00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս

© Sputnik / Asatut YesayantsПресс-конференция главы СНБ Артура Ванецяна и главы специальной следственной службы Сасуна Хачатряна
Пресс-конференция главы СНБ Артура Ванецяна и главы специальной следственной службы Сасуна Хачатряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԱԾ–ի տնօրենի ու ՀՔԾ–ի պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը մեր պետականության վերաբերյալ մի խնդիր է ջրի երես հանել։ Բանն այն է, որ այդպիսի ձայնագրության հայտնվելու փաստը լուրջ անհանգստություն է ստեղծում երկրի անվտանգության համար։

Մի կողմ թողենք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրության հետ կապված անվերջ հարցերը։ Իհարկե, դրանք շատ կարևոր են, սակայն կա մեկը, որը, երևի, ամենակարևորն է`այս պարագայում որքանով պետությունը, այսինքն` մենք բոլորս, կարող ենք մեզ ապահով զգալ։

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018) - Sputnik Արմենիա
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին

Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է, որ իր կարծիքով, վերնախավի հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում «վերին բառադիության որոլտում է գտնվում»։ «Նիկոլն իր հեռախոսով, առնվազն, Մոսկվա էր գնացել։ Չեմ կարծում, որ իրեն հատուկ թրեյնինգ են արել, թե ոնց վարվել հեռախոսի հետ»։

Փորձագետի խոսքերն, իհարկե, պետք չէ ընդունել որպես ակնարկ, թե սա «Կրեմլի ձեռքի» գործն է, թեև այդպիսի պնդումներ արդեն հայտնվել են ու դեռ շատ կլինեն։ Մի շարք ԶԼՄ–ներ ու մեկնաբաններ շտապել են տեղեկացնել, որ Վանեցյանը Մոսկվայից է զրույցել, սակայն ԱԱԾ ղեկավարն ասել է, որ ինքն այդ ժամանակ Ժնևում է եղել։

Ու հիմա երևի փութկոտ վերլուծաբանները ստիպված կլինեն փոփոխություններ մտցնել իրենց գրառումներով։

Բայց դա չէ, որ ամենաշատն է անհանգստացնում։ Facebook–ի նույն հրապարակման մեջ Մարտիրոսյանը խոսում է գաղտնալսման բազում միջոցների մասին` նշելով, որ գաղտնալսման տեխնիկա կարելի է ցանկացած տեղից գնել, ներառյալ` միջազգային սև շուկայից։ Հնարավոր է`Մարտիրոսյանի նշած միջոցներից բացի էլի տարբերակներ կան, որոնք հայտնի չեն փորձագետների լայն շրջանակներին, բայց բանն այն է, որ ցանկացած թույն իր հակաթույնն ունի. համակարգչային վարակի համար անտիվիրուսային ծրագիր կա, իսկ տեխնիկական գաղտնալսման դեմ հաստատ կարելի է կանխարգելման միջոց գտնել։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
«…Որը կառավարվում է դիլետանտների կողմից». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Այն, որ ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարներն այդ միջոցներին չեն տիրապետել, ակնհայտ է։ Ինչպես նաև այն, որ Արթուր Վանեցյանը, իր խոսքով, բջջային կապի սովորական օպերատորի միջոցով է շփվել։ Ու այստեղ ընդհանրապես կարևոր չէ` ինչի մասին են խոսում ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները. նրանք կարող էին քննարկել նույնիսկ ֆուտբոլի վերջին խաղում բաց թողնված գնդակը կամ գեղեցիկ աղջիկներին, դա չի փոխում գործի էությունը։

Ամեն դեպքում, կողքից այդպիսի տպավորություն է թողնում, հատկապես, երբ պարոն Վանեցյանը պարզաբանում է` ինչու են իր երեխաները ստիպված թիկնապահների ուղեկցությամբ դպրոց գնալ։ Ասենք` երբ (հուսանք` երբեք այդպիսի բան չի լինի) հայրը խոսում է իր երեխաների հետ, թեկուզ դպրոցում ստացած գնահատականների մասին, ու խոսակցությունը գաղտնալսում են վճռականորեն տրամադրված չարագործները։

Նրանք կիմանան ամեն ինչ` երեխաների գտնվելու վայրը, նրանց երթուղին, դպրոցի շենքից դուրս գալու ժամն ու տան մուտքին մոտենալու ժամը, ու այդ ժամանակ, աստված մի արասցե, ոչ մի թիկնապահ չի փրկի։

Սամվել Մարտիրոսյանը պնդում է, որ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար անհրաժեշտ սարքերը սև շուկայում կարող է գնել գրեթե ցանկացած մարդ։ Միաժամանակ, կապի փակ ու վստահելի ալիքներ կան։

Ու այստեղ շարքային քաղաքացիների մոտ, անկախ գլխավոր ուժայինների քննարկած խնդիրներից, կարող է հարց առաջանալ` ինչպե՞ս է կարելի անվանել այս երևույթը։ Անհոգությու՞ն։ Ինքնավստահությու՞ն։ Պրոֆեսիոնալիզմի պակա՞ս։ Թե պարոն Վանեցյանն ու Խաչատրյանը մինչև վերջ չեն գիտակցվել` ինչ կարևոր պաշտոններ են զբաղեցնում։

Այս հարցի պատասխանը, երևի, պետք է բոլորին հետաքրքրի։ Ե՛վ «հեղափոխականներին», և՛ «հակահեղափոխականներին», և՛ այն մարդկանց, ում Երևանի հավանական ապագա քաղաքապետը բաժանել է սևերի ու սպիտակների, ու նույնիսկ բուդդիստներին, որոնք անտարբեր են ամեն ինչի նկատմամբ, սակայն նրանց մոտ էլ ինքնապահպանման բնազդը պահպանվել է։

Որովհետև մենք բոլորս տարբեր ենք, բայց ապրում ենք նույն պետությունում, ուրիշը չունենք։ Իսկ պետությունն, ըստ էության, պետք է հոգա մեր անվտանգության մասին, ի դեպ, այն մեզանից մեծ հարկեր է գանձում։ Արթուր Վանեցյանն էլ մամուլի ասուլիսի ժամանակ ասում է, որ «շատ հնարավոր է, որ գաղտնալսեն բոլորին՝ վարչապետին, ՊՆ նախարարին…»։

Իսկ երբ երկրի բարձրագույն ղեկավարությունը կարևորագույն հարցերը քննարկում է սովորական, բաց բջջային կապով, մի փոքր մտահոգիչ է։

Լրահոս
0