08:51 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Անօթևանների կացարան

Շքեղ ծերանոց` խղճուկ տան փոխարեն. երբ է ծերերի աչքերում կորչում ուրախության փայլը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
106 0 0

Ե՞րբ են ծնողներն «անպետք» դառնում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է ծերանոցների և այն մասին, որքան են դրանք արդիական Հայաստանի համար։

Վիդեոսյուժե․ Թամանյանի արձան։ Հին (ուղղակի ու անուղղակի իմաստով) երևանցիները գրկախառնվում են, համբուրվում, լուսանկարվում` որպես հիշատակ։ Արդեն դժվար ճանաչելի դեմքեր, բայց անմոռանալի անուններ` Սարգիս Հովիվյան, Զավեն Սարգսյան, Գոգա, Կոլյա Ղազարյան․․․ Հիշում ենք։

«Газета Ру» պարբերական, «Աղբանոց ծերերի համար»։ Հեղինակն այնհայտ լրագրող Գեորգի Բովտն է։ Նա ընթերցողին հասցնում է այն մտքին, որ «երբ գալիս է սեպտեմբերը», ուզած-չուզած պետք է ծնողներին հանձնես ծերանոց։ Մտածում ենք․․․

Դեռ կվերադառնանք տեսանյութին, իսկ հիմա ներկայացնենք հարգելի գործընկերոջ փաստարկները` ծերացած մայրերի ու հայրերի բնակավայրը փոխելու օգտին։

Ալցհեյմեր, պարկինսոն, տարիքային դեմենացիա․․․ «Այսպիսի մարդիկ կարող են ոչ միայն կորցնել հիշողությունը` մշտապես պահանջելով, որ տանը որևէ մեկը լինի, այլ կարող են նաև չմոտիվացված ագրեսիա դրսևորել, ու դուք, վերապատրաստվելով որպես բուժքույր կամ բուժեղբայր, պետք է հետևեք նրանց առողջական վիճակին»,  — զգուշացնում է  Գեորգի Բովտը։

Իսկապես, ի՞նչ անել, եթե ծնողների մոտ ալցհեյմեր, պարկինսոն կամ տարիքային դեմենացիա են ախտորոշել, իսկ դուք չեք ուզում անշնորհակալ սրիկայի համբավ ձեռք բերել։ Նորմալ գնով դայակ վարձե՞լ, նրանց ծերանո՞ց տանել։ Առաջինն ընդունելի է, երկրորդը պարզաբանումներ է պահանջում։ Հայաստանում հարմար պարզաբանում գտնելը հեշտ չի լինի։

Այնպես է ստացվել, որ ավելի քան մեկ տարի Դետրոյթի մոտակայքում եմ ապրել, այսպես կոչված «nursing homes»-ից՝ մեր լեզվով ծերանոցից երկու քայլ այն կողմ։ Երկհարկանի շենք էր, որը զուրկ չէր ճարտարապետական նրբություններից, գազոնով ու կայանատեղիով։ Բազում մեքենաներ կային, բայց հանգստյան կամ տոն օրերին, կարելի է ասել, ոչ մի հատ չէր մնում։ Տատերն ու պապերը գնում էին երեխաների ու թոռների մոտ։ Խոստովանում էին, որ դրանք իրենց կյանքի լավագույն ժամերն են։ Փոխանցում եմ նրանց խոսքերը․«Սպասում ենք` երբ ենք մերոնց տեսնելու, կամ երբ են գալու, որ տեսնեն մեզ։ Առանձնապես ոչինչ, վերջին օրերն ենք ապրում»։

Թեև աշխատանքային օրերին էլ այստեղ զբաղմունք կա․ ուտելիքը հիանալի է, բուժսպասարկում կա, կա նաև գեղարվեստական ինքնագործունեություն` պարեր և այլն, բայց աչքերի մեջ փայլ չկա։

Անցնենք հաշվարկների։ Ասում են` յուրաքանչյուր մարդ վեր է թռչում, երբ նրան առաջին անգամ ծեր են անվանում։ Այստեղ իմ հայ հասակակիցները ևս մեկ անգամ վեր կթռչեն։ Ծերանոցում երկու մարդու համար մեկ օրն արժե միջինը 227 դոլար։ Անհատական կացությունը մոտ տասը տոկոս ավելի շատ արժե։ Թանկ է։

Արդյո՞ք ծերերի համար առանձին բնակավայրերում ապրելու հնարավորություն կա։ Կա։ Բայց դա արդեն 60-ից մինչև 120 հազար դոլար, հետո էլ՝ 500-ից 3000 ամսական պահպանման համար։

Ավելի թանկ է։ Թեև ծախսերի մեծ մասը հոգում է բժշկական ապահովագրությունը։

Հիմա Ռուսաստանը։ Մասնավոր ծերանոցում մեկ ամիսը Ռուսաստանում միջինը արժե մոտ 60 հազար ռուբլի։

Թանկ է։

Մոսկվայում ու դրա մոտակայքում այդ թիվը հասնում է ամսական 100 հազարի։ Ու ոչ մի ապահովագրություն։

Շատ թանկ է։

Սակայն  երևակայելի բաներից ամենաթանկը Հայաստանում է։ Այստեղ էլ է փրկում ապահովագրությունը. ապահովագրությունն այն է, որ այստեղ ոչ մի բացատրությունով ու ոչ մի հանգամանքում ծնողներին ինտերնատ չեն հանձնում․ մորը կամ հորը ուրիշի խնամքին հանձնելը նշանակում է ընդմիշտ խայտառակ լինել։ Այսպես էր ու դեռ այսպես է։ Պաշտպանված է սերնդեսերունդ փոխանցվող` սերունդների համերաշխության ավանդույթով։

Երեխաները մեծանում են, սկսում են խնամել ծնողներին, ու պարտադիր չէ, որ նույն տանիքի տակ ապրեն։ Այստեղ կարևոր է, որ թոռները դա տեսնում ու սովորում են։ Նրանք օրինակ են վերցնում ու հետագայում անում են այնպես, ինչպես տեսել են։ Ու եթե դա մեզ այդպիսի «անիծված» անցյալ է տանում, որը համարում են նախնադարյան, ավատատիրական, խորհրդային, թող տանի։

Վերադառնում ենք երևանցիներին, որոնք ամեն աշուն Կասկադ են գալիս լուսանկարվելու։ Ասում են`ծերունիները դանդաղ են քայլում ոչ թե այն պատճառով, որ ոտքերը ցավում են, այլ որոհետև նրանք գնալու տեղ չունեն։ Սա այն դեպքն է, որ գնալու տեղ կա։

Խաղաղություն ձեր տներին ու երկար կացեք։

Ըստ թեմայի

Տուն-ինտերնատի ղեկավարությունը ծերերի ու անօթևանների հաշվին «բիզնես» է արել
Զուրաբյան. «Թիվ 1 տուն–ինտերնատը շուտով կդառնա լավագույնը»
Քուվեյթի նվերը Հայաստանին. ինչպես են ապրում ծերանոցի բնակիչները

Գլխավոր թեմաներ