00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Երևանում մի գեներալ երեք լրագրողի խմեցրեց, կամ Երինի անհավանական արկածները

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВиктор Ерин
Виктор Ерин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը լրագրողական անցյալից զվարճալի դեպք է հիշել` խորհրդավոր անծանոթի մասին, որը Կարմիր բանակի գեներալ էր։

Գործող անձինք

Վիկտոր Երին` բանակի գեներալ, ՌԴ ներքին գործերի նախարար, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության փոխտնօրեն, Ռուսաստանի հերոս։ Մահացել է Մոսկվայում ընթացիկ տարվա մարտին։

«Իզվեստիա», «Սովետսկայա կուլտուրա», «Տրուդ» թերթերի սեփական թղթակիցներ Հայաստանում։

Գործողության ժամանակը` 1988 թվական։

Գործողության վայրը. Երևան, «Հրազդան» հյուրանոց։

Ближняя дача Иосифа Сталина в Москве - Sputnik Արմենիա
Ստալինի համար ամառանոցներ կառուցող Մերժանովը միայն մահից առաջ տուն ստացավ

Այժմ այն գործերի մասին, որոնց համար Հրազդանի ափին գտնվող հյուրանոցում հավաքվում էին սեփական թղթակիցները։ Հյուրանոցում կայանում էին մարդիկ, որոնց հետագայում կսկսեն «VIP–անձինք» անվանել։ Բարձրաստիճան պաշտոնյայի համար հարմար ժամի ընդունելություն ստացած լրագրողները կարող էին մոտենալ այստեղ և, հարմարավետ նախասրահում տեղավորվելով, հարցազրույց վերցնել։

Նախասրահում բար կար, բարում կարելի էր հարմար գներով զանազան ըմպելիքներ և թեթև նախուտեստ գտնել։ Նույն հարկում ավելի լուրջ հանդիպումների համար նախատեսված ռեստորան էր գործում։ Լուրջ ռեստորանի և բարի միջև խորտիկներով այսուայնկողմ էր գնում Ազրիկ Միխայլովիչ Կարապետյանը` այն ժամանակվա Երևանի հյուրանոցների ամենաերևացող տնօրենը։ Ազրիկին ճանաչում էին բոլորը, նա էլ գիտեր բոլորին։ Սակայն դա քիչ էր, անհրաժեշտ էր, որ նա ոչ միայն ճանաչեր, այլև հարգեր։ Կենտրոնական թերթերի սեփական թղթակիցներին Ազրիկը հարգում էր։

… 88-ի շոգ ամառն էր։ Երևանում քաղաքական առիթմիա էր տիրում։ Զարկերակը համաչափ չէր բաբախում, իշխանության վրա ճնշումները շատանում էին, իրադարձությունների ընթացքն ապացուցում է` ամպրոպի մասին նախազգուշացումը տեղին էր։

Նույն օրը «Հրազդանի» նախասրահում գործընկերներ` «Տրուդ» թերթից Սաշա Սավաևի և «Սովետսկայա կուլտուրա» թերթից Յոսիկ Վերդիյանի հետ, Մոսկվայից ժամանող ազդեցիկ դեմքին սպասելիս, սուրճ էինք ըմպում։ Ավելի ուշ այն անձից, ով կարող էր քաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, հեղինակին զանգահարեցին և ասացին, որ հանդիպումը հետաձգվում է և կկայանա վաղն առավոտյան, որից հետո սուրճ խմելու արարողությունը սահուն անցում կատարեց մատչելի գներով խորտիկների և «Պոսոլսկիի» ըմբոշխման։

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Ֆանը եկավ Երևան. թբիլիսյան «արտադրության» հայի պատմությունը

Ահա այստեղ` մեր սեղանի հարևանությամբ, անծանոթ մի դեմք հայտնվեց` մերկ ոտքերին հագած սպորտային հողաթափեր և անորոշ գույնի անթև շապիկ։ Անկասկած, ազգությամբ ռուս էր, նա «Ջերմուկի» մեկ շիշ վերցրեց բարից և տեղավորվեց հարևան սեղանիկի շուրջ։

Առանձնահատուկ ոչինչ, նստած է մարդը, հանքային ջուր է խմում։ Ճիշտ է ժամանակ առ ժամանակ նայում է օղի խմողներին։

– Ո՞վ կարող է լինել, – հարևանի վրա ուշադրություն հրավիրեց Սաշա Սավաևը։

– Սառնարաններ վերանորոգման վարպետ, – ուրախ ասաց Յոսիկ Վերդիյանը։

– Հնոցապաններն ու ատաղձագործները կառավարական հյուրանոցների բարերում հանքային ջուր չեն խմում և անգործ այսուայնկողմ չեն գնում, – հերքեց նախորդ վարկածը ձեր հեղինակը և հինգերորդ բաժակն ըմպելիս առաջարկեց անծանոթին միանալ իրենց. «Նստի՛ր, բարեկամ, չորսով կխմենք»։

