08:48 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
«Զվարթնոց» օդանավակայանի հին շինությունը

Զվարթնոցից մինչև Մոսկվա. ի՞նչը կպահպանի պետությունը

© Gooddays
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
21330

ՀՀ մշակույթի փոխնախարարը տեղեկացրել է, որ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Երևանի յոթ կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընգրկելու առաջարկին։ Դա երկար սպասված հայտարարություն էր, ու եթե հաշվի առնենք որոշ նրբություններ, կարելի է ասել` հետաքրքիր։

ՀՀ մշակութի փոխնապարար Տիգրան Գալստյանը Facebook–ի միջոցով տեղեկացրել է, որ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Երևանի յոթ կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընգրկելու առաջարկին։

«Ռոսիա» կինոթատրոն, 1979 թվական
Фото из "Популярная художественная энциклопедия" Издательство "Советская энциклопедия", 1986

Ահա թե որ կառույցների բախտն է բերել. «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը,  «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը:

Երևանցիները հոգոց կհանեն ու կնշեն, որ ցուցակից բացակայում է Երիտասարդության պալատը. քանդել են։ Շենքը մինչև լավ ժամանակները «չձգեց»։ Եղածն եղած է, բացի այդ Երևանը կորցրել է բազում այլ կառույցներ, որոնք, հնարավոր է, ավելի քիչ  ծավալ ունեին, բայց ոչ պակաս նշանավոր էին։ Սակայն հիմա  պոստֆակտում բողոքելու իմաստ չկա…

Փակագծերում նշենք, որ երկու դեպքում «սկզբնական տեսքի» մասին նշում կա, ու առաջ անցնենք։

Երկրի Սահմանադրության համաձայն` մշակութային ու պատմական հուշարձանները, և մշակութային այլ արժեքները պետության պահպանության տակ են գտնվում։ Այդպիսի հուշարձան են ճանաչվում միայն անշարժ կառույցները, որոնք գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային արժեք ունեն, դրանց համալիրները կամ պատմականորեն դրանց հետ կապված տարածքները, դրանք կազմող տարրերը ու հնագիտական, գեղարվեստական, արձանագրական, ազգագրական բնույթի հատվածները, պատմամշակութային ու բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերն այնկախ պահպանվածության աստիճանի:

Այստեղ հիշենք «սկզբնական տեսքի» մասին. Գալստյանի ներկայացրած ցանկում այդպիսի ճշտում է արվում «Ռոսիա» կինոթատրոնի և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանի վերաբերյալ։ Հավելենք, որ հուշարձքանները ճանաչվում են «դրանց կամ պատմականորեն դրանց հետ կապ ուենցող տարածքի հետ» ու հարցնենք` ի՞նչ կարող է դա նշանակել կինոթատրոնի ու կայարանի դեպքում։

Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ օբյելկտների արտաքին տեսքն ու պատմականորեն դրանց հետ կապված տարածքը պետք է սկզբնական տեսքի բերել, այն տեսքի, որը դրանք ունեցել են շահագործման հանձնելու ժամանակ։

Եթե այո, ապա «Հանրապետության հրապարակ» կայարանից պետք է ապամոնտաժել նոր  տեղադրված հուշարձանը. այն մեծ քննադատության է արժանացել։ Կինոթատրոնի դեպքում էլ ավելի բարդ է. այն վերակառուցվել ու վերափոխվել է, դրան առևտրի կենտրոնների ու էլի Աստված գիտի ինչի շենքեր են կցել, այնպես որ կառույցն իր սկբնական տեսքի համեմատ անճանաչելիորեն փոխվել է։

Մի՞թե պետք է ապամոնտաժեն երևանյան Rossia Mall–ն ու ապակե, երկաթե ու այլ շինություններ։ Շինությունները կարող են ապամոնտաժել. դրան դեռ կարելի է հավատալ, իսկ առևտրի կենտրոնի դեպքում մի քիչ կասկածում եմ։ Լավ, առևտրի կենտրոնը մի կողմ թողնենք, իսկ ի՞նչ անենք «սկզբնական տեսքի» հետ։

Ու ի՞նչ անել արձանի հետ. այն շատ հարգարժան մարդու պատվին է դրված։ Ապամոնտաժե՞լ։ Իսկ երբ տեղադրում էին, հասարակության ու մասնագտեների կարծիքին հակառակ հույս ունեին, որ կայարանը պետականի կարգավիճակ չի ստանա։ Հիմա նո՞րից պետք է ցանկապատեն կենտրոնի մի մեծ հատված, աղմկոտ ու փոշոտ աշխատանքներ անե՞ն։ Ու այդ ամենը մի երկու ամիս, մեզ մոտ ավելի արագ չի լինում, մեզ մոտ Փակ շուկայի մոտի 150 մետր թունել–ճանապարհի վերանորոգումն արդեն չորրոդ ամիս է շարունակվում է, միաժամանակ սահմանափակվում  է առանց այդ էլ գերբեռնված կենտրոնական պողոտայի երթևեկությունը։

Եվս մեկ հարց. ինչքան փորձեցի` ոչ մի տեղ պատասխան չգտա. այդ ի՞նչ փորձագիտական հանձնաժողով է այդ որոշումը կայացրել, ու՞մ համար է կայացրել, ու՞մ է այն հաշվետու (ըստ տրամաբանության` մշակույթի նախարարությանը) ու փորձագետներից հենց ո՞վ է մասնակցել հանձնաժողովի աշխատանքին։

Կարելի է մի հաստ գիրք կազմել պատմության և մշակույթի այն հուշարձանների անվանումներից, որոնք անկախության տարիներին անհետացել են քաղաքից կամ որոնք հենց այս պահին ոչնչացման իսկական վտանգի տակ են։

Լավ է, որ պետությունը պահպանելու է այդ յոթ կառույցները։ Սակայն կրկնեմ, որ հենց նույն «Ռոսիա» կինոթատրոնը անճանաչելի  է դարձել, արձանով մետրոյի կայարան էլ արդեն այլ կայարան է։ Հետո էլ, մենք հասկանում ենք, որ մի հանձնաժողովը կարգավիճակ է շնորհել, մյուսը կարող է հանգիստ, առանց աչքը թարթելու չեղարկել այդ կարգավիճակը։ Նախադեպեր եղել են։

Թեև ուզում եմ հուսալ, որ այդպես չի լինի։

Ըստ թեմայի

Հռոմից հին ու նորագույն լուծումներով. Երևանը «խելացի քաղաք» դառնալու ճանապարհին է
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52
Հին Երևանի կանգուն վկաները. Մելիք-Ադամյան 2/2
«Հին Երևանի կանգուն վկաները». Աբովյան 3/1
«Հին Երևանի կանգուն վկաները». Նալբանդյան 48
Նոր Երևանը՝ հին երևանցիների աչքերով
Երևանը հին է Հռոմից ու Քեոփսից. բացահայտումները շարունակվում են
թեգերը:
Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ գերի ընկած Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    592
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    189
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    314