00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրկին բանանն էժան է, իսկ ձմերուկը ցեցն է կերել. գնաճը կառավարությանը չի անհանգստացնում

CC BY-SA 2.0 / ReflectedSerendipity / Armenian marketАрмянский рынок. Архивное фото
Армянский рынок. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում վերջին շրջանում մի շարք ապրանքներ է թանկացել են` վառելիք, սննդամթերքի որոշ տեսակներ, հացաբուլկեղեն, սակայն ամենազգալի թանկացումն անցյալ տարվա համեմատ գյուղատնտեսական մթերքի մեջ է նկատվում։ Վարչապետի խորհրդականը կարծում է, որ դա էական չէ, քանի որ թանկացումները ինֆլյացիայի ցուցանիշների վրա «աննշան» են ազդում։

Ձմերուկի և այլ բանջարաբոստանային մշակաբույսերի առատությունը Հայաստանի վաճառասեղաններին և խանութներում այս տարի միայն լավ բերքատվությամբ չի պայմանավորված։ Անցյալ տարվա համեմատ այս և այլ մթերքներ ու ապրանքներ զգալի թանկացել են, և բնակչության անվճարունակ շերտը (իսկ Հայաստանում աղքատները, միջին խավի բացակայության պայմաններում, մեծամասնություն են կազմում) դրանք գնել պարզապես չի կարողանում։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությանը չի անհանգստացնում գների բարձրացումը

Տարբեր կերպ են բացատրում թանկացումները, սակայն, ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, կառավարությանը դա չի մտահոգում։

«Գյուղմթերքի գների փոփոխությունը կարող է էական թվալ, սակայն այդ գործոնը ինֆլյացիայի ընդհանուր ցուցանիշի վրա էապես չի ազդում», – ասաց Առաքելյանը։ Հավանաբար, կառավարությունը գլխավորապես մտահոգված է այդ ցուցանիշով, և քանի որ թանկ ձմերուկներից և դեղձերից այն աննշան է տատանվում, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Կարևորը, կարծում է  Առաքելյանը, որ կոռուպցիա չկա։

Դա իսկապես  հիանալի է` Հայաստանն ուրեմն, դարձել է, մարդկության պատմության մեջ միակ երկիրը, որտեղ հաջողվել է ամբողջությամբ վերացնել կոռուպցիան, այն էլ սեղմ ժամկետներում։ Կարելի էր Գինեսի գրքի հավակնել, սակայն նախադեպ չկա. ա'յ քեզ խնդիր։

Հայկական ԶԼՄ–ները մեջբերում են «Հայաստանի ագրարագյուղացիական միության» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանի խոսքերը, որն ասում է, որ այս ամառ, երբ տեղական գյուղմթերքը պետք է էժան լիներ, հակառակ պատկերն է նկատվում։

«Հակառակ պատկերը», Բերբերյանի կարծիքով, հետևյալի պատճառով է առաջացել. «Միջինում Հայաստանում գյուղմթերքը 2017 թվականի համեմատ 100-150%–ով է թանկացել, քանի որ մորմազգիների համար վտանգավոր ցեցը հանգեցրել է ցանքատարածքների կրճատման», – ասում է Բերբերյանը։ Ըստ նրա, արդյունքում, աճել են սմբուկի, պղպեղի, լոլիկի և կարտոֆիլի գները։ Ձմերուկը, որ 1 կգ–ն անցյալ տարի 50-80 դրամ էր, այսօր վաճառվում է 200-250 դրամով։

Арбуз - Sputnik Արմենիա
Ձմերուկն ու լոլիկը շոգին չդիմացան. գյուղնախարարությունը մեկնաբանում է գների բարձրացումը

Իսկ ամեն ինչում ցեցն է մեղավոր:

Ե՛վ Մեսրոպ Առաքելյանը, և՛ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կրկին խոսում են էժան բանանի և շաքարավազի մասին։ Բանանն ու շաքարավազն, իհարկե, մենք ներկրում ենք, ի տարբերություն սմբուկի և ձմերուկի մեծ մասի, բացի այդ, ցեցի ստամոքսը բանան ուտելիս խանգարվում է, իսկ շաքարավազ նա չի օգտագործում, քանի որ հետևում է կազմվածքին։ Կարծես թե կանոն է դարձել  թանկացումների վերաբերյալ ցանկացած թեմա սկսել բանանի և շաքարավազի փառաբանմամբ։

2018 թվականի հունվար–հունիսին Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները աճել են միայն 0,5%–ով, ինչը շատ քիչ է, փաստացի, սա լճացում է։ Բնականաբար ամեն ինչում մեղադրել նոր իշխանության տնտեսական մոտեցումները չի կարելի, քանի որ այդ իշխանությունն այդ ժամանակահատվածից ավելի քիչ գոյություն ունի։

Սակայն նաև խոսել, որ կառավարությանը չի մտահոգում գնաճը, հավանաբար, նույնպես պետք չէ։

Կարելի է անկեղծորեն խոստովանել, որ պատճառները դեռ չեն պարզել, աշխատանք է տարվում, որն է պատճառը կպարզեն, հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկեն։ Չէ՞ որ տնտեսագետները պետք է ուսումնասիրեն նման կտրուկ թանկացումների պատճառները, այլ ոչ թե լրագրողներն ու հասարակությունը պետք է վարկածներ առաջ քաշի։

Եվ, խնդրում ենք, բավական է արդեն մեզ բանանով ու շաքարավազով կերակրել, աշխարհում մի շարք այլ համով բան կան, որը բոլորս ուզում ենք մատչելի գներով գնել։

Լրահոս
0