00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիները Զվարթնոց կգան. երբ դիվանագետն է ճամպրուկ վերցնում, Հայաստանը ծաղկում է

© Sputnik / Aram NersesyanАэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն ամեն անգամ առավել անհեթեթ են դառնում։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է, թե ինչով ավարտվեց խորհրդային տարիներին «Աէրոֆլոտի» նկատմամբ կիրառված պատժամիջոցները, և ինչի են սպառնում վերածվել այսօրվանները։

Ոմանք կորցնում են, ոմանք գտնում… Տվյալ դեպքում մեր «Զվարթնոցն» ավելի շատ գտնելու հնարավորություն ունի։ Ինչո՞ւ։ Քանի որ այն կարող է իրավիճակի փոփոխման դեպքում դառնալ տարանցման օդանավակայան. Մոսկվայից Երևան ժամանեցիր, հետո կարող ես մեկնել Միացյալ Նահանգներ։

Государственный департамент (Госдеп США) - Sputnik Արմենիա
Հայտնի է` ԱՄՆ–ն երբվանից պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ

Ո՞ր դեպքում։ Այն դեպքում, երբ Ամերիկան հանկարծ իսկապես Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կիրառի և արգելի «Աէրոֆլոտին» անվայրէջք չվերթեր իրականացնել Մոսկվայից դեպի Վաշինգտոն, Նյու Յորք, Մայամի և Լոս Անջելես, որը հայի սրտին ավելի մոտ է, քան մնացած Ամերիկան։ Իհարկե, այնտեղ հնարավոր կլինի հասնել նաև «Աէրոֆլոտով», բայց տարանցումով, ինչն ավելի երկար կտևի (մոտ երկու ժամով), կլինի ձանձրալի և գուցե ավելի թանկ։

Այլ հարց է Երևանից Ամերիկա մեկնելը. «Զվարթնոցում» ինքնաթիռ նստեցիր, իջար «Լոսում», անցար անձնագրի ստուգումը և «Welcome!»։

Ընդհանրապես սա «Աէրոֆլոտի» թևերը կտրելու առաջին փորձը չէ։ Անցած դարի 80-ականներին նախագահ Ռոնալդ Ռեյգանը որոշել էր արգելել «Աէրոֆլոտին» թռիչքներ կատարել Ամերիկայի օդային տարածքում։

Պատճառը, եթե ինչ-որ մեկը չի հիշում, այն էր, որ 1983 թվականի սեպտեմբերի 1-ին Սախալին կղզու վրա խորհրդային Су-15 կործանիչը խոցել էր Korean Air Lines (KAL) ավիաընկերության Boeing 747-230B ինքնաթիռը, որն իրականացնում էր Նյու Յորք-Անկորիջ Սեուլ միջազգային չվերթը։ Անձնակազմի 23 անդամները և 246 ուղևորները մահացել էին։

Заместитель министра иностранных дел РФ Сергей Рябков - Sputnik Արմենիա
Ինչպես Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին. պարզաբանում է ԱԳՆ–ն

Ամերիկացիներն արգելել էին «Աէրոֆլոտի» չվերթերի տոմսեր վաճառել, փակել էին Վաշինգտոնում և Նյու Յորքում ընկերության ներկայացուցչությունները, ամերիկյան բոլոր ավիաընկերություններին արգելել էին «Աէրոֆլոտի» հետ առնչություն ունենալ։

Մոսկվայից Վաշինգտոն իրականացրած վերջին չվերթի ժամանակ օդանավում խորհրդային լրագրողներ կային, այդ թվում` Հայաստանից, նրանց մեջ էր նաև այս հոդվածի հեղինակը։ Չի կարելի ասել, թե չվերթն արտասովոր էր, բայց ժամանումն իսկապես արտասովոր էր։

«ИЛ-62» օդանավը կանադական Գանդերում վառելիքով լիցքավորելուց հետո (ամերիկացիները հրաժարվել էին իրենց մոտ անել) վայրէջք կատարեց Վաշինգտոնի Դալեսի անվան օդանավակայանում, մոտեցավ կայանատեղիին, որից հետո ուղևորներին հրահանգեցին սպասել։

Ինչի՞ն և ո՞ւմ էին սպասում։ Բեռնակիրների բրիգադին։ Սակայն ինչպիսի՜… Բեռները հանելու և ձեռքից ձեռք փոխանցելու համար կոստյումով և փողկապով ջենտլմեններ էին ժամանել. խորհրդային դեսպանատան աշխատակիցներն էին, որոնց օդանավակայան էին ուղարկել յուրայիններին օգնելու և օտարներին ցույց տալու, թե ինչ է նշանակում խորհրդային ձևով փոխօգնությունը։ Այդ հնարքը լավ աշխատեց։։

Քանի որ ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ օդում որևէ այլ արտասովոր բան տեղի չունեցավ, տեղափոխվենք մեր օրեր։

Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին. Զախարովա

Ի՞նչ կտա նախագահ Թրամփին Ամերիկայում «Աէրոֆլոտի» աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը։ Ոչինչ։ Միայն գլխացավանք և անհարմարություն ուղևորների համար` առանց որևէ տնտեսական օգուտի ինչպես մի, այնպես էլ մյուս կողմի համար։

Ավելին, եթե Մոսկվան ամերիկացի փոխադրողներին արգելի չվերթերն իրականացնել անդրսիբիրյան և բևեռային երթուղով` ստիպելով շրջանցել հսկայական Ռուսաստանի տարածքը, ապա ԱՄՆ ավիաընկերությունները ֆինանսական լուրջ ծախսերի առաջ կկանգնեն։ Ինչը միայն հաստատում է այն, որ պատժամիջոցները երկսայր զենք է, և այն պետք է զգուշորեն օգտագործել։

Եթե Ռուսաստանի քաղաքացիները ստիպված լինեն Ամերիկա մեկնել Երևանի միջոցով, ապա սա հենց այն դեպքն է, երբ հաճելին և օգտակարը կհամատեղվեն։ Հայաստան հանգստի նպատակով ժամանած ռուսաստանցիների թիվը տարեցտարի աճում է, իսկ այժմ նրանց թիվը կարող է ավելի աճել` ի ուրախություն մտերմանալու ցանկություն ունեցող երկու կողմերի, ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգևոր առումով։ Ներառյալ` Ռուսաստանի անձնագիր ունեցող հայերը։

Իսկ մինչ այդ Ամերիկայի նախագահը նշել է այն պայմանները, որի դեպքում կարող է չեղարկել հակառուսական պատժամիջոցները. դրա համար Մոսկվան Վաշինգտոնի համար պետք է «որևէ լավ բան անի»։

Ի՞նչ է դա նշանակում։ Դժվար է հասկանալ։ Բայց «Զվարթնոց» օդանավակայանը բաց է բոլորի համար։ Եվ դա սկզբունքորեն լավ է։

Լրահոս
0