00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես այստեղ հյուր չեմ. ինչո՞ւ էր Կոբզոնը հաճախ Հայաստան գալիս և ո՞ւր էր այցելում 1-ին հերթին

© Sputnik / Asatur YesayantsИосиф Кобзон
Иосиф Кобзон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իոսիֆ Կոբզոնն իրականում Հայաստանն իր երկրորդ տունն էր համարում։ Անցած աշնանը Երևանում նա ոչ միայն բարեգործական համերգ ունեցավ, այլև շատ հուզիչ խոստովանություն արեց։

Բավական էր Իոսիֆ Կոբզոնը երգեր «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի երգը, և նրա անունն արդեն կմնար պատմության մեջ, սակայն բացառապես նրա կատարմամբ անգիր արած երգերի թիվն անհաշվելի է։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, որը 2004 թվականին պարգևատրվեց Հայաստանի բարձրագույն մրցանակներից մեկով` «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով, մահացավ հինգշաբթի` օգոստոսի 30-ին, 80 տարեկան հասակում, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Ստեղծագործական կեսնագրության վեց տասնամյակ, հարյուրավոր երգեր, որոնցից տասնյակները հավերժ կհնչեն. սա այն է, ինչ կարելի է կարճ ասել մաեստրոյի մասին, պաշտոնների և կոչումների ցանկն ավելի երկար է։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը». վարչապետի ցավակցականը

Կոբզոնը խոստովանել էր, որ երգի մեջ իր համար կարևորը բառերն են, ոչ թե երաժշտությունը։ Բացի այդ նա ժպտում էր, երբ նրան «ստատիկ երգիչ» էին անվանում, որը բեմում չի շարժվում։

«Այո, ես ստատիկ եմ։ Ես, իսկապես, բեմով մեկ չեմ ցատկոտում, չեմ վազում անկյունից անկյուն և ձեռքերս անդադար ջրաղացի նման չեմ պտտում։ Սակայն ես դրա կարիքն ամենևին էլ չունեմ։ Չէ՞ որ բոլոր երգերս երգում եմ, այլ ոչ ցուցադրում։ Դահլիճի ուշադրությունը պետք է առաջին հերթին գրավեմ բառերով», – հարցազրույցներից մեկում իր կատարման ձևն էր պարզաբանել Կոբզոնը։

Եվ, այո, Կոբզոնը, շանսոն է` բառի լավագույն, ոչ աղճատված իմաստով։

Թե քանի անգամ է Կոբզոնը եղել Հայաստանում, այնուհետև` Արցախում, անհաշվելի է։ Համերգներով, բարեգործական ակցիաներով, հանգստի և գործնական ուղևորությունների նպատակով…

Հայաստանը նրա կյանքում պատահականություն չէր. այստեղ գալով` Կոբզոնը գրեթե միշտ առաջին հերթին այցելում էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածին։ «Վանքին անպայման պետք է գլուխ խոնարհել», – մի օր ասել էր նա։

Այնուհետև շտապում էր ընկերոջ` Առնո Բաբաջանյանի գերեզմանին, և ի դեպ, հիացած էր Երևանի կենտրոնում նրա պատվին կանգնեցրած արձանից, այն անվանում էր կոմպոզիտորի «հույզերն ու էներգետիկան լիովին հաղորդող»։

Иосиф Кобзон - Sputnik Արմենիա
Իոսիֆ Կոբզոնը մահացավ

Բանակային համույթի կազմում նա Երևան էր ժամանել իր առաջին հյուրախաղերի ժամանակ, մյուսները մենակատարային էին։

«Այդ ժամանակից էլ սկսվեց բարեկամությունը, սկսեցի Հայաստանն ու նրա ժողովրդին ավելի լավ հասկանալ։ Հայ կոմպոզիտորներն իմ հուշերում մնացին հավերժ։ Երբ ես հիվանդ էի և հազիվ մահից պրծա Գերմանիայում, Հայաստանի իմ ընկերները այնտեղ մի արկղ ուտելիք բերեցին։ Այն ժամանակ ուտել չէի կարողանում, սակայն նրանք կերան ամբողջն իմ առողջության համար», – հիշում է Կոբզոնը։

Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նա բարեգործական համերգներ էր տալիս, մարդասիրական օգնություն բերում. «Ես անմիջապես եկա և ամայի տարածքում համերգներ էի տալիս քաղաքի բնակիչների և փրկարարների համար։ Ավելի ուշ ես արդեն եկա վերականգնված և նոր քաղաք»։

