07:06 21 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Գալուստ Սահակյան

«Գալուստ, խի՞ չես խոսում». Euronews-ը հայկական մեմի «զոհ» է դարձել

© Sputnik / Aram Nersesyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
44920

Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի հետ կապված սկանդալը լուրջ դեպք է, և դեռ հայտնի չէ` ինչ հետևանքներ կունենա։ Սոցիալական ցանցերը, ինչպես միշտ, անտարբեր չեն մնացել, և սկանդալը նաև հումորային երանգներ է ստացել։

Հայերը հայ չէին լինի, եթե հումորով չվերաբերվեին նրան, ինչին անլուրջ վերաբերվելու անգամ նվազագույն հնարավորություն կա, թեկուզ հանուն հոգու և ուղեղի հանգստության։ Հիմա էլ ինչ-որ մեկը պատրաստել է գաղտնալսման հումորային տարբերակը` որպես զրուցակից տեղադրելով հարգարժան Գալուստ Սահակյանին` ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահին։

Գիտենք, որ Գալուստ Սահակյանը, մասնագիտական և հասարակական գործունեությունից բացի, հայտնի է իր օրիգինալ լեզվաբանական գլուխգործոցներով, որոնց մեջ երբեմն նուրբ հումոր է լինում, երբեմն`անհասկանալի մտքերի շարք։ Մի խոսքով` հայկական Չերնոմիրդին։

Թեև ինձ թվում է` Սահակյանը գիտի իր պերճախոսության հանդեպ հասարակության արձագանքի մասին, գիտի, որ շատերը սպասում են իր հերթական «մարգարիտներին», և շատ հաճախ դիտավորյալ է «խուճուճ» մտքեր ասում։ Բայց ասում է այնքան վարպետորեն, որ լիովին բնական է ստացվում։ Դա հիմա կոչվում է «թրոլինգ»։

…Ամեն ինչ հասկանալի կլիներ, եթե ամեն ինչ սահմանափակվեր միայն Facebook-ի հայկական հատվածով, որը մի քիչ ծիծաղեց վերջին իրադարձություններով հագեցված, բայց բոլորովին ոչ ծիծաղելի օրերին։ Բայց մի շատ լուրջ ռեսուրս` Euronews-ը, այդ հումորային ֆեյքն ընդունեց որպես խոսակցության իսկական ձայնագրություն և տեղադրեց «Փաշինյանը պատերազմ է հայտարարել գանձագողներին» անվանումով նյութում։

Միանգամից նշենք, որ մենք հեռու ենք գործընկերների վրա ծիծաղելու մտադրությունից. աշխատանքում լինում են ցանկացած վրիպումներ, դրանցից ոչ ոք ապահովագրված չէ։ Մնում է ենթադրել` նրանք համոզված են եղել, որ դա հենց սկանդալային նյութն է, և օգնության չեն կանչել թարգմանչին. հայերեն «զրույցը» հաղորդվել է լատինատառ լուսագրերով։

Շատ լավ գիտենք, թե ով երբեք չի սխալվում։

Հայկական հատվածն այսօր ուրախանում է, ինչ-որ մեկը խորհուրդ է տալիս միջոցներ ձեռնարկել, մյուսները կարծում են, որ այդպես էլ մտածված է եղել։ Ահա երկխոսությունը, որը հայտնվել է Euronews-ի նյութում.

«Սասուն Խաչատրյան. Գալուստ, խի՞ չես խոսում»

Գալուստ Սահակյան. Որովհետև երբ ես մենակ եմ լինում մի քանի հոգով նախընտրում եմ լռել»։

Пародийная запись беседы главы ССС Сасуна Хачатряна с Галустом Саакяном
© Photo : Euronews
Սկանդալային հեռախոսազրույցի հումորային տարբերակը

Ծիծաղելի է ստացվել, բայց ավելի ծիծաղելի է ստացվում, երբ ենթադրում ենք, որ թարգմանչի ծառայություններից ամեն դեպքում օգտվել են, իսկ նա ինքն էլ է որոշել կատակել` ներկայացնելով կատակը որպես իսկական ձայնագրություն։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվարությամբ է նա պահպանել լրջությունը, եթե ամեն ինչ այդպես է եղել։ Եվ եթե հանկարծ այդ ենթադրությունը ճիշտ է, ցանկալի կլիներ, որ թարգմանչին խստորեն չպատժեն. հումորը պետք է գնահատվի։ Կարելի է, օրինակ, թարգմանչին Գալուստ Սահակյանի ոգով նկատողություն անել։

Ընդհանրապես, այս բարդ, հիմնականում բացասական զգացմունքներով լի և նյարդային ժամանակներում «հումորի կատակները» պարզապես անհրաժեշտ են, այլապես կարելի է խենթանալ, նյարդային խանգարման հասնել։ Եվ որքան անսպասելի է լինում ժպիտը, այնքան շատ ես թեթևանում։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին ժպտալու հանկարծակի առիթի համար։

Ըստ թեմայի

Քոչարյա՞նն է գաղտնալսել. Շարմազանովը Սիմոնյանին խորհուրդ է տալիս դիմել իրավապահներին
11 պատգամավոր կքննեն Հայաստանում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների խնդիրը
VivaCell-MTS-ը պատասխանեց ԱԱԾ պետին գաղտնալսելու մեղադրանքին. Խաչատրյա՞նն է եղել թիրախում
Փաշինյանի՞ն էլ են գաղտնալսում. փորձագետը` պաշտոնյաների անհոգության մասին
Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Գաղտնալսումների հարցը հասավ ԵԽԽՎ. Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիթորինգային հանձնաժողովում
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
Քոչարյան. «Պետք է հասկանալ` գաղտնալսումը որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու»
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Գալուստ Սահակյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