00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի գնդակահարության պատմություն. Հայկ Հովսեփյանին նույնիսկ մարշալ ընկերները չփրկեցին

© Sputnik / Անցնել մեդիապահոցРепрессированные советские военачальники
Репрессированные советские военачальники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական նիստը, որի արդյունքում Կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչության բաժնի պետ Հայկ Հովսեփյանին դատապարտեցին ամենախիստ պատժին, մոտ քառորդ ժամ տևեց։ Հաջորդ օրը, առավոտյան, 1937 թվականի սեպտեմբերի 9-ին նրան գնդակահարեցին մոսկովյան գերեզմանատներից մեկում ու միանգամից դիակիզեցին։ Հետո նրան երկու անգամ արդարացրեցին։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik.  Հայկ Հովսեփյանը, որ ծննդով Կարսի մոտակայքի գյուղերից էր, եկեղեցական դպրոցն էր ավարտել, նրա հայրը՝ Տեր Ալեքսանը, գյուղի քահանան էր։ Դպրոցում նա գրագետ դարձավ, ընդ որում՝ այնքան, որ երբ տասնհինգ տարեկանում Կարսից Մոսկվա հասավ, կարողացավ ընդունվել Լազարյան ճեմարան, իսկ հետո Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ։

Симон Аршакович Тер-Петросян, известный миру как Камо - Sputnik Արմենիա
Հայ հեղափոխական Կամոն խորհրդային կոմս Մոնտե Քրիստոյի կամ թիֆլիսյան Ռոբին Հուդի դերում

1905 թվականն էր՝  բուռն ու դաժան. Հայկի՝ օդում սավառնող վտանգի զգացողությանը ավելացավ ծանոթությունը Ասքանազ Մռավյանի ու Վահան Տերյանի հետ: Այս մարդկանց ազդեցությունը ճակատագրական եղավ երիտասարդի համար։

Այն տարիներին բժիշկն ի՞նչ խոստումնալից կարիերա կարող էր ընտրել։ Իհարկե, ռազմական. նրան գործուղել էին Կովկասյան ռազմաճակատ, հայրենի վայրեր՝ որպես Կարսի կայազորի բժիշկ։

Հովսեփյանը մի քանի տարի անցկացնում է թուրքերի գործած սարսափների կենտրոնով, ռուսական զորքերի հետ հեռանում է, պարբերաբար Թիֆլիս է գնում, որտեղ համոզված բոլշևիկ է դառնում։ Իսկ 1921 թվականին նրան ուղարկում են Ալեքսանդրապոլ, որտեղ, Հովսեփյանի վկայությամբ, ապրում էին « կարծես միայն փախստականներ ու որբեր»։

Որպես Ալեքսանդրապոլի  գավառային կոմիտեի քարտուղար  Հայկ Հովսեփյան առաջին հերթին լուծում է այդ դժբախտների խնդիրները, լուծում է՝ ինչպես կարողանում է, կուսակցական դպրոց է բացում ու հավաքագրում է այն մարդկանց,  որոնք նոր կյանք պիտի կառուցեին։ Բայց մեկ տարի չանցած նրան նորից բանակ են կանչում, արդեն որպես դիվիզիոնի հրամանատար։

Իսկ 1924 թվականին Հովսեփյանը Լենինգրադում է հայտնվում, բարձրագույն հրամանատարական դասընթացների, ապագա Մարշալ Բաղրամյանի, Ժուկովի ու Ռոկոսովսկու հետ: Հովսեփյանը մարշալ չի դառնա, կարևոր ծանոթներն էլ նրան պատժից չեն փրկի։

Եվ դա այն դեպքում, երբ Բաղրամյանը նրան բնութագրել էր որպես «կոմունիստական համոզվածության, բարձր սկզբունքայնության ու ինքնապահանջկոտության, անսպառ էներգիայի միաձուլում, որը բազմապատկվել է անձնական արիության ու խիզախության, զարմանալի համեստության, բարության ու ջերմության հանրագումարով»։

Уроженец Гюмри, скульптор Сергей Меркуров, дружил со знаменитым Роденом - Sputnik Արմենիա
Ստալինի և գյումրեցի քանդակագործի մտերմությունը, կամ ի՞նչու առաջնորդը չպատժեց Մերկուրովին

