00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ մահը կյանքից թանկ է. սգո բիզնեսը Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanКасахская базилика
Касахская базилика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սգո ծառայությունների գրասենյակների սեփականատերերը սգո ատրիբուտներին չափազանց բարձր գներ սահմանելով հույսը դնում են հոգեբանական գործոնի վրա․ հանգուցյալի բարեկամները չեն սակարկի, քանի որ նրանք այդ պահին դրա հավեսը չունեն։ Sputnik Արմենիան որոշել է պարզել՝ ինչ արժի հուղարկավորություն կազմակերպելը Երևանում ու ինչպես խուսափել ավելորդ ծախսերից։

Դժբախտությունը միայնակ չի գալիս․ մտերիմ մարդ է մահանում, բարեկամները  լացում ու հանգստացնող հաբեր են ընդունում, իսկ հետո արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպելու անհրաժեշտության առաջ են կանգնում։

Հանգուցյալի բարեկամները ոտք են դնում սգո ծառայությունների մռայլ աշխարհ։ Այնտեղ նրանց ցավակցում են ու խոստանում են ամեն ինչ ամենաբարձ մակարդակով անել։ Նրանք ավտոմատ կերպով վճարում են նշված գումարը, սգալով միայն իրենց կորուստի մասին և մտածելով՝ երբ է այդ ամենն ավարտվելու։

Города мира. Цзилун - Sputnik Արմենիա
Հեստապարով հոգեհաց. Չինաստանում վերացնում են դագաղներ

Հենց դրա վրա են հույսը դնում կազմակերպիչները՝ բարձր գներ սահմանելով այդպիսի արարողությունների ժամանակ սովորաբար օգտագործվող ատրիբուտների վրա։

Որքա՞ն են սովորական քաղաքացիների վրա նստում սգո արարողությունները։ Որքա՞ն արժեն նույն պարագաները շուկայում ու հնարավոր է արդյո՞ք խուսափել ավելորդ ծախսերից։ Ամեն ինչի մասին հերթով։

Նախ նշենք, որ հոգեհանգիստ կազմակերպելու համար սրահի վարձակալությունն արժե մոտ 100 հազար դրամ։ Հաճախ հոգեհանգիստը տանն են անցկացնում այդ դեպքում հանգուցյալի դին դիահերձարանից տուն հասցնելն արժե մոտ 40 հազար դրամ. նույնքան արժե գերեզմանատուն հասցնելը։

Բացի այդ, արարողությունը կարելի է կազմակերպել եկեղեցում։ Երևանում կա երկու եկեղեցի, որտեղ թույլատրվում է հոգեհանգիստ անցկացնել ու որտեղ թույլատրվում է հանգուցյալին դագաղով գիշերը եկեղեցում թողնել։ Դա Նորագավթի Սուրբ Գևորգն է ու Մալաթիայի Սուրբ Աստվածածինը։ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կարելի է արարողություն պատվիրել, սակայն հոգեհանգստից հետ դագաղը պետք է տանել։

Ինչ վերաբերում է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն՝ ապա այնտեղ հրաժեշտ են տալիս հիմնականում հայտնի մարդկանց կամ հերոսներին։

Եկեղեցին ծառայության  համար հստակ գումար չի պահանջում․ ամեն ինչ բարեկամների հայեցողությամբ է։ Սովորաբար 20-30 հազար դրամ են վճարում։ Եթե բարեկամներն ուզենան, որ եկեղեցական երգչախումբը երգի արարողության ընթացքում, պետք է յուրաքանչյուր երգչին 2-3 հազար դրամ վճարել։ Երգիչների նվազագույն քանակը երեքն է։

Стройка - Sputnik Արմենիա
Բնակարանային հարց. երևանցիները ստիպված են ընտրություն կատարել հյուղակի ու դղյակի միջև

Հիմա ծաղկեպսակների մասին։ Հետաքրքիր է՝ եթե պսակի նույն ծաղիկներից տոնական փունջ հավաքել, ապա գինը զգալիորեն ավելի ցածր կլինի։ Ամենաէժան ծաղկեպսակն արժե 30 դրամ․ այնտեղ սովորաբար թանկարժեք վարդեր կամ հովտաշուշաններ չկան, այն կազմված է մեխակներից ու խրիզանթեմներից։ 10  մեխակի ու 5  խրիզանթեմի փոքրածախ վաճառքի գինը հինգ հազար դրամ է։ Ստացվում է, որ 25 դրամ պետք է վճարել միայն պսակի դիզայնի համար։

Հաճախ բարեկամները պատվիրում են հանգուցյալի մեծացրած լուսանկարը։ Սգո ծառայություններում լուսանկարը շրջանակում արժե 15 հազար դրամ: Մինչդեռ՝ սովորական ֆոտոսրահում  լուսանկարը կարելի է տպել 3 հազար դրամով, իսկ շրջանակը գնել մոտ 4 հազար դրամով։

Կատաֆալկը ծախսերի ևս մի անխուսափելի կետ է։ Այն կարելի է վարձակալել 40 հազար դրամով։ Պսակների տեղափոխման համար էլ առանձին բեռնատար են վարձում։ Սգո ծառայությունների գրասենյակում ձեզ կառաջարկեն այն 15 հազար դրամով, սակայն կարելի է նաև ավելի էժան տարբերակ գտնել։ Մասնավորապես, նույն  բջջային հավելվածների օգնությամբ դրանց ծառայության նվազագույն արժեքը 2 հազար դրամ է։ Դրանք պսակները գերեզմանատուն կհասցնեն առավելագույնը 6 հազար դրամով։

Ինչ վերաբերում է դագաղին՝ գները տատանվում են 100 – 5000 դոլարի միջև։ Սգո ծառայությունների գրասենյակում մեր հարցին, թե ում է պետք այդքան թանկ դագաղ, հպարտորեն պատասխանեցին, որ իրենց մոտ ավելի հաճախ պատվիրում են հենց թանկ, այլ ոչ թե էժան դագաղներ։

Անկեղծ ասած, դժվար է հասկանալ, քանի որ հանգուցյալը, լինի նա 20 թե 70 տարեկան, արդեն ողջ չէ։ Թանկարժեք դագաղ ու պսակ գնելով մարդուն հետ չես բերի։ Իսկ ընտանիքն ու բարեկամները պետք է ապրեն ու ձև գտնեն ֆինանսական բեռից ազատվելու։

Լրահոս
0