00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նենգ հայերի հետքը». Փաշազադեն սլաքները հիմա էլ ուղղեց դեպի Հայաստան

© Photo : official site of the President of AzerbaijanПредседатель Управления мусульман Кавказа шейх уль-ислам Аллахшукюр Пашазаде устроил ифтар по случаю священного месяца Рамаза (6 июня 2018). Бакy
Председатель Управления мусульман Кавказа шейх уль-ислам Аллахшукюр Пашазаде устроил ифтар по случаю священного месяца Рамаза (6 июня 2018). Бакy - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները տեղի իշխանությունները, բնականաբար, վերագրեցին արտաքին ուժերին։ Հո չէի՞ն ընդունի, որ ժողովուրդն ընդվզում է զուտ ներքին խնդիրների պատճառով։ Չհապաղեցին մեղադրել իսլամիստներին, Իրանին և իհարկե՝ Հայաստանին։

Շունչներս պահած սպասում էինք, թե Գանձակի դեպքերով երբ կհիշեն հայերին. երկար չսպասեցրին: Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն բացահայտել է հերթական «հայկական սադրանքը»։ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում վերջերս տեղի ունեցած խռովությունները Հայաստանից արևելք ընկած պետական գոյացության գլխավոր մոլլան համարում է «հայերի համախոհների» ձեռքի գործը։

Духовный лидер Азербайджана, глава Управления мусульман Кавказа Аллахшукюр Пашазаде - Sputnik Արմենիա
«Հայաստանն ու նրա կամակատարները» Գանձակում շատ են տխրեցրել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական վարկածի համաձայն` հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին Գանձակում մի խումբ անձինք փորձել են ապօրինի ակցիա իրականացնել քաղաքի գործադիր իշխանության շենքի դիմաց։ Ենթադրաբար արմատական կողմնորոշում ունեցող մոտ երկու հարյուր անձանցից բաղկացած խումբը փորձել է անկարգություններ անել, խաթարել քաղաքի կայունությունը։ Իրավախախտները, անտեսելով ոստիկանության աշխատակիցների նախազգուշացումները, դիմադրել են իրավապահներին և բութ ու կտրող-ծակող առարկաներ են կիրառել։

Ադրբեջանական աղբյուրները թեժ հետքերով գրել են՝ Գանձակը միակ վայրն է, որտեղ ուժեղ է արմատական տարրերի ազդեցությունը, որոնք «իսկական մահմեդականների, սուրբ պատվիրանը շարունակողների» դիմակ են կրում և հենց այս քաղաքում է գործել արմատական քաղաքականացված «իսկական մահմեդականների» կազմակերպությունը, որոնք կառավարվում են դրսից։

Սկզբից կոնկրետ չէր նշվում, թե որտեղ է այդ «դրսիցը», իսկ սկսեցին կամաց–կամաց նշել Իրանը, այն էլ այնպես, որ Իսլամական Հանրապետությունում ստիպված եղան հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ` հերքելով ադրբեջանական բողոքների հետ Թեհրանի որևէ կապը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դատապարտում է բռնությունը։ Մենք խնդրում ենք մեր ընկերներին ուշադրություն դարձնել հոգեբանական պատերազմին, որը տարածում են Իրանի թշնամիները և զգոն լինել», – ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասիմին։

Բայց միայն Իրանով չես կշտանա, և եթե Հայաստանի անունը չես տալիս, ուրեմն այդ օրն իզուր է անցել։ Եվ ահա, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք մեջբերում են Փաշազադեին, նա այդ իրադարձությունները «ահաբեկչական գործողություն» է անվանել և խորապես վշտացած է եղել այդ փաստով։

Вардан Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Ադրբեջանի հոգևոր առաջնորդն իշխանության պահպանման խնդիր է լուծում»

«Սա մտածված սադրանք է երկրում խաղաղության և կայունության, պետության և պետական գործիչների դեմ։ Այս սադրանքի մեջ ներքաշված են հարևան պետությունները, մասնավորապես, Հայաստանը, նրա կամակատարները և օգնականները», – այսպես է ասել Փաշազադեն։

Իհարկե, բացառված չէ, որ Գանձակի դեպքերը նախապատրաստվել և համակարգվել են դրսից, բայց եթե դա այդպես է, ապա այդ դեպքում այս ամբողջ խառնաշփոթն արմատական շիաական կազմակերպությունների ձեռքի գործն է, որոնք բազմացել են ամբողջ աշխարհում։ Եվ եթե պաշտոնական Բաքուն մոլորեցնում է սեփական լսարանին` շեղելով ուշադրությունը երկիր կրոնական ծայրահեղականության գաղափարների թափանցումից, ապա դա կարող է շատ վտանգավոր լինել,  և ոչ միայն պաշտոնական Բաքվի համար։ Եթե դրանք արմատական շիաներն են, ապա մոտ ապագայում Ադրբեջանում կրկին տեղի կունենա նման բան։

Կարելի է ճնշել քաղաքական, տնտեսական և սոցիալական ուղղվածություն ունեցող ներքին ընդվզումները, իսկ արմատականների գործունեությունը կասեցնելը շատ բարդ է։ Օրինակների համար Ապշերոնից շատ հեռու պետք չէ գնալ. բավական է ծանոթանալ Մերձավոր Արևելքում և Հյուսիսայի Աֆրիկայի նորագույն պատմությանը։

Հետաքրքիր է նաև այն, որ Գանձակի դեպքերից որոշ ժամանակ անց Բաքուն հայտարարել էր, որ ահաբեկչական գործողությունը կատարող անձանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց կապն իսլամի հետ այդքան էլ խորը չէ, ինչպես ներկայացվել է սկզբում։ Ադրբեջանական լրագրողները գրել են, որ, չնայած բնակչության 96 տոկոսն իրեն համարում է մահմեդական, միջինում կրոնական ծեսերի է գնում երկրի քաղաքացիների 7-8 տոկոսը։ Նկատի ունեն, մասնավորապես, ուրբաթ օրվա և տոնական նամազները մզկիթներում։ Եվ «պարզվել» է, որ հենց Գանձակում իրական հավատացյալների միջին ցուցանիշն ավելի քիչ է` 4 տոկոս։

г. Баку - Sputnik Արմենիա
Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

Այսինքն` մահմեդականներ գրեթե չկան, նրանց դեռ պետք է որոնել։ Բայց եթե  ենթադրենք, որ այդ շիլաշփոթը «նենգ հայերի» գործն էր, ապա անձամբ ես կխոնարհվեմ հայրենական հատուկ ծառայությունների առաջ։ Պետք է կարողանալ հավատացյալների նվազագույն տոկոսով աշխարհիկ երկրում գտնել արմատական տարրերի, գտնելուց հետո այնպես մշակել նրանց ուղեղները, որ գնան հակակառավարական ելույթների` հրազենային զենքով և սադրանքներով։

Դժվար է ապրել աշխարհիկ երկրում, մանավանդ այնպիսի երկրում, որտեղ քառորդ դար շարունակ գիշեր–ցերեկ կոշտ հակահայկական քարոզչություն է տարվում, այդ թվում` մանկապարտեզներում և դպրոցներում։

Այնուամենայնիվ, իրական կյանքը բոնդիանա չէ, և հայկական հատուկ ծառայությունները դեռ չեն հասել նման վարպետության։

Լրահոս
0