Անծանոթը միացավ։ Լցրեցին բաժակները, բաժակ խփեցին։

– Ծանոթանանք, – ներկայացրեց գործընկերներին Սավաևը։

– Գեներալ Երին, – մեկնեց ձեռքն անծանոթը։

Լցրեցին մյուս բաժակը, խմեցին։

… Այն մասին, որ Մոսկվայից Երևան է գործուղվել ներքին գործերի առաջին փոխնախարարը, մենք արդեն գիտեինք, սակայն դեմքով չէինք ճանաչում։ Ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք ուսադիրներով «դիտորդը»։ Ո՞րն է իմաստը։

Симон Аршакович Тер-Петросян, известный миру как Камо - Sputnik Արմենիա
Հայ հեղափոխական Կամոն խորհրդային կոմս Մոնտե Քրիստոյի կամ թիֆլիսյան Ռոբին Հուդի դերում

Իմաստը` որպեսզի Կրեմլի ամենատես աչքը հետևեր կուսակցության գլխավոր գծից ցանկացած շեղման և թույլ չտար, որ հանգստությունը վերածվեր խռովության, հետագայում խռովությունը բունտ չդառնար։

Հիմարությունն այն էր, որ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովն առանց այդ էլ հաջողությամբ քանդում էր երկիրը, այնպես, որ եթե «դիտորդը» որևէ բան նույնիսկ կարողանար հաղորդեր, ապա միայն այն մասին, որ գլխից փտող ձուկը, շարունակում է քայքայվել և գնալով` ավելի ուրախ։

Նույնը մնում էր զեկուցել նաև այդ օրերին Մոսկվայից Երևան ուղարկված Հայաստանի դատախազի առաջին տեղակալ Օրեխովին։ Նա նույնպես ապրում է «Հրազդանում», սակայն «Ջերմուկ» խմելիս մենակ նստած նրան չէիր տեսնի։

Միևնույն ժամանակ, ինչպես ՆԳՆ աշխատակից Երինը, այնպես էլ դատախազության աշխատակից Օրեխովն ընդամենն իրենց ուսերին դրված պարտականությունն էին կատարում և նրանց մասին, որևէ վատ բան ասել չեմ կարող։ Զուտ գործնական հարաբերությունները մի կողմ դնելով` մարդկային առումով երկուսն էլ մեկուսացված էին, վակուումի մեջ էին և չէին կարող դա չզգալ։ Հայտնվել էին մի իրավիճակում, երբ, կոպիտ ասած, նույնիսկ բաժակ լցնող չկար։ Նման էին «օտարների մեջ օտարների», թեև երկիրը դեռ ընդհանուր էր, իսկ մարդիկ էլ խորհրդային էին կոչվում։ Սակայն Միխայիլ Գորբաչովից եկող տեկտոնական ցնցումներն արդեն զգացվում էին։

Այնուամենայնիվ, լրագրողների հետ Երինի հարաբերությունները բավական սերտ էին, նախարարի տեղակալը մեզ չէր մերժում ընթացիկ օպերատիվ գործողություններում, հեշտությամբ կոնտակտի էր գնում։

… Հայաստանից մեկնելիս Երինը զանգահարեց և առաջարկեց հանդիպել։ Հավաքվեցինք նույն կազմով և նույն «Հրազդանում»։ Գեներալը «Պոսոլսկի» օղի հյուրասիրեց։ Հիշեցինք առաջին հանդիպումը։

– Իսկ մենք, Վիկտոր Ֆյոդորովիչ, սկզբում կարծում էինք, թե սառնարաններ վերանորոգող վարպետ եք, – անկեղծ խոստովանեց հեղինակը։

– Եվ ի՞նչ, – ծիծաղեց գեներալը։ – Մի՞թե աշխատավոր լինելը վատ է։

Ինչից հետո սկսեց մտորել, ապա ասաց. «Վախենում եմ, որ շուտով «աշխատավորները» որպես դաս երկրում արդեն չեն լինի։ «Զբաղված բնակչություն է» լինելու»։

Կարծես կռահում էր։

Խմում էինք, ուտում։ Երինին թույլ չտվեցինք վճարել` թող որ հյուրը գեներալի ուսադիրներ ունի, սակայն Հայաստանում, ամեն դեպքում ենթակա անձ է։

Լրահոս
0