00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծոցի արգելափակում և քաոս նավթի շուկայում. Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքները

© AFP 2024 / Jewel SAMADПрезидент Ирана Хасан Роухани на пресс-конференции в преддверии 72-й сессии Генеральной Ассамблеи ООН (20 сентября 2017). Нью-Йорк, СШA
Президент Ирана Хасан Роухани на пресс-конференции в преддверии 72-й сессии Генеральной Ассамблеи ООН (20 сентября 2017). Нью-Йорк, СШA - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Մուտահարին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խոսքից անցնի գործի և խոչընդոտի իրանական նավթի իրացմանը, իսլամական հանրապետությունը կարող է փակել Հորմուզի նեղուցը։

Իրանի դեմ նախապատրաստվող կոշտ պատժամիջոցների մասին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել է, որ եթե Եվրոպայի կամ աշխարհի այլ տարածաշրջանների որոշ երկրներ շարունակեն իրանական նավթ գնել, ԱՄՆ-ը կդիտարկի դա որպես իր պատժամիջոցների ռեժիմի խախտում։

«Նոյեմբերի 4-ին ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք թույլ չեն տալիս Իրանից հում նավթ առաքել այլ երկրներ։ Դա կընկնի պատժամիջոցների տակ։ Մենք կիրականացնեք այդ պատժամիջոցները», — ասել է Պոմպեոն։

г. Баку - Sputnik Արմենիա
Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

Միաժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է որոշ երկրների հարցումները` իրենց պատժամիջոցների ազդեցությունից հանելու և Իրանից նավթ գնելու մասին, երբ ուժի մեջ կմտնեն ամերիկյան պատժամիջոցներ։

Նախագահ Ռոուհանիի և Մեջլիսի նախագահ Լարիջանիի ղեկավարությամբ Թեհրանում հունիսի վերջին կայացած հատուկ համաժողովում ընդունվել է ԱՄՆ-ին հակազդելու ծրագիր, որը նախատեսում է մի շարք վարչական, տնտեսական, ֆինանսական և արտաքին քաղաքական միջոցներ՝ ուղղված իրանական նավթի արտահանումը պահպանելուն, եթե ոչ ներկա ծավալներով, գոնե` առնվազն օրական 1 միլիոն բարելի մակարդակում։

Մի քանի օր առաջ նախագահ Ռոուհանին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ Իրանին անգամ մի կաթիլ նավթ արտահանել և ավելացրել է. «Դա նշանակում է, որ ամբողջ տարածաշրջանը չի կարող նավթ արտահանել։ Եթե Վաշինգտոնը դա անի, ապա ստիպված կլինի հաշտվել հետևանքների հետ»։

Չորեքշաբթի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Մուտահարին ասել է իրանական լրատվամիջոցներին. «ԱՄՆ-ը պատրաստ չէ պատերազմի մեր տարածաշրջանում։ Իրանական նավթի արտահանումն ամբողջությամբ մեկուսացնելու ԱՄՆ-ի սպառնալիքներին Իրանի պատասխանը կլինի Հորմուզի նեղուցը փակելը»։

Հազիվ թե Վաշինգտոնը չի հասկանում, թե իր համար ինչով է հղի Իրանի հետ պատերազմը, որում իրեն աջակցի երևի թե` միայն Իսրայեը։ Միաժամանակ Թել Ավիվը գիտակցում է, որ հակամարտությունը կարող է աղետ դառնալ ոչ միայն հսկայական տարածաշրջանի համար, այլ հրդեհը կարող է ավելի շատ տարածվել։

Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Հայաստանի կայուն և հուսալի հարևանը. ո՞վ կտուժի պատժամիջոցների պատճառով

Արևմուտքում և Իսրայելում որոշ ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների կարծիքները իսլամական հանրապետության մոտալուտ կործանման մասին ավելի շատ ցանկալին որպես իրականություն ներկայացնելու քայլեր են։ Իր պատմության ավելի քան վեց հազար տարիների ընթացքում Իրանը՝ աշխարհի հնագույն պետություններից մեկը, կայսրություն է եղել և հաղթահարել բազմաթիվ տարաբնույթ ռեժիմներ։ Եվ ոչ թե ամերիկյան պատժամիջոցները կկանգնեցնեն Իրանն աղետի առաջ, այլ մասշտաբային տարածաշրջանային պատերազմը, բայց դա աղետ կլինի նաև մի շարք պետությունների համար, այդ թվում՝ հրեական։

Իրանը ցանկացած պայմաններում գոյատևելու ահռելի բազմադարյա փորձ ունի, և վերջին մի քանի տասնամյակները միայն կոփել են այդ եպտությանը։ Իսլամական հանրապետության դիմացկունության պաշարները ամենևին սպառված չեն, ներքին բողոքները, որոնց հույսն ունեն որոշ քաղաքական գործիչներ, տնտեսական շեշտադրում ունեն, այլ ոչ թե` հակակառավարական։ Այդ բողոքների վրա ռեժիմի տապալման հույսեր կառուցելը նշանակում է առնվազն չտիրապետել իրավիճակին։

Իհարկե, Եվրոպան քննադատում է Վաշինգտոնին Իրանի դեմ չափազանց կոշտ քաղաքականության համար, սպառնում է նույնիսկ անտեսել ենթադրվող պատժամիջոցները։ Իրականում մի շարք մեծ ընկերություններ, ոչ միայն եվրոպական, այլ նույնիսկ հնդկական, ստիպված են եղել դադարեցնել իրանական ընկերությունների հետ համագործակցությունը։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Թել Ավիվը երբեք չի թաքցրել գործող իրանական իշխանությունը տապալելու և ավելի հեշտ համոզվող Թեհրան ստանալու երազանքները։

Президент Армении Армен Саркисян встретился с Гос.секретарем США Майком Помпео (29 июня 2018). Вашингтoн - Sputnik Արմենիա
Մանևրումներ հայկական ձևով. կկարողանա՞ Հայաստանը խուսափել խութերից

Այստեղից էլ բոլոր պատժամիջոցները և երկրի ներսում իրավիճակը երերուն դարձնելը, ինչի համար գործարկվում են թե՛ արտաքին, թե՛ ներքին լծակներ։ Իրանի հետ միջուկային  համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը նույնպես այդ ծրագրի մաս է։

Թեհրանում այնքան իմաստուն և հավասարակշիռ են գտնվել, որ ի պատասխան իրենք էլ չեն հայտարարել դուրս գալու մասին։ Այնպես որ Իրանը, երևում է, կդիմանա նաև այս պատժամիջոցներին ու սադրանքին։ Ի դեպ` Իրանը Հորմուզի նեղուցը լիովին կարող է փակել առանց իր համար լուրջ հետևանքների։

Լրահոս
0