00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ատոմ Մարգարյան
Նման կերպ փորձ է արվում գյուղացուն շեղել իրական վտանգներից.Մարգարյան
09:48
8 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիշապների արհեստանոցը. ինչ կարող են անել 120 արցախցին և մեկ երևանցի կինը

© Sputnik / Aram GareginyanКомпания "Карабах Карпет" на выставке Armenia Expo 2018
Компания Карабах Карпет на выставке Armenia Expo 2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն հինգ տարի է` Արցախում գորգագործական ֆաբրիկա է գործում։ Այստեղ հնագույն նախշերով ձեռագործ գորգեր են ստեղծում տեղի բրդից։

Մեզանից շատերն արդեն մոռացել են` ինչ է ձեռագործ գորգը։ Այն չափազանց թանկ է։ Թեև նայած որ տեսանկյունից։ Նոր սմարթֆոնից թանկ չէ, երբեմն էլ ավելի էժան։ Ուղղակի, ինչպես պարզվում է, առանց սմարթֆոնի մենք հիմա չենք կարող ապրել։ Իսկ գորգի հետ ի՞նչ կարելի է անել։ Ընդամենը փոշու բուն է։ Իսկ ի՞նչ կասի ժամանակակից կինը, եթե երջանկությունից փայլող ամուսինը Մարտի 8-ին նրան այդպիսի նվեր մատուցի։

Ковер каталога Eberhardt Hermann - Sputnik Արմենիա
«Ադրբեջանական» գորգեր` քրիստոնեական խաչերով. մեր հարևանները կրկին շփոթել են հասցեն

Իսկ հնում գորգեր նվիրել են կանայք։ Ավելի ճիշտ, օժիտ են բերել։ Աղջիկը նստել է մոր կողքը, նայել, թե ինչպես է նա հիմք հավաքում գորգի համար, հետո հյուսում թելը թելի հետևից։ Եվ աստիճանաբար ինքն էլ սովորել է։

«Մենք նույնպես այդպես ենք աշխատում։ Մենք գնում ենք տեղական բրդյա թելը, փորձում ենք ներկել բնական ներկերով։ Դրանք տասնամյակներ շարունակ չեն խամրում, որքան էլ գորգը լվանաս։ Շատերն այդ մասին ուղղակի կարդացել են, բայց, ցավոք, չեն տեսել։ Բայց դա ճիշտ է», — ասում է Հասմիկ Մխիթարյանը։ Ստեփանակերտի «Ղարաբաղ Կարպետ» ձեռնարկությունում նա արտադրության ղեկավար է։

Նման դիմացկուն ներկերից էլ ստեղծվել են վիշապների թևերը և թաթերը, որոնցով զարդարված են վիշապագորգերը։ Ո՞վ թույլ կտար վիշապին խամրել։ Կամ (ավելի վատ) մաքրվել լվանալու ժամանակ։

Հիմա արարատյան որդան կարմիրը կամ անմեռուկի ծաղիկներն օգտագործում են ոչ միշտ։ Այդ դեպքում գորգի գինը շատ է բարձրանում։

«Մեզ մոտ աշխատում են սահմանափակ հնարավորություններով մի քանի երիտասարդներ։ Մի քանի աղջիկներ և մի տղա։ Նա խուլուհամր է։ Հիմա արդեն հասարակ բառակապակցություններ է ասում։ Բարևում է, ասում անունը, արտաբերում այն մարդկանց անունները, որոնց հետ աշխատում է», — ասում է Մխիթարյանը։

Ковры Мегерян - Sputnik Արմենիա
Հայկական գորգի խորհրդանիշների գաղտնիքը

Երկու աղջիկներ սովորել են Երևանի գիշերօթիկ դպրոցներից մեկում։ Ավարտելուց հետո ուզել են աշխատել։, բայց նրանց ոչ մի տեղ չեն վերցրել։

«Այդ ժամանակ դիմեցին մեզ։ Առավել ևս, որ նրանց հենց Ստեփանակերտից են», — պատմում է Մխիթարյանը։

Ձեռնարկությունում ընդհանուր առմամբ աշխատում են մոտ 120 վարպետ (հիմնականում` կանայք)։ Ընդ որում` երեք արտադրամասերում` Ստեփանակերտում, Շուշիում և Մարտունիի շրջանի Ճարտար քաղաքում։

Գորգերի վրա կան ոչ միայն վիշապներ, այլ նաև այլ հին նախշեր։ Այստեղ կան «որոտան» գորգերը հարևան Զանգեզուրից, կա «դիզակ»` պատմական արցախյան գորգերը։ Կան նաև «արևային» գորգեր` «մոխանք արևագորգ»։

