մայրաքաղաքներում ու Թեհրանում դա հիանալի հասկանում են։ Ի դեպ, գերմանացի ֆինանսիստների որոշումը չի ստիպի երկար սպասել։ Այդ ժամանակ շատ բան հասկանալի կդառնա։

Լրահոս
0