05:09 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
298 0 0

Արենիի հին քարանձավը, ուր սիրում են այցելել տեղացի ճանապարհորդներն ու արտասահմանցի զբոսաշրջիկները, Վայոց Ձորի մարզում է։ Արմենակ Մելքոնյանն արդեն ավելի քան տասը տարի քարանձավը պաշտպանում է չարագործներից ու օգնում է հյուրերին չկորչել լաբիրինթոսում։

50 տարեկան տղամարդն ինձ Արենիի քարանձավ է տանում լաբիրինթոսով։ Արմենակ Մելքոնյանին 15 րոպե եմ ճանաչում, բայց արդեն հասկանում եմ, որ այս հսկա ու գեղեցիկ քարանձավը շատ թանկ է նրա համար։

«Երբեմն ինձ մանկապարտեզի դայակ եմ զգում. որոշ զբոսաշրջիկների պետք է շատ ուշադիր հետևես։ Առանց հարցնելու ինչ-որ անցք են մտնում, սկսում են «սպիշկայով» նկարել։ Չի կարելի, քարանձավը դա չի սիրում», — ասում է նա։

Հետո խեթ հայացք է գցում ֆոտոապարատիս, իբր քեզ էլ է վերաբերում։

Сторож пещеры Арени, Арменак Мелконян
© Sputnik / Janna Poghosyan
Արմենակ Մելքոնյան

— Ես, իհարկե, այստեղ եկող բոլոր հնագետների ու պատմաբանների չափ խելացի չեմ, բայց հաստատ գիտեմ, որ այս քարանձավը բազում գաղտնիքներ ունի», — ասում է Արմենակը։

Հետո նա էլեկտրական լույս է միացնում ու ցույց տալիս հսկայական սափորները, որոնք անհասկանալի է, թե ինչպես են պահպանվել։

«Օրինակ` երբ նոր էի աշխատանքի ընդունվել, ոչ ոք չգիտեր այս սափորների մասին։ Հետո պեղումների շնորհիվ դրանք գտան։ Ֆանտաստիկ է, չէ՞», — ասում է նա։

Արմենակն ապրում է Եղեգիսում, ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։ Բայց ահա ճակատագրի բերումով նրան առաջարկել են էնեոլիթի դարաշրջանի քարանձավի պահակ դառնալ։ Աշխատանքի 11 տարվա ընթացքում ոչ մի մարդ քարանձավ չի մտել առանց նրա թույլտվության, իսկ շատերին նա անձամբ է ուղեկցել։

Пещера Арени
© Sputnik / Janna Poghosyan
Արենիի քարանձավ

«Հնագիտական արշավախմբերի հետ չեմ գնում։ Բայց պարտադիր ուղեկցում եմ զբոսաշրջիկներին, տեղացի ճանապարհորդներին, երեխաներին, եթե նույնիսկ նրանց հետ միլիոն զբոսավար և ուսուցիչ կա», — ասում է Արմենակը։

Ամենադժվարը երեխաների հետ է. պետք է հետևել, որ ո՛չ իրենց վնասվեն, ո՛չ էլ հին սափորները կոտրեն։

Վերևից ավազ է թափվում մեզ վրա։ Պահակը մռայլվում է ու քթի տակ փնթփնթում. «Քարանձավին այսօր հյուրերն էլ դուր չեն գալիս, ուզում է հանգստանալ»։

Առաջարկում է ինձ դուրս գալ, մաքուր օդ շնչել, իբր ներսում խոնավ է, գլուխս կարող է ցավել։ Հուզիչ է, որ Արմենակը հին քարանձավը պաշտպանում է սեփական երեխայի պես։

— Երեխաներ ունե՞ք, — հարցնում եմ ես։

— Երեքը։ Մեծս արդեն 24 տարեկան է, միջնեկը` 23, փոքրս` 8։

— Իսկապե՞ս։

— Այո, ես դեռ պապ չեմ, կինս էլ տատ չէ, — ժպտում է Արմենակը։

Քարանձավից դուրս գալուց հետո տեսնում ենք, որ մի խումբ զբոսաշրջիկներ լուսանկարվում են քարանձավի ֆոնին։ Արմենակը հոգոց է հանում. հիմա պետք է նրանց բացատրի, որ քարանձավը 15 հոգուց շատ հյուրերի «չի ընդունում»։ Նրանց պետք է փոքր խմբերով ներս մտցնել ու հետևել, որ ոչնչի չդիպչեն։

Ի դեպ, հենց Արենիի քարանձավում են 2008 թվականին գտել աշխարհ ամենահին կոշիկը։

«Երբեմն նեղվում եմ, որ կոշիկը Երևանի (Երևանի պատմության թանգարան — խմբ.) թանգարան են տարել, երբեմն էլ մտածում եմ` ավելի լավ, որ տարել են, թե չէ էստեղ մնար, հաստատ մեկը կորոշեր փորձել», — ծիծաղում է Արմենակը։

Табличка с информацией о найденной туфле в пещере Арени
© Sputnik / Janna Poghosyan
Վահանակի վրա տեղեկություններ է գրված քարանձավում հայտնաբերված կոշիկի վերաբերյալ

Պահակը զարմանում է` ինչու են բոլոր հիմնական թանգարանները Երևանում գտնվում։

«Լավ կլիներ, որ այստեղ մոտակայքում թանգարան կառուցեին հենց քարանձավի գտածոների համար», — երազանքով ասում է նա։

Այդ ժամանակ Արմենակը թանգարանն էլ հաճույքով կպահպաներ, ու, նրա կարծիքով, քարանձավն էլ հանգիստ կթողնեին։

Пещера Арени
© Sputnik / Janna Poghosyan
Արենի քարանձավ

Գլխավոր թեմաներ