Արցախում գորգը ոչ միայն անցյալ է, այլ նաև կենդանի ներկա, որովհետև այդ ամբողջ գեղեցկությունն իրենց աշխատանքով ստեղծել են ոչ միայն նրանց նախատատերը, այլ նաև ստեղծում են նրանց մայրերը։

«Հիմա արդեն արվեստի մի քանի դպրոցներում սկսել են գորգագործություն սովորեցնել։ Այդպիսի մի քանի կազմակերպություններ մեզանից գունավոր թել են խնդրել։ Մենք նաև փորձում ենք գտնել ջուլհակի հաստոցներ։ Կուզեինք օգնել նրանց պարապմունքների հարցում, բայց չենք հասցնում։ Ես պետք է հետևեմ բոլոր երեք արտադրամասերին», — ասում է Մխիթարյանը։

Дефиле - Sputnik Արմենիա
Հայկական գորգանախշերը նորաձև են

Նա խոսում է առանց Ղարաբաղի բարբառի։ Եվ ոչ այն պատճառով, որ փորձում է թաքցնել։ Ուղղակի նա Երևանից է։ Արցախ եկել է այն ժամանակ, երբ բացվել է ձեռնարկությունը։ Մի քանի ամիս գնացել է` գործը հունի մեջ գցելու։ Բայց մնացել է երկար ժամանակով` արդեն վեցերորդ տարին է` ապրում է այնտեղ։ «Ես ոչ մի տեղ գորգագործություն չեմ սովորել։ Միայն մորս մոտ։ Կրթությամբ քիմիկոս եմ», — ասում է նա։ Դա օգնում է գլուխ հանել ներկերից։

Նա ափսոսանքով նշում է, որ Երևանում նման արհեստ չեն սովորեցնում։ 90-ական թթ-ին սփյուռքի հայերը բացել են գորգագործական մի քանի ձեռնարկություններ։ Բայց պատվերները շատ են եղել։ Եվ ոչ թե այն պատճառով, որ վարպետները վատն են։ Ուղղակի ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնել նրանց աշխատանքը։

«Մենք դրանք վաճառում ենք 160-170 հազար դրամով։ Երևանում վաճառում են 200-250 հազար դրամով։ Իհարկե, բոլորն ուզում են ձեռագործ գորգ ունենալ, բայց ոչ բոլորը կարող են։ Թեև մեր գինն ինքնարժեք է։ Մեր հավելագինը շատ փոքր է։ Թեկուզ ինչ-որ բան վաստակենք։ Բայց եթե մարդիկ պետք է փող ծախսեն անհրաժեշտ բաների համար, և տեսնում են 10 հազար դրամով գորգ, ապա ո՞րը կընտրեն», — հավելում է նա։

Գինն իսկապես գոյանում է մեծ աշխատանքից։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ջուլհակը գործում է 5-7 սանտիմետր։ Իսկ միջին մեծության գորգի վրա, որի մեծությունը 2-3 քառակուսի մետր է, պետք է աշխատի մեկուկես ամիս։ Այնպես որ ներկա վարպետներն արագությամբ շատ առաջ չեն անցել հներից։ Շատ առաջ չես էլ գնա։ Ավտոմատ հաստոցները կարող են աշխատել միայն սինթետիկ կամ կիսաբրդյա թելերով։ Դրանք պատռում են մաքուր բուրդը։

Հայկական գորգագործությունը հատուկ արհեստավարժություն է պահանջում - Sputnik Արմենիա
ՌԴ նախագահից մինչև Ազնավուր ու Հռոմի պապ նախընտրում են հայկական գորգը

«Բայց մենք ամեն դեպքում պատվերներ ունենք։ Կարողանում ենք աշխատել ամբողջ տարին։ Իշխանությունները նույնպես օգնում են մեզ։ Օրինակ` Արցախի ազգային վիճակախաղում ամեն տարի խաղարկվում են գորգեր` որպես արժեքավոր շահում», — ասում է նա։

Եվ ճիշտ է։ Ի՞նչը կարող է ավելի արժեքավոր լինել նրանից, ինչ ստեղծել են քո քաղաքացիներն իրենց աշխատանքով։

Շուկայի կոշտ պայմաններում ամեն դեպքում հաջողվում է գնորդ գտնել, ընդ որում` նաև Արցախի սահմաններից դուրս։ Այստեղից գորգերը տանում են Մոսկվա և անգամ ԱՄՆ։

Լրահոս
0