00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծրագրված արշավ հայկական ավանդույթների դե՞մ. ինչո՞ւ է պետք «Ազգային ճակատը»

© Photo : official site of the President of RAКатоликос Гарегин второй во время благодарственной молитвы, приуроченной к 100-летию Первой республики (28 мая 2018). Эчмиадзин
Католикос Гарегин второй во время благодарственной молитвы, приуроченной к 100-летию Первой республики (28 мая 2018). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ ապագայում Հայաստանում «Ազգային ճակատ» կհայտնվի։ Չնայած անվանմանը` կազմակերպությունը քաղաքական կուսակցություն չի լինի, այն կպաշտպանի Հայ Առաքելական Եկեղեցին։ Ամոթ է նույնիսկ խոսել այդ մասին, բայց ժամանակն է պաշտպանել հայկական եկեղեցին մեզնից։

«Կաթողիկոսի հրաժարականի» պահանջով հայտնի իրադարձություններից հետո դժվար իրավիճակում են հայտնվել ոչ միայն եկեղեցին, այլ դրա բարոյական ավանդույթներն ու հիմքերը։ Ներկայումս տեղի ունեցած իրադարձությունների միջև կապ է նկատվում, ու ապակառուցողական քայլերը հետևում են մեկը մյուսին, դա լավ նախագծված գործողությունների տպավորություն է թողնում։

Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Տագնապալի իրավիճակ Հարավային Կովկասում կամ աշխարհիկների «տարաշխարհիկ» գործերը

Այսօր շատերը համոզված են, որ բողոքի ակացիաներն ուղղված են ոչ այդքան Կաթողիկոսի անձի, որքան հենց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ դրա կանոնները հստակորեն սահմանում են եկեղեցու ղեկավարի հեռանալու կարգը, ընդ որում` նախատեսված չէ, որ հավատացյալները մասնակցեն այդ գործընթացին։

Կտրիճ Ներսիսյան անունով մարդուն կարելի է ցանկացած կերպ վերաբերվել, ու շատերը նրան չեն հավանում։ Սակայն այն, ինչ հիմա է տեղի ունենում, դա 17 դար գոյություն ունեցող «հայկական եկեղեցի» հասկացության տակ ականներ դնել է. այլ կերպ չես անվանի։ Քանի որ բոլորին, նույնիսկ գնահատականների հարցում ամենազգույշ դիտորդներին, լրիվ պարզ է, որ պայքարը ոչ թե անհատի, այլ հազարամյա ավանդույթի դեմ է։

Եկեղեցական ու քաղաքական կյանքի տարբերությունը մատնանշում է նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը։ Նա ասում է, որ եթե քաղաքացիական հասարակության կողմից ճնշման միջոցներն ընդունելի են քաղաքական ոլորտում, ապա եկեղեցական կյանքում պետք է ղեկավարվել եկեղեցական կանոններով։ Հնարավոր չէ ստիպել Կաթողիկոսին թողնել իր պարտականությունների կատարումը տարատեսակ «նախաձեռնություններով», ակցիաներով կամ ներխուժումներով։ Վահրամ Մելիքյանը կարծում է, որ համապատասխան մարմինները պետք է ամեն հնարավոր բան, Մայր Աթոռի նորմալ աշխատանքը վերականգնելու համար։

Католикос Гарегин второй во время благодарственной молитвы, приуроченной к 100-летию Первой республики (28 мая 2018). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին մտահոգում է կաթողիկոսի հետ կատարվածը

«Ամեն հնարավոր բանի» մեջ է մտում նաև «Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող ազգային ճակատի» ստեղծումը։  Օրերս այս մասին հայտնել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Ճակատը չի աջակցելու հոգևորականության առանձին ներկայացուցիչներին, այլ պաշտպանելու է հայկական ազգային եկեղեցու ամբողջ կառույցը։

Այստեղ իսկապես հարց է առաջանում. ինչու՞ է պետք Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանող կամավորական կազմակերպություններ ստեղծել։ Մի՞թե մենք իրավապահ մարմիններ չունենք, մի՞թե պետությունը ուժայինների միջոցով չի հսկում երկրում տիրող իրավիճակը։ Չէ որ ինչ–որ չափով «Ազգային ճակատը» պատրաստվում է ձեռնարկել քայլեր, որոնք պարտավոր են անել իրավապահ մարմինները։

Իրար հետ կապված իրադարձությունների շարքում ներառվում են նաև հաճախ դարձած քննարկումերը յուվենալ արդարադատությունն ու «Ազգ–բանակ» հայեցակարգի դեմ անցկացված  քարոզչությունը, որը ուղղված էր հայկական բանակի կերպարի վարկաբեկմանը։ Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքը «Երկրապահ» դպրոցը փակելու առիթ դարձավ առանց այդ քայլի հետևանքների  քննարկման, հետո բարձրացվում է «ոչ մի բան չգիտակցած» ազգային հերոսների թեման, որոնք սեփական կյանքի գնով կանգնեցրել են թշնամուն:

Այն մարդիկ էլ, որոնք համարձակվում են հայտնել, որ իրենք հայրենիք ունեն, անվանվում են «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ»։

Касахская базилика - Sputnik Արմենիա
Քրիստոնյա միասեռականներն ու հայ իրավապաշտպանները

Եվ մի դերասանուհի հանկարծակի որոշում է պաշտպանել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, կարելի է մտածել, մեկը խախտում է նրանց իրավունքները։ Իրականում դա փորձ է նրանց համար ավելի շատ իրավունք ստանալ, քան ունեն այլ քաղաքացիները։ Ճիշտ է ` դերասանուհին ամեն ինչ փչացրեց այն հայտարարությամբ, թե չի կարելի ԼԳԲՏ ներկայացուցիչների պաշտպանությունը վերագրել արտասահմանից ստացած հովանավորությանը։ Եթե այդ խոսքերն ասեր Հայաստանի, այլ ոչ թե Կանադայի քաղաքացին, կարելի էր անտեսել, իսկ հիմա, այդպիսի անհաջողություն. չես կարող ուշադրություն չդարձնես այսքան մեծ տրամաբանությանը։

Ինչ վերաբերում է Կտրիճ Ներսիսյանին` ապա հայկական եկեղեցու ներսի առողջ ուժերը, հավատացեք, կլուծեն այդ հարցերը. պառակտիչները չէ, որ պետք է հրամայեն իրենց։ Կլուծեն, համոզված եղեք, հակառակ դեպքում Հայ Առաքելական Եկեղեցին 17 դար կանգուն չէր մնա։

Լրահոս
0