00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճտերն աշնանն են հաշվում, կամ ինչու Հայաստանի նոր իշխանությունը չպետք է թուլանա

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» հանգեցրեց նրան, որ քաղաքական կշիռը կորցնող նախկին իշխող կուսակցության շարքերը սկսեցին աստիճանաբար նոսրանալ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է կուսակցական հավատարմության և իշխանության անցողիկության մասին։

Ամեն ինչ հոսում է, ոչինչ չի փոխվում. ձուկն առաջվա պես խոր տեղ է փնտրում, մարդը` ավելի լավ տեղ և… լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Եվս մի երկու տարի, և կգնան բոլորը, ովքեր ոտքեր ունեն։

Ален Симонян, Эдмон Марукян, Никол Пашинян и Арам Саркисян. Акция протеста у посольства Беларуси в Армении против экстрадиции блогера Александра Лапшина в Азербайджан - Sputnik Արմենիա
«Ելքի» ապագան, Փաշինյանի դիրքորոշումը և արտահերթ ընտրությունները. պարզաբանում է փորձագետը

Միաժամանակ ոչ ոք չի շտապում նետվել հաղթական կուսակցության գիրկը։ Գլխավորը` հրապարակավ թիկունք ցույց տան քամահրելի ղեկավարին, որպեսզի, հավաստելով հարգանքը նոր կազմակերպչի և բոլոր հաղթանակների ոգեշնչողի նկատմամբ, փարվեն նրա ուժեղ ուսին։ Իշխանության անատոմիայի ևս մի կողմը` ոտքեր, մեջք, ուս։

Հիմա մի քիչ անցյալի մասին։ Այն ժամանակ, երբ ես ոչ միայն ինքնաոչնչացված Կոմկուսի անդամ էի, այլև աշխատում էր այդ կուսակցության գլխավոր շտաբում, կարելի է ասել` ձեռքի տակ ունեի երիտասարդ կուսակցականների եռանդուն ջոկատ` նվիրված ոչ այնքան կոմունիստական կուսակցությանը, որքան անձամբ ինձ։

Կուսակցություն էին վերցնում ոչ բոլորին և ոչ միանգամից, պահանջվում էին հիմնավոր երաշխավորագրեր, լիմիտ էին ներկայացնում յուրաքանչյուր շրջկոմին, իսկ լիմիտից դուրս ընդունելու համար պետք էին կապեր կամ, պարզ ասած, ծանոթներ։ Շրջկոմի դռների մոտ երկար հերթեր էին գոյանում, որոնցում հայտնվում էին ինժեներներ, գրողներ, արտիստներ։ Քանի որ սովորական ինժեներն ուզում էր դառնալ գլխավոր ինժեներ, վաստակավոր արտիստը` ժողովրդական, արվեստի գործիչը` արվեստի վաստակավոր գործիչ, և առանց կուսակցական տոմսի անհնար էր առաջ գնալ։

Ընդհանրացնենք. երիտասարդ և հոգեպես առողջ մարդիկ ձգտում էին մտնել Կոմկուս ոչ այն պատճառով, որ չէին կարող ապրել առանց դրա, այլ որովհետև ուզում էին ավելի լավ ապրել, և այդ առումով այն ժամանակվա կոմունիստները շատ քիչ էին տարբերվում մեր օրերի հանրապետականներից։ Երազում ես անամպ ապագայի մասին, ներկայացրու կուսակցական տոմսդ։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի ժեստերը` Sputnik Արմենիայի «մանրադիտակի» տակ. լուսանկարներ

Եվ ահա վերակառուցումը հասավ Հայաստան, և անհնար էր ձևացնել, որ «ջոկատում» կորուստներ չկան. իմ հովանավորության ներքո ստացած` Լենինի դիմանկարով գրքույկները հօդս ցնդեցին։ Իրադարձությունները զարգացան պտտահողմի արագությամբ, և ես, նայելով շուրջս, նկատեցի, որ երիտասարդ և ավյունով լի մարդիկ մի մարդու պես դարձան նախկին կոմունիստներ։ Չեմ ափսոսում, չեմ արտասվում…

Այսպես կուտակվեց կուսակցական կյանքի փորձը, որն օգնում է սթափ գնահատել այն, ինչ տեղի է ունենում այսօր։

Ի՞նչ ենք տեսնում այսօր։ Ինչպես են գործողությունները և արարքները որոշում մթնոլորտը և թելադրում օրակարգը։ Այն, որ Հանրապետական կուսակցությունը կկործանվի, կասկած չկա։ Դեռ շուտ է խոսել այն մասին, թե այդ կուսակցությունը կարող է վաղը հաղթել։

Հիմա իշխանությունն ուրիշ կուսակցություն ունի, և նրա նկատմամբ վերաբերմունքը հաճախ պաթոսային քծնանք է հիշեցնում։ «Հանում ենք գլխարկը»։ Ինչպես ժամանակին Կոմկուսի առաջ, այնուհետև` ՀՀՇ-ի, իսկ հետո էլ` հանրապետականների…

Եվ ահա ոչ թե հորիզոնին, այլ տեսադաշտում «Ելք» դաշինքն է, որը միշտ «դուխով» է, բայց ցանկալի կլիներ, որ ամենից առաջ խելքով լիներ։

Ի՞նչ կլինի նրա հետ հետագայում, և ե՞րբ դա պարզ կլինի։ Կամ երբևէ պարզ կլինի՞։

Члены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պաշտոնաթողությունների շքերթ Փաշինյանի թիմում. երբ սխալներով խաչ են քաշում կարիերայի վրա

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետը կդադարի զարմանալ կոռուպցիայի ծավալներից, տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, կպարզվի մայրաքաղաքի քաղաքապետի հետ կապված իրավիճակը, նրանք, ովքեր անմնացորդ նվիրված են ազգային առաջնորդին, կդադարեն տրանսի մեջ ընկնել նրանից, նրանք, ովքեր չեն սիրում ազգային առաջնորդին, կմոռանան նրա դիպլոմի բացակայության մասին (ի վերջո, համալսարանական դիպլոմ չեն ունեցել Սթիվ Ջոբսը, Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, բայց չէ որ նրանք հանճար են։ Փաշինյանը, իհարկե, չի հասնի նրանց, բայց դե)։

Ճտերի աշնանային հաշվարկի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կդադարեն գարնանը տեղի ունեցած դեպքերն անվանել «սիրո և համերաշխության հեղափոխություն» և կցանկանան տեսնել արդյունքները։ Եթե այդ արդյունքները չլինեն կամ շատ քիչ լինեն, ապա կարելի է մտածել, որ «սերը և համերաշխությունը» շատերի խելահեղությունն էր, որպեսզի ոմանք օգուտ ստանան։

Այդ դեպքում հաղթող կուսակցությանը կսպասի անցյալի կրկնությունը. ձուկը կրկին ավելի խոր տեղ կփնտրի, իսկ մարդը` ավելի լավ տեղ։

Լրահոս
0