00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի գնա» հիթը և Դրեյքի միլիարդը. ովքեր են առաջ անցնում «Բիթլզից»

© AFP 2024 / Paul EllisДевушка фотографируется с памятником Джону Леннону на улице Мэтью в Ливерпуле, Великобритания
Девушка фотографируется с памятником Джону Леннону на улице Мэтью в Ливерпуле, Великобритания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը միլիոնավոր մարդիկ են լսել, իսկ կանադացի ռեփեր Դրեյքի ալբոմը՝ ավելի քան մեկ միլիարդ։ Երաժշտական աշխարհի թրենդների և ժամանակակից երիտասարդության ճաշակի մասին խորհրդածում է Sputnik Արմենիայի սյունակագիր Վարդան Ալոյանը։

Երեք հարյուր տարի առաջ Իոհան Սեբաստիան Բախը  գրել է իր հայտնի Տոկատան և ռե մինոր ֆուգան։ Այս ընթացքում քանի՞ մարդ է լսել հանճարեղ ստեղծագործությունը։ Դժվար է ասել, բայց կարելի է գուշակել։ Մի քանի հարյուր հազար կամ նույնիսկ միլիոն։Մոտավորապես այդքան մարդ է լսել Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը։

Певец Айк Гевондян (Спитакци Айко) - Sputnik Արմենիա
«Մի գնա» երգը «ռմբակոծում» է տասնյակ լեզուներով ու միլիոնավոր դիտումներ է «հավաքում»

Օրերս մի դեռատի աղջնակ հետաքրքրվեց, թե ինչ գիտեմ Դրեյքի մասին։

— Դե, ինչ-որ բան գիտեմ․ կապիտան Ֆրենսիս Դրեյքը ստրկավաճառ էր, ծովահեն, որը կողոպտում էր իսպանական նավերը։ Եվ այդ «սխրագործության» համար Անգլիայի Եղիսաբեթ թագուհին նրան տիտղոս և պալատական կոչում է շնորհել, — պատասխանեցի ես։

Նա սրտանց ծիծաղեց իմ «անտեղյակության»վրա. պարզվում է` Դրեյքը կանադացի ռեփեր է, որի նոր ալբոմը լսումների քանակով համաշխարհային ռեկորդ է գրանցել։ Թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում ալբոմը լսել է ավելի քան մեկ միլիարդ մարդ։ Ավելին, այն գերազանցել է The Beatles-ի ռեկորդը՝ գրանցված 1964թ-ին, երբ մի ալբոմից միանգամից հինգ երգեր մտել են թոփ 10-ի մեջ։ Երիտասարդությունը նորից կծիծաղի իմ գիտելիքների վրա, թե արժե՞ արդյոք նման դատարկաբանություններով լցնել գլուխը, բայց խոսքն «A hard days night» ձայնասկավառակի մասին է։

Люди фотографируются с памятником Джона Леннона в Гаване, Куба - Sputnik Արմենիա
The Beatles-ի օրը` լուսանկարներ ամբողջ աշխարհից

Դրեյքի դեպքում նոր ալբոմից միանգամից 7 երգ է մտել «Billboard Top – 100»-ի առաջին տասնյակ։ Ահա այսպիսի մտահոգող վիճակագրություն։ Ես երբեք և ոչ մեկին չեմ պարտադրել իմ ճաշակը։ Ինձ դուր է գալիս Ջորջ Բենսոնի «Maskarade»-ը, իսկ ձեզ՝ Սպիտակցի Հայկոյի «Մի գնան»։ Կամ ձեզ դուր է գալիս Շնուրի «ՉՊԽ»-ն, իսկ ինձ՝ ինչ-որ բան Սթիվի Ուանդերից։ Քավ լիցի. ամեն մեկն իր նախապատվություններն ունի։

Նույնիսկ կարող եմ բացատրել, թե ինչու «Մի գնան» և «ՉՊԽ»-ն միլիոն դիտումներ ունեն։ Ընդգծում եմ՝ միլիոն։ Իսկ այստեղ միլիարդ, այն էլ մի շաբաթում։ Որոշեցի լսել։ Ամեն դեպքում լսել եմ Թուփաքին, Էմինեմին և նույնիսկ գիտեմ՝ ով է Սնուփ Դոգը։ Լսեցի. նման լսարան գրավելու պատճառները չհասկացա։ Ինձ հետ նման բան հազվադեպ է լինում։ Վերջին անգամ այդպիսի բան եղավ, երբ որոշեցի կարդալ և փորձել հասկանալ «Մոխրագույնի 50 երանգները» (կարող եք սա ընդունել որպես մեղայական)։

50 оттенков серого - Sputnik Արմենիա
«Մոխրագույնի 50 երանգները» տարվա ամենավատ ֆիլմ է ճանաչվել

Կարդացի 30 էջ…
Այն ի՞նչ էին երգում ռեփերները «mother»-ի մասին։

Իհարկե, կարելի է երկար փնթփնթալ նոր սերնդի ներկայացուցիչների ձևավորված ճաշակի մասին։ Բայց երբ այդ Դրեյքի հետ  մեկտեղ տեսա, թե Յանդեքսում ամենից հաճախ ինչ հարցեր են տալիս Բիթլզի մասին, հասկացա, որ պետք է ինչ-որ բան անել։ Իսկ առավել հաճախ տրվող հարցերն են․ «Ինչո՞ւ է Բիթլզը նմանակում Ջասթին Բիբերին» և «Ինչո՞ւ է Բիթլզը հայտնի եղել»։

Դրեյքի և Ջասթին Բիբերի հարգելի երկրպագուներ, խնդրում եմ. դուք լսել եք կանադացի ռեփերի այդ յոթ երգը։ Հիմա հարգեք ծեր փնթփնթանին, մի ալարեք լսել լիվերպուլյան քառյակի յոթ երգերը, դուք էլ վայելեք դրանք. «Here comes the sun», «Yesterday», «Hey, Jude!», «Let it be», «Michelle», «Come together», «All you need is love». Լսեք, հետո կխոսենք։

Армянская участница шоу талантов Ты – супер! Сабина - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մի երգի պատմություն. Let it be (The Beatles)

Ինձ հիմա կասեն, որ ես կռվում եմ հողմաղացների դեմ, ես մեկն եմ, իսկ նրանք՝ միլիարդ։ Այո, միլիարդ, բայց եթե նույնիսկ մի քանի հարյուրը լսեն իմ խորհուրդը, դա էլ է մեծ բան։ Ինչպես ասում էր Մակմերֆին «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում` «Ես գոնե փորձեցի»։

Ի դեպ, այդ ֆիլմը նույնպես խորհուրդ եմ տալիս դիտել։ Դա, իհարկե, ձեր «Մթնշաղը» և «Տրանսֆորմերները» չէ, բայց ամեն դեպքում մի ալարեք ու դիտեք։

Լրահոս
0