00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինի ֆաբրիկա հայ հարսնացուների համար. ինչպես են Դիլիջանում օգնում երիտասարդ մայրիկներին

© Sputnik / Aram NersesyanМини-фабрика в Дилижане
Мини-фабрика в Дилижане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզում գործազուրկների մեծամասնությունը երիտասարդ մայրիկներն են։ Այդ խնդիրը գոնե մասամբ լուծելու համար Դիլիջանում հատուկ նրանց համար փոքր ֆաբրիկա են բացել։

Դիլիջանում գրեթե ամեն տարի աշխատատեղեր են ստեղծվում երիտասարդների համար. մեկ` նոր սրճարան, մեկ` հյուրանոց։ Տղաներն այնտեղ կարող են մատուցող կամ ադմինիստրատոր աշխատել։ Իսկ ահա երիտասարդ կանայք, որոնք ամուսնացել են դպրոցից հետո և արդեն երեխա ունեն, լավ վիճակում չեն։

Նրանցից քչերն են համաձայնում աշխատել լրիվ դրույքով, քանի որ երեխաների մասին խնամքը շատ ժամանակ է խլում, և նրանք չեն կարող ամբողջ օրը բացակայել։ Հայաստանում, հատկապես` մարզերում, կինն ամենից առաջ օջախի պահապանն է, ուստի երեխաների և տնային տնտեսության մասին հոգ տանելը նրա առաջնահերթ պարտականությունն է։ Կարիերան և հետաքրքրությունները հաճախ հետին պլան են մղվում։

Բայց ոչ միշտ է այդպես լինում։ Օրինակ` Դիլիջանի բնակիչ Աիդա Աթաբեկյանը երբեք չի կարողացել նստել տանը։ Նա գլխավորել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, զբաղվել ձեռնարկություն ստեղծելով, որտեղ երիտասարդ մայրերը կարող են գումար վաստակել։

© Sputnik / Aram NersesyanՄինի ֆաբրիկա
Мини-фабрика в Дилижане - Sputnik Արմենիա
Մինի ֆաբրիկա

«Տավուշի մարզում ուսումնասիրություն ենք անցկացրել և պարզել, որ գործազուրկների 78 տոկոսը երիտասարդ կանայք են։ Մենք դոնորներ ենք գտել, աղջիկներին կարել ենք սովորեցրել և բացել ենք այս փոքր ֆաբրիկան», — պատմեց Աիդան։

Նախևառաջ խնդիր են դրել օգնել այդ կանանց, որ բարձրացնեն իրենց ինքնագնահատականը։ Գործարանում կարուձև անող կանայք հիմնականում ինքնատիպ պայուսակներ են կարում։ Բացի դրանից, նրանք պատրաստում են խաղալիքներ, հուշանվերներ, թալիսմաններ։

Գործարանում աշխատում են միայն 24-30 տարեկան երիտասարդ կանայք։ Նրանց շարքում է Մարիամ Թովմասյանը։

© Sputnik / Aram NersesyanՄինի ֆաբրիկա
Мини-фабрика в Дилижане - Sputnik Արմենիա
Մինի ֆաբրիկա

Մարիամը երեք անչափահաս երեխաների մայր է։ Նա կարել իմացել է ֆաբրիկայի բացումից առաջ։ Նրան դուր է գալիս այստեղ աշխատելը, բայց ամենից շատ նրա սրտով է տնից դուրս գալու հնարավորությունը։

«Ես ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ չունեմ, հնարավոր է` չեմ էլ ունեցել, բայց ամեն դեպքում լավ է, որ տնային հոգսերից բացի, մարդն ուրիշ զբաղմունք էլ ունի», — կարծում է Մարիամը։

© Sputnik / Aram NersesyanՄինի ֆաբրիկա Դիլիջանում
Мини-фабрика в Дилижане - Sputnik Արմենիա
Մինի ֆաբրիկա Դիլիջանում

Դիլիջանցիներից շատերի նման Մարիամի ընտանիքը նույնպես մտածել է երկրից հեռանալու մասին։ Թեև նա դեռ չի հրաժարվել այդ գաղափարից, բայց նաև շատ է ուզում, որ երեխաները մեծանան հայրենի քաղաքում։

«Մեր մանկության տարիների Դիլիջանը շատ է փոխվել։ Եթե քաղաքը զարգանա նույն տեմպերով, ապա բոլոր բնակիչներն ապահովված կլինեն աշխատանքով և նորմալ աշխատավարձով։ Ահա այդ ժամանակ ոչ մեկի մտքով չի անցնի արտագաղթել։ Ոչ մի տեղ այնպիսի օդ չկա, ինչպիսին մեզ մոտ է», — ժպտալով ասաց Մարիամը։

Ձեռնարկությունը Դիլիջանում գործում է 2016թ-ից, շահույթի մի մասը գնում է քաղաքի բյուջե` սոցիալական նախագծերի իրագործման համար։

Լրահոս
0