00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք իրավաբաններ չենք, բայց Քոչարյանի գործի վերաբերյալ ՀՔԾ պետի ՊԻՏԻ–ին կասկածելի է

© Youtube/ Armenian Public TVГлава Специальной следственной службы Армении Сасун Хачатрян
Глава Специальной следственной службы Армении Сасун Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքները շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Գաղտնի հրամանի տեքստից բացի քիչ բան է հրապարակվում, երևի այդպես էլ պետք է լիներ, վերջի վերջո քննության գաղտնիություն գոյություն ունի։ Բայց ինչ-որ մի բան մտահոգիչ է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է մնում, նրա փաստաբաններն աշխատում ու ելույթ են անենում մամուլի ասուլիսներում, բողոքներ են ներկայացնում` փորձելով սկզբում փոխել խափանման միջոցը, իսկ հետո մնացածը, ինչպես և պետք է լիներ։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ է համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։ Այս ամենն այնքան գրավիչ է լայն հասարակության  համար, որ այն, երբեմն, չի նկատում պաշտոնյաների զարմանալի արտահայտությունները։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
«ՀՔԾ պետի հայտարարությունը ճնշում է դատարանի վրա». Էդուարդ Շարմազանով

Լայն հասարակությունը մեծամասամբ իրավապես գրագետ չէ, այն հիմա սենսացիոն տեսարաններ է պահանջում ու ստանում է. ավելի հեշտ է տեսարան ապահովել, քան հաց։ Ու չնայած իրավական անգրագիտությանը, հասարակությունը պարտադիր իր դատողություններն է անում, ու բոլորը չեն, որ հնարավոր են համարում, որ իրենց վճիռները կարող են սխալ լինել։

Չենք խորանա «մարտի 1-ի գործի», ավելի ճիշտ դրա նոր ընթացքի քննչական ու դատավարական գործընթացների մեջ հենց իրավաբանական կրթության պակասի պատճառով։ Չենք արտահայտի նաև մեր ակնհայտ զարմանքը, թե ինչու է այդ գործի շրջանակում առաջին նախագահն ազատության մեջ, իսկ երկրորդը` բանտում նստած։ Մեկ էլ տեսար այնտեղ այնպիսի իրավաբանական նրբություններ կան, որոնք անհասանելի են մեզ՝ մահկանացուներիս համար։ Ինչպես նաև անհասանելի է երկաթե տրամաբանությունը, որ լինելով երկրի նախագահ՝ կարելի է տապալել սահմանադրական կարգը։ Այսինքն՝ գահընկեց անել ինքն իրեն։

Երևի կարելի է, մենք իրավաբաններ չենք, իրավաբանները մենք չենք։ Վերցնենք Սասուն Խաչատրյանի՝ ՀՔԾ-ի ղեկավարի թարմ հարցազրույցը, ավելի շուտ ոչ թե հարցազրույցն ամբողջությամբ, այլ դրա մի դրվագն այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։

Սասուն Խաչատրյան. Հատուկ քննչական ծառայության պետը Հանրային հեռուստաընկերության եթերում - Sputnik Արմենիա
ՀՔԾ պետի ասածը թյուրիմացություն է եղել. Քոչարյանի պաշտպանների բողոքը կքննվի երեքշաբթի

Երբ այդպիսի արտահայտություններ են արվում սոցիալական կայքերում, սուրճի կամ գարեջրի  բաժակի շուրջ զրույցի ժամանակ, դա նորմալ է։ Ընդունելի է, եթե ՀՔԾ-ի ղեկավարն ասի դա ոչ ֆորմալ միջավայրում՝ հայտնելով սեփական կարծիքը։ Նա, ինչպես և ցանկացած այլ մարդ, այդ կարծիքի իրավունքն ունի։

Լրիվ այլ բան է, երբ ՀՔԾ-ի պետը հեռուստաեթերում այդ համատեքստում «պետք է» բառն է օգտագործում այն դատարանի հասցեին, որը, ինչպես մեզ արդեն երկու ամիս է համոզում են, հիմա աշխարհի ամենաանկախ ու ճնշմանը չենթարկվող դատարանն  է։ Հենց այդ չարաբաստիկ բառն է զրոյացնում բոլոր այդպիսի վստահությունները։

Քանի որ այն դատավորները, որոնք տարիներով ու տասնամյակներով ճնշման ամենատարբեր տեսակների ու արտաքին ազդեցության տակ էին աշխատում, ոչ  մի տեղ չեն կորել, նրանք շարունակում են աշխատել, ու մեկ ժամում իրենց հոգեբանությունը չի փոխվել։ Նրանք քնում-արթնանում ու նույն մարդն են մնում, ու հնարավոր է եզակի անբուժելի ռոմանտիկները հանկարծակի հավատան, որ այսուհետ նրանք անկախ են։

Второй президент Армении Роберт Кочарян (2003 год) - Sputnik Արմենիա
«Չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն». ՀՔԾ պետը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Գալիս է այդպիսի ռոմանտիկը խորհրդային պաստառների կոմսոմոլի դեմքով, ասենք` նույն Քոչարյանի պաշտպանության բողոքը դիտարկելու, ու ահա ամբողջ ռոմանտիկան անհետանում է։ Քանի որ ոչ թե Facebook-ի «ստատուս գրողը», ոչ թե նստարանին նստած թոշակառուն ու նույնիսկ ոչ թե ոստիկանության գնդապետը մասնավոր զրույցում, այլ Հատուկ Քննչական Ծառայության պետն է հեռուստացույցի էկրանից ասում` ինչ նա՝ Վերաքննիչ դատարանի դատավորը ՊԵՏՔ Է վաղն անի։

Գիտեք, մարդ պետք է անվախ հերոս լինի, կամ ինքնապշտպանական բնազդից զուրկ, որ անկախ ու չճնշված մնա։ Էլ չենք ասում այն մասին, որ ՀՔԾ-ի պետը ՉՊԵՏՔ է հրապարակայնորեն այդպես արտահայտվի, դա պարզ է։

Փորձում եմ անկողմնապահ մնալ, ավելին` գտնել մի բան, որը թույլ կտա չմեկնաբանել Խաչատրյանի խոսքերը որպես ճնշում, նույնիսկ եթե անգամ նա պարզապես անհաջող է արտահայտվել։ Այդպիսի բան չկա։

Իսկ այստեղ հետևյալ եզրակացություններն են գալիս։ Մի գեղեցիկ ահավոր մենք արթնացանք մի չափազանց իրավական  պետությունում, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են` և՛ նախկին նախագահները, և՛ ներկաները, և՛ նստարաններին նստած թոշակառուները, և՛ մենք ու դուք։ Իսկ դա նշակում է (աստված հեռու պահի այդ իրավիճակից, իհարկե), որ մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ քննիչը կարող է հրապարակայնորեն ասել, թե ինչ ՊԵՏՔ է անի դատարանը։

Լինի դա վերաքննիչ, վճռաբեկ, առաջին կամ ամենավերջին ատյանի։

Լրահոս
0