Նա օգնություն էր բերում նաև հետո` մութ ու ցուրտ 1990-ականներին։

Արդեն հետագայում, երբ Հայաստանի կյանքը քիչ թե շատ բարեկեցիկ դարձավ, Կոբզոնն այստեղ հաճախ էր գալիս։ Նա անկեղծ ու ջերմ ընկերություն էր անում մի շարք հայ երաժիշտների հետ։ Կոնստանտին Օրբելյանը հիշում է, թե որքան ջերմ էր Կոբզոնը ողջունում նրա հորեղբորը` ավագ Կոնստանտին Օրբելյանին, 2008 թվականին նրա 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգին։

«Անկեղծ խոսք էր, որը նա ասաց ամբողջ հոգով, առանց նախապես պատրաստվելու։ Կոբզոնը միշտ շատ ջերմ է վերաբերվել հորեղբորս, խորհրդային ժամանակներում մեծացած մարդիկ էին, ովքեր կարողանում էին ընկերություն անել` չմտածելով ազգության մասին և նույնիսկ չպատկերացնելով, թե ինչպես նրանց կարող է որևէ բան բաժանել», – պատմեց նա։

Լրագրող և ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը բազմիցս հանդիպել է երգչին` մեկ բաժակ սուրճ խմելու կամ հարցազրույցի համար։

«Կոբզոնը ժամանակին մի ցանկություն ուներ` Առնո Բաբաջանյանի բնակարանում տուն–թանգարան ստեղծել, նույնիսկ պատրաստ էր նյութական մասն անձամբ հոգալ, բնակիչների համար ցանկացած այլ բնակարան գնել, այլ տարբերակներ քննարկել։ Այն ժամանակ այդտեղ արդեն բացարձակ այլ մարդիկ էին ապրում, կարծես թե, որդին` Արան, այդ բնակարանն ինչ-որ մեկին վաճառել էր։

Маргарита Позоян - Sputnik Արմենիա
Կոբզոնի հովանու ներքո. հայ աստղերը «կվառվեն» Կրեմլում

Հայաստանի իշխանություններից, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանից, պահանջվում էր միայն գործընթացի նախաձեռնողի դերը ստանձնել, սակայն ոչ ոք այդպես էլ ոչինչ չարեց։ Հետագայում Կոբզոնն էլի է Երևան եկել, ամեն անգամ հարցնում էի` ինչպես են ընթանում գործերը կապված տուն–թանգարանի հետ։ «Ոչ մի կերպ, այն չէր ընթանում», – նշում էր նա։

Համենայն դեպս, Իոսիֆ Դավիդովիչի կյանքի օրոք այդ հարցը լուծում չստացավ։

Հայաստանում Կոբզոնի վերջին համերգը տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ` անցած տարվա սեպտեմբերին։ Այն ժամանակ ելույթ էին ունենում նաև հայկական էստրադայի կատարողները, սակայն մեներգիչն, իհարկե, մաեստրոն էր։ Ողջ հասույթը փոխանցեցին քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության հիմնադրամին։ Խորհրդանշական ժեստ էր, քանի որ երգիչն ինքն էլ տառապում էր այդ ծանր հիվանդությամբ։

Իոսիֆ Կոբզոնն իրականում Հայաստանն իր երկրորդ տունն էր համարում։ Երևանում անցած աշնանը լրագրողներին նա խոստովանել էր. «Հայաստանում հյուր չեմ, քանի որ այստեղ հաճախ եմ գալիս, նաև` ուրախ առիթով, սակայն միշտ Հայաստանում առաջին հերթին այցելում եմ ընկերներիս հուշարձաններին ու գերեզմաններին»։

Հայաստանում Կոբզոնը շատ ընկերներ ուներ` Առնո Բաբաջանյան, Միքայել Թարիվերդիև և ոչ միայն… Նա նրանց Հայաստանի հոգևոր արժեք էր համարում, որոնցով պետք է հպարտանա ողջ հայ ժողովուրդը։ «Այսօր մի շարք կոմպոզիտորների երգերը հայտնի են, դրանք երգում են աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն մասին, որ դա հայ է գրել, քչերը գիտեն։ Օրինակ` «Իմ հայրենիքը» երգը գրել է հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Դոլուխանյանը։ Նա առաջին հայն է, որի հետ աշխատել եմ», – պատմել է Կոբզոնը։

Այն ժամանակ` 2017 թվականի աշնանը, Իոսիֆ Կոբզոնը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել էր, թե Հայաստանից մեկնելիս ինչ է տանում իր հետ. «Նախևառաջ, երեխաների, ստեղծագործ մարդկանց հետ հանդիպումների մասին հիշողությունները։ Այս անգամ ես բացահայտեցի Հայաստանի Պլեխանովի ինստիտուտի մասնաճյուղի լսարանին»։

«Քանի դեռ ուժ կա, ելույթ եմ ունենալու», – ասում էր Կոբզոնը։ Այդպես էլ արեց` բուժման պատճառով հետաձգելով նախատեսված համերգները։ Պարզվեց` հետաձգել է ընդմիշտ։

Լրահոս
0