09:16 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի դպրոցը

Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք

CC BY-SA 3.0 / Pandukht / Aygehovit school
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արամ Գարեգինյան
467 0 0

Երևանից հեռու էնտուզիաստ հրահանգիչները երեխաներին ինժեներություն են սովորեցնում։ Փորձարկումների և սխալների միջոցով երեխաները յուրացնում են աէրոդինամիկա, ճարտարապետություն և հաստոցների կառավարում։

Ինչով էին տարբերվում խորհրդային երեխաները։ Մեկ օրվա ընթացքում նրանք հասցնում էին այն, ինչի համար մյուսներին մեկ շաբաթ էր հարկավոր։ Հասարակ 8-րդ դասարանցին կարող էր և՛ աշխատել նրբասղոցով, և՛ գամմաներ նվագել ակորդեոնով, և՛ «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» կարդալ, և՛ ֆուտբոլ խաղալ։

Միևնույն ժամանակ ամենևին էլ ուժասպառ եղած վունդերկինդի տեսք չունենար։

Այսօր նման երեխաների հանդիպելը դժվար է։ Ժամանակը դպրոցականներին էլ չի բավականացնում։ Սակայն պարզվեց, որ դեռ կան երեխաներ, որոնք տարօրինակ զբաղմունքի ժամանակ ունեն։ Օրինակ՝ Երևանից հեռու գտնվող Իջևանում և սահմանամերձ Այգեհովիտ գյուղում։

Ինքներդ դատեք. այֆոնով խաղալու կամ սոցցանցերում ժամանակ սպանելու փոխարեն այդ երեխաները կարկասներ են հավաքում փայտե ճաղերով, դրանց վրա պոլիէթիլենից թևեր են ձգում և փորձում օդ թողնել։ Այնուհետև նորից են հավաքում և նորից բաց թողնում։ Եվ այդպես մի քանի ժամ շարունակ։ Ընթացքում ավիամոդելիզմի մասին կայքեր են կարդում։

Школьная инженерная лаборатория ArMath города Иджеван
© Photo : provided by ArMath
Իջևանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

«Սկզբում մենք մի քանի տասնյակ մարդ ենք ընդունել և ոչ մեկի «ոչ» չէինք ասում։ Ուզում էինք, որ երեխաներն իրենք հասկանան. իրենցն է դա, թե ոչ», – ասում է Իջևանում գտնվող Տավուշի մարզային «Արմաթ» քոլեջի ինժեներական խմբակի ղեկավար Հովհաննս Բեգլարյանը։

Մնացին նրանք, որոնք որոշեցին, որ այս զբաղմունքն իրենցն է։ Եվ այժմ նրանց լաբորատորիայից որևէ ձև դուրս տանել հնարավոր չէ։

Մի քանի պարապմունք է անցել, և երեխաների առաջին «թռչունը» սավառնեց։ Այն բաց թողեցինք լավ ձգած ռետինե քուղից։ Այնուհետև որոշեցինք. թող ինքնուրույն սավառնի, շարժիչով։ Սկսեցինք շարժիչներ և պրոպելլերներ ուսումնասիրել։

Նոր բարձունքներ թռչունը դեռ չի նվաճել։ Այն հավաքող երեխաները ծառայության են։ Ահա և սպասում է թռչունը. կվերադառնան, այդ ժամանակ նորից թևերը վեր կբարձրացնի գյուղի երեխաների վառված ու քերծված ձեռքերի օգնությամբ։

Չէ՞ որ այս խմբակի մասնակիցներից գրեթե բոլորը գյուղից են, միայն մեկն է քաղաքից։ Իսկ աղջիկներից մեկն էլ այստեղ է հասնում 25 կմ հեռավորությունից` Գոշ գյուղից, որտեղից տրանսպորտ գրեթե չի գործում։

Школьная инженерная лаборатория ArMath деревни Айгеовит
© Sputnik / Aram Gareginyan
Այգեհովիտ գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները

Պարզապես այժմ նա տեղափոխվել է աշխատելու հարևան Դիլիջան, թեև դպրոցն էլ չի ավարտել։ Միայն թե՝ գումար տուն բերի ծնողներին օգնելու համար։ Իսկ կկարողանա արդյո՞ք համատեղել խմբակը՝ դեռ պարզ չէ։ Իսկ արդյո՞ք ծնողներին հեշտ է այս ամենին ընտելանալը, թե՞ ոչ՝ բոլորին է պարզ։ Սակայն ելք կգտնվի, չէ՞ որ ընկերները կողքին են։ Միասին նույնիսկ ավելի բարդ խնդիրներ են հաղթահարել։

Մսաղացի շարժունակ էր կոտրվել երեխաներից մեկի տանը` միասին հավաքվեցին և 3d–տպիչով նորը ստեղծեցին։ Տեսեք, նախկինից լավ է աշխատում։ Իհարկե, դրանից փողը չավելացավ։  Բայց չէ՞ որ իրենք են արել, այն էլ՝ միասին։

