00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:18
7 ր
Էդիտա Գզոյան
Ուզում ենք ֆիլմ ստեղծել երեխաների համար, ֆիլմի միջոցով պատմել
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խանդոտ ձիու պատմություն կամ ինչպես է 14–ամյա Բենիկը բիզնեսով զբաղվում Հայաստանում

© Sputnik / Janna PoghosyanСемья Асланян с туристом на ипподроме отеля "Бенсон", село Гомк, Вайоц Дзор
Семья Асланян с туристом на ипподроме отеля Бенсон, село Гомк, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի տարի առաջ Ասլանյան–Ջանոյան ընտանիքն ապրում էր հայկական բոլոր ընտանիքների պես` աշխատանք, տուն, երեխաներ, առօրյա հոգսեր։ Բայց մի գաղափարը փոխեց նրանց կյանքի ընթացքը։

Ցանցաճոճում պառկած երիտասարդ ամերիկացին գիրք է կարդում թռչունների դայլայլի և ձիերի խրխնջյունի տակ։ Նա Հայաստան է եկել գործերով. իր համար մի տեղ է փնտրել, որտեղ կարող է հանգստանալ աղմուկից։ Դասական հյուրանոցների և հոսթելների մասին միտքը միանգամից բացառել է։ Տեղեկատվական կայքերի միջոցով գտել է այն, ինչ փնտրել է` քաղաքակրթությունից կտրված հյուրանոց և համատեղությամբ նաև զվարճանքների համալիր Գոմք գյուղում` Վայոց Ձորի մարզում։

Հյուրանոցի սեփականատերը Վայք քաղաքի ընտանիքներից մեկն է, որն ընդամենը չորս տարի առաջ ոչնչով չէր տարբերվում մյուս ընտանիքներից` նույն հոգսերը, տագնապներն ու ուրախությունները։ Սակայն նախկին զինվորական, ընտանիքի հայր Կարեն Ասլանյանի մտահղացումը փոխել է նրանց կյանքը` սիրելի հոբբին վերածելով հաջողակ բիզնեսի։

© Sputnik / Janna Poghosyan«Բենսոն» հյուրանոցի տարածքում
Խանդոտ ձիու պատմություն կամ ինչպես է 14–ամյա Բենիկը բիզնեսով զբաղվում Հայաստանում - Sputnik Արմենիա
«Բենսոն» հյուրանոցի տարածքում

«Ես հաճախ էի գործերով լինում այդ գյուղում և միշտ ափսոսում էի, որ քչերը գիտեն այդ գեղատեսիլ վայրի մասին` հիասքանչ բնությամբ։ Եվ ես միշտ ձիեր եմ սիրել։ Գնեցի առաջին ձին, որին կոչեցինք Աստղիկ։ Իսկ հետո սկսվեց…», — պատմում է Ասլանյանը։

Սկզբում ընտանիքը մտածել է միայն ձիարշավարանի մասին, բայց հետո որոշել է քոթեջներ կառուցել, պտղատու այգի տնկել և զվարճանքների ու հանգստի իսկական համալիր ստեղծել։ Այստեղ զբոսաշրջիկներից «պրծում չկա»։

«Բնությունը հիանալի է, մենք նույնիսկ ծառերը չենք ջրում, քանի որ այստեղով բնական աղբյուր է հոսում։ Անձամբ ինձ համար հիմա ավելի հանգիստ է. ամուսինս ամեն օր հոգ է տանում ձիերի, զբոսաշրջիկների մասին, ընտանիքի հետ է, ոչ թե զինվորականների ու զենքի», — պատմում է Կարենի կինը` Մերի Ջանոյանը։

© Sputnik / Janna PoghosyanԿարեն Ասլանյանն ու Մերի Ջանոյանը
Խանդոտ ձիու պատմություն կամ ինչպես է 14–ամյա Բենիկը բիզնեսով զբաղվում Հայաստանում - Sputnik Արմենիա
Կարեն Ասլանյանն ու Մերի Ջանոյանը

Ամուսինները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի բիզնեսը կայանա, բայց առանց իրենց 14-ամյա որդու` Բենիկի հաստատ գլուխ չէին հանի, որովհետև նա ընտանիքում և հյուրանոցի աշխատողներից միակն է, որ անգլերեն գիտի։ Երբ զբոսաշրջիկների հետ խոսակցությունը սկսում է դուրս գալ սովորական կենցաղային թեմաների շրջանակից, բոլորը միանգամից դիմում են Բենիկին։ Նա Գոմքի պատմությունն է պատմում, ցույց է տալիս Ջերմուկ հասնելու ճանապարհը, օգնում է կառավարել ձիերին։

«Երբեմն ծնողներս մոռանում են` ինչ է ձիու անունը, և ինձ են կանչում։ Երբ պետք է դրամաշնորհների համար դիմել, նույնպես ինձ են կանչում։ Ես այստեղ ոչ միայն աշխատում եմ, այլև տանջվում», — հանդիսավոր հոգոց է հանում Բենիկը։

© Sputnik / Janna PoghosyanԲենիկ Ասլանյանը
Բենիկ Ասլանյանը - Sputnik Արմենիա
1/4
Բենիկ Ասլանյանը
© Sputnik / Janna PoghosyanՁիուկը
Ձիուկը - Sputnik Արմենիա
2/4
Ձիուկը
© Sputnik / Janna Poghosyan«Բենսոն» հյուրանոցի հիմնադիրները
«Բենսոն» հյուրանոցի հիմնադիրները - Sputnik Արմենիա
3/4
«Բենսոն» հյուրանոցի հիմնադիրները
© Sputnik / Janna PoghosyanԱսլանյան ընտանիքը զբոսաշրջիկի հետ
Ասլանյան ընտանիքը զբոսաշրջիկի հետ - Sputnik Արմենիա
4/4
Ասլանյան ընտանիքը զբոսաշրջիկի հետ
1/4
Բենիկ Ասլանյանը
2/4
Ձիուկը
3/4
«Բենսոն» հյուրանոցի հիմնադիրները
4/4
Ասլանյան ընտանիքը զբոսաշրջիկի հետ

Հարցին, թե չէր ուզի՞ իր հասակակիցների պես պարզապես դպրոց գնալ, լիովին գիտակցված պատասխան է տալիս.

«Իհարկե, կուզեի ոչ մի լուրջ բանի մասին չմտածել։ Բայց մյուս կողմից ինձ վճարում են, ես գումար եմ հավաքում (խորամանկորեն ժպտում է) արտասահման մեկնելու և Երևանի Ամերիկյան համալսարանում սովորելու համար»։

Վերջում Ասլանյանները ծիծաղելի պատմություններ են պատմում ձիերի մասին, որոնք բավականին խանդոտ են։

«Մի անգամ մեր զբոսաշրջիկները` Լիտվայից ժամանած ամուսինները, ձի էին նստել։ Ամուսինը որոշեց համբուրել կնոջը, բայց մոտենալիս ձին փորձեց կծել աղջկան։ Մենք բոլորս անհանգստացանք, որ հիմա մեր հյուրերը կբողոքեն։ Իսկ նրանք ծիծաղեցին, աղջիկն էլ ավելացրեց, որ լավ կլինի տանը ձի պահեն. թող հետևի ամուսնուն և հեռու պահի կպչուն կանանցից»։

Ի դեպ, հենց այդ հատվածում նրբագեղ վազքով ինձ մոտեցավ ձիերից մեկը։ Իսկ ես բոլորովին ոչ նրբագեղորեն փախա գործողության վայրից։ Բա որ հանկարծ խանդի…

Լրահոս
0