Երկու տասնամյակ, 1917 թվականից մինչև ճակատագրական 1937 թվականը Հովսեփյանը մե՛կ կռիվների մեջ է, մե՛կ կուսակցական աշխատանքի, Տրապիզոնից  մինչև Մոսկվա։ Պատասխանատու պաշտոններում Հովսեփյանը վճռական մարդու համբավ էր ձեռք բերել, սակայն ժամանակի պահանջներին հակառակ՝ նա վախեցած չէր նայում ղեկավարների կողմը։ Արդյունքում հենց դա նրան կործանեց։

Թերևս, Հովսեփյանը 1937 թվականի սպանդից խուսափելու քիչ շանսեր ուներ։ Թեկուզ միայն այն պատճառով, որ աշխատանքի էր ընդունում այն մարդկանց, ում վրա «տրոցկիստի» խարան կար։ Իսկ այն, որ Ստալինն ասում էր, որ պետք չէ տրոցկիստ դարձնել այն մարդուն, որ Տրոցկու հետ նույն փողոցով է անցել, չօգնեց։

Նա նաև ընկերություն էր անում Յակով Գամարնիկի հետ, որը Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի քաղաքական կառավարման պետն էր, ու մարշալ Տուխաչևսկու հետ։ Ասում են՝ նեղ հավաքներում նրանք քննարկում էին Վորոշիլովի ու Բուդյոնիի գաղափարները ու դրանց մասին վատ էին արտահայտվում, սակայն այս ամենի ուղիղ ապացույցներ չկան. հո չենք հավատա այն ժամանակների մատնիչներին։

Ամեն դեպքում Տուխաչևսկուն բռնեցին ու նրանից հետո մի շղթա գնաց։ Գամարնիկին, որպես դեռ չգնդակահարված, բայց կոչումից զրկված մարշալի ընկերոջ, հարցաքննության կանչեցին 1937 թվականի մայիսի վերջերին՝ ծանուցման հետ հայտնելով, որ նա հեռացված է Կարմր բանակից։ Դա արդեն դատավճիռ էր, թեև մեղադրանք դեռ չկար. Գամարնիկը ամեն ինչ հասկացավ ու նախընտրեց ինքն իրեն կրակել։

Портрет И.Орбели работы М.С.Сарьяна - Sputnik Արմենիա
Օրբելու «կրակոցը». ինչպես էր հայ գիտնականը պահպանում պատմությունը թուրքերից ու նացիստներից

Սակայն շղթան պահպանվել էր ու Գամարնիկի ինքնասպանության օրն այն հասավ Հովսեփյանին։ Նրան նույնպես սկզբում հարցաքննության կանչեցին ու միանգամից կալանավորեցին։ Այն ժամանակվա չափանիշներով քննությունը երկար տևեց՝ երեք ամառային ամիս, հավանաբար, քննիչներին տեղեկություն էր հարկավոր։ Դատավճիռը հայտարարվեց 1937 թվականի սեպտեմբերի 9-ին, նրան միանգամից տարան Մոսկվայի  Դոնսկի գերեզմանատուն, գնդակահարեցին ու մարմինը դիակիզման տարան։ Այնպես էին շտապում, ասես ինչ-որ հետքեր էին թաքցնում, թեև օպրիչնիկրներն այն ժամանակ ոչ մի բանից չէին վախենում։

Հովսեփյանի գնդակահարման հետ կապված տարօրինակությունները գաղտնիք մնացին։ Ինչպես նաև գաղտնի մնաց նրա երկու արդարացումների հետ կապված պատմությունը։ Հետազոտողներից ոչ ոք չի կարող բացատրել՝ ինչպես է այդպես ստացվել, փաստաթղթերը նույնպես լռում են։

Ռեաբիլիտացման մասին երկու որոշում կա․ 1955 թվականի մայիսի 14-ի ու 1956 թվականի հուլիսի 7։ Հնարավոր է, մեկը քիչ է թվացել չափազանց լավ մտածված գործի համար։ Բայց ինչ օգուտ՝ երկուսն էլ հետմահու էին։

Լրահոս
0