Երևանում անցկացվող 3d–մոդելավորման վերջին մրցույթին երեխաները ներկայացրեցին ռոբոտի իրենց տեսակը, որին պետք էր անմիջապես, գծագրով կառուցել եռաչափ տպիչով։ Առաջադրանքը կարողացան հաղթահարել։ Այնուհետև մենք հանպատրաստից առաջադրանք տվեցինք. մի քանի ժամում պլաստմասե կամուրջ հավաքել։ Այն պետք է հնարավորինս թեթև լինի, սակայն հնարավորինս շատ բեռի դիմանա։

Դպրոցում սոպրոմատ չեն անցնում, ճարտարապետություն` նույնպես։ Սակայն տեղում ընթերցելով և «կուլ տալով» այն ամենն, ինչ հասցրեցին գտնել համացանցում, երեխաները եռաչափ տպիչով իրենց կամուրջը ստեղծեցին։ Այն կարելի է երկու մատով պահել, սակայն այն ջրով լցրած 8-լիտրանոց տարայի ծանրության է դիմանում։

Воспитанники ArMath представили напечатанный на 3D принтере пластмасовый мост
© Photo : provided by ArMath
«Արմաթի» սաները 3D տպիչով պլաստմասե կամուրջ են պատրաստել, որն իր չափերի համեմատ լուրջ ծանրություն է կարողանում կրել

Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Այգեհովիտ գյուղի երեխաների մոտ ամեն ինչ դեռ առջևում է։ 7 և 8-րդ դասարանցիները համակարգչային կառավարմամբ CNC հաստոցներով փայտի և պլաստմասսայի վրա փորագրություն են սովորում։

Հնարավորություն ունենալու դեպքում Իջևանից այստեղ է հասնում մեզ արդեն ծանոթ Հովիկ Բեգլարյանը. երբ հնարավորություն չի լինում՝ էլի գալիս է։ Ւսկ մնացած ժամանակ հրահանգիչ` Ալվարդ Գևորգյանը, և դպրոցականները նկարների համար դիզայն են մտածում, ֆրեզները կարգավորում հաստոցների վրա և հրահանգներ տալիս։

Գյուղը շրջապատված է անտառով, և երեխաներից ոմանց հայրերն ավտոտնակում ռանդելու հաստոցներ ունեն։ Այնպես որ փայտով շատերն են «լրջորեն» զբաղվել։  Թեև երեխաները ևս լուրջ են զբաղվում։ Կմեծանան և այդ հաստոցներին սեփական կառավարման ծրագիրը կհորինեն։ Կամ սեփական հաստոցները կհավաքեն, վառելիքային բրիկետների համար` ծառերը զուր չհատելու համար։

Իսկ առաժմ աշխատում են իրենց փոքրիկ հաստոցներով։ Տնից նրբատախտակ և ԴՍՊ են բերում, որ աշխատելու նյութ ունենան, յուրաքանչյուրը բերում է այն, ինչ կգտնվի տանը։ Հաստոցի ֆրեզները շատ թեթև են, երբեմն դրանցով հնարավոր չէ աշխատել` կա՛մ արանքում են մնում, կա՛մ պետք եղածից շատ կտրում։

Школьная инженерная лаборатория ArMath деревни Айгеовит
© Sputnik / Aram Gareginyan
Школьная инженерная лаборатория ArMath деревни Айгеовит

«Ոչինչ, մենք արդեն մի քանի հուշանվեր պատրաստել ենք։ Կվաճառենք դրանք, այդ ժամանակ բարակ ֆաներա կգնենք։ Դրա վրա ամեն ինչ գեղեցիկ և կոկիկ կլինի», – ասում է Ալլան։

Երեխաները նաև ռոբոտ են ստեղծել, այն կառավարել են սովորել մինի–համակարգչով։ Միայն առարկաները տեղափոխող շոշափուկները չգիտես ինչու չեն ենթարկվում։ Եվ երեխաները կրկին ու կրկին աշխատում են ռոբոտի վրա։ Սկզբում դպրոց են գնում, այնուհետև ծնողներին են օգնում դաշտում կամ այգում։ Այնուհետև այստեղ գալիս։ Ամեն ինչի համար ժամանակ գտնում են։

… Նրանք ովքեր չեն ծուլացել և մինչև վերջ ընթերցել են մեր հոդվածը, մի փոքր գաղտնիք բացենք։ Բոլոր երեխաները, որոնց մասին մենք պատմեցինք, սովորական երեխաներ են։ Նրանք ոչ միայն աշխատում ու պարապում են։ Նրանք և՛ ծիծաղել են սիրում, և՛ խաղալ։ Եվ դրան հավատալու համար, դիտեք այն խաղը, որը ստեղծել են Այգեհովիտի երեխաները։ Ինքնուրույն են ստեղծել։

Ըստ թեմայի

Տավուշի առեղծվածային մատուռը, որի պատմությունը դեռ նոր պետք է բացահայտվի
«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան
Բաղանիսի գյուղապետը պատմել է` կրակոցներից հետո ինչպես է գիշերն անցել Տավուշի մարզում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