05:03 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
ՀՀ կառավարություն

Երևանի քաղաքապետի ընտրությունները «լակմուս» կդառնան Փաշինյանի կառավարության համար

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (833)
18910

Երևանի ավագանու, ըստ էության, քաղաքապետի ընտրությունները որոշիչ նշանակություն կունենան Հայաստանում բոլոր քաղաքական դերակատարների և առաջին հերթին` նոր իշխանության համար։

ՀՀ կառավարությունը տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն հաստատել է Երևանի ավագանու լուծարումը։ Հիմա մեկուկես տարվա ընթացքում մեզ սպասվում են ընտրություններ, որոնք, ինչպես հավաստիացնում է կառավարությունը, կլինեն ամենաարդարն ու ազնիվը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի երկրորդ կեսին. դա բխում է տեղական ինքնակառավարման այդ մարմնի լուծարման մասին հինգշաբթի կառավարության ընդունած որոշումից։ Դրանք կլինեն առաջին շատ լուրջ ընտրությունները, որոնք կանցկացվեն նոր իշխանության օրոք, և այդ հանգամանքը, իհարկե, լրացուցիչ բեռ է դնում Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա։

Մայրաքաղաքում ապրում է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, ուստի լիովին արդարացի է այն թեզը, որ նա, ով ղեկավարում է Երևանը, կառավարում է երկիրը։ Բայց բանը միայն «Երևանի պայքարի համար» զուտ քաղաքական, մրցակցային բաղադրիչը չէ։ Նոր իշխանությունն առավելագույն արդար, օբյեկտիվ և թափանցիկ ընտրություններից բացի այլ հնարավորություն չունի։ Եվ իշխանությունն ինքն է հայտարարում այդ մասին։

«Ընտրակեղծիքները պետք է բացառվեն։ Իսկ եթե ինչ-որ մեկը գնա դրան, ապա այստեղ կմիջամտեն իրավապահ մարմինները։ Ցանկացած մեկը, ով կփորձի կաշառել կամ վախեցնել ընտրողներին, անպատիժ չի մնա։ Եթե փորձեն խախտել օրենքը` դա նրանց ընտրությունն է, բայց հետևանքները հայտնի են», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դե ինչ, իշխանությունը նշաձողը դրել է առավելագույն բարձրության վրա, և հիմա նահանջը կնշանակի ոչ միայն «դիմագծի կորուստ», այլ ջախջախիչ տապալում։ Անկասկած, իշխանությունները հասկանում են դա, և նրանց վճռական տրամադրվածությունը չի կարող տպավորություն չգործել։ Ոստիկանությունը կբերվի «լիակատար մարտական պատրաստվածության». նրանց հստակ հանձնարարական է տրվել ապահովել հնարավորինս թափանցիկ ընտրական գործընթաց։

«Եթե խախտումների, ընտրակեղծիքների փորձեր լինեն, ոստիկանության պատասխան միջոցները խիստ կլինեն», – ասել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ակնհայտ է, որ գալիք ընտրությունների ընթացքին կրկնապատկված և եռապատկված եռանդով կհետևեն թե՛ նոր իշխանության համախոհները և թե՛ ընդդիմադիրները։

Անկեղծորեն մաղթում ենք մեզ երկար սպասված իսկապես արդար ընտրություններ և մտածում դրանց ճանապարհին ընկած խոչընդոտների մասին։

Հարց է ծագում. հոգեբանորեն պատրա՞ստ են արդյոք գալիք ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներն արդար և ազնիվ ընտրությունների անցկացմանը։ Կկարողանան արդյո՞ք դիմանալ իներցիային, ընդ որում ոչ միայն մտածողության մակարդակում, այլ նաև մարմնի շարժումների, որպեսզի, օրինակ` քվեատուփի մեջ մեկ քվեաթերթիկից ավել չգցեն։ Որպեսզի, օրինակ, զերծ մնան իրենց ենթականերին այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու կոչեր անելուց։ Դեռ շատ նման «որպեսզիներ» կան, մենք գիտենք, թե այս տարիների ընթացքում ինչպես են անցկացվել ընտրությունները։

Պատրաս՞տ են արդյոք նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ եղել են իշխանության ղեկին կամ ընդդիմության շարքերում, որ վաղուց պատվել են դժվարությամբ քերվող` կարծրատիպերից, վարքագծի շաբլոններից կազմված շերտով, միանգամից փոխեն ծանոթ, ուսումնասիրված և կանխատեսելի նախընտրական գործընթացն անծանոթ ու անկանխատեսելիով։ Ինչ-որ մեկին կարող է ձգել հինը, նույնիսկ ոչ այն պատճառով, որ նա ձգտում է ընտրակեղծիքների, այլ այն, որ այլ կերպ չի կարող և անկեղծորեն համարում է, որ այլ ընտրություններ չեն լինում։

Պատրա՞ստ է արդյոք նոր իշխանությունը մաքուր ընտրությունների։ Չէ՞ որ պետք է անցնել մի շարք գայթակղությունների միջով. թեկուզ դիմանալ արդեն առկա վարչական ռեսուրսն օգտագործելու գայթակղությանը։

Բացի այդ, նոր իշխանության կողքին հաճախ գործում են ոչ այդքան չափահաս ակտիվիստների խմբեր։ Կկարողանա՞ արդյոք նոր իշխանությունը բացատրել նրանց, որ ընտրությունների ժամանակ անճոռնի «օգնությունը» կլինի դանակով հարված թիկունքից։

Այս մեղսավոր աշխարհում իդեալ չկա։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընտրություններն անցնեն բացարձակապես առանց խախտումների, բայց կեղծիքների կամ դրանց փորձերի եզակի դեպքերը չեն կարող ազդել քաղաքացու կամարտահայտման արդյունքի վրա։

Նոր իշխանությունը պետք է պատրաստ լինի ավագանու ընտրությունների նկատմամբ բծախնդիր վերաբերմունքի։ Ավելին, նա պետք է չափազանց բծախնդիր լինել իր հանդեպ։ Եվ եթե մենք տեսնենք իսկապես արդար ընտրություններ, ապա մեզ հեշտ կլինի հավատալ արդար խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը։ Իսկ դրանք սարերի հետևում չեն։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (833)

Ըստ թեմայի

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի թեկնածու է
ԲՀԿ–ն հրապարակել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը
Ո՞վ կհագնի քաղաքապետի ծիրանին «Ելքի» պառակտման պարագայում
Կապան քաղաքը քաղաքապետի պաշտանակատար ունի
Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. նոր քաղաքապետի բացահայտումը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