00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի օգուտը և Հայաստանի տագնապը. կշեռքի նժարները տատանվեցին

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցУборка зерновых на Юге России
Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացական իշխանությունների արգելքը իրենց տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկ տեղափոխելու մասին արդեն պետք է ուժի մեջ մտներ, բայց հետաձգվել է կես ամսով։ Ըստ էության դա ոչինչ չի փոխում, և մեր երկրի պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե իրականում ինչով է պայմանավորված Թբիլիսիի որոշումը։

Այն, որ Թբիլիսիի արգելքը Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկ տեղափոխելու մասին հետաձգվել է 15 օրով, չի ցրել օդում կախված տագնապը։

Армяская фура в многокилометровой очереди на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Հայ վարորդներին մխիթարել են վրացական սահմանին․ «հացահատիկային արգելքը» հետաձգվել է

Դա ուղղակիորեն դիպել է Հայաստանի պարենային անվտանգությանը։ Մնում է միայն խորհրդածել` արդյո՞ք դա ոչ բարեկամական քայլ է, թե կան տրամաբանական պատճառներ։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի` վերջերս կատարած այցը նույնպես պարզություն չմտցրեց։

Առաջին միտքը, որն անցնում է մարդու գլխով` ոչ մի անձնական բան, միայն բիզնես, քանի որ այդ կերպ Վրաստանը դառնում է հացահատիկը Հայաստան տեղափոխելու մենատեր, իսկ ապագայում լիովին կարող է դառնալ հացահատիկի միակ մատակարարը` մթերելով և վաճառելով Հայաստանի հացահատիկը Փոթիի նավահանգստից։ Ֆինանսական օգուտները զգալի կլինեն, բացի այդ կավելանա նավահանգստի և երկաթուղու ապրանքաշրջանառությունը. չէ որ հիմա հացահատիկը հիմնականում առաքում են հայ փոխադրողները, և Թբիլիսին դրանից քիչ օգուտ ունի։

Այդ մասին  Еadaily.com պարբերականին տված հարցազրույցում ասել է լոգիստիկայի հարցերով փորձագետ Տիգրան Խաչատրյանը։

«Եթե ամբողջ տրանսպորտային հանգույցը Վրաստանի ձեռքում է, նա կարող է դառնալ հացահատիկի խոշորագույն գնորդ` ինչպես ներքին շուկայում վաճառելու համար, այնպես էլ հայկական կողմին։ Այստեղ կաշխատի մասշտաբի էֆեկտը, և Վրաստանը կարող է Փոթիում հայկական կողմի հացահատիկի համար առաջարկել ամենացածր գները (հաշվի առնելով լոգիստիկ ծախսերը` դա կարող է ավելի շահավետ լինել, քան Նովոռոսիյսկի գները)` դրանով հանդերձ հնարավորություն ունենալով հացահատիկի մենաշնորհային առաքիչ դառնալ Հայաստանի համար։ Դրանից հետո նա արդեն կկարողանա թելադրել իր պայմանները և գները։ Այսինքն, Հայաստանի առջև ծառացած է հացի հարցում Վրաստանից կախվածությունն ուժեղացնելու հեռանկարը», – կարծում է փորձագետը։

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Վրացական մահակ. ինչու է նոր արգելքը վնասում ոչ միայն Հայաստանին, այլ նաև հենց Վրաստանին

Ենթադրվում է, որ բացի զուտ գործարար բաղադրիչից (իսկ ո՞վ չի ուզում ապահովել լրացուցիչ և մեծ շահույթ իր նավահանգիստների և երկաթուղիների համար) այստեղ կարող է լինել նաև այլ ասպեկտ։ Ուստի արտաքին խորհուրդները եթե ճնշում չեն, ապա համառ խորհուրդներ են։

Որքան էլ ԱՄՆ–ը ներողամիտ լինի այն բանի հանդեպ, որ Հայաստանը չի միանում Իրանի դեմ պատժամիջոցներին, նրան և Իսրայելին իրերի նման դրությունը չի կարող դուր գալ։ Բացի այդ, վերջին շրջանում թե՛ ԱՄՆ–ը, թե՛ ՆԱՏՕ–ն ավելի վստահորեն են խոսում Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցը գրեթե լուծելու մասին։

Ինչո՞ւ չենթադրել, որ այդ քայլը, որը թույլ կտա Հայաստանին` Ռուսաստանի դաշնակցին, վերահսկողության տակ վերցնել` «թակարդը» ցանկացած պահի շրխկացնելու հնարավորությամբ, արվել է Վաշինգտոնի և Թել Ավիվի հուշումով։ Դե, չարժե նաև մոռանալ Թուրքիայի և Ադրբեջանի մասին, որոնք բազմաթիվ ֆինանսական լծակներ ունեն Վրաստանում։

Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերբանը աննախադեպ երկար հարավկովկասյան ճանապարհորդություն է ձեռնարկել` շրջանցելով Երևանը։ Փոխարենը երկու օր անցկացրել է Թբիլիսիում, իսկի Բաքվում մնացել է մոտ մի շաբաթ. իսկը Բաքվի գրանցում ստանալու ժամանակն էր։

Встреча президента Армении Армена Саркисяна и президента ПА ОБСЕ Гиги Церетели в Армении (14 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պատրաստ են կառուցողական երկխոսության. ի՞նչ են պայմանավորվել Սարգսյանն ու Ծերեթելին

Բաքու է մեկնել նաև Էրդողանը։ Եվ, թեև պաշտոնապես նա Իսրայելի հետ վատ հարաբերությունների մեջ է, իրականում սիրող ընկերները միմյանց չեն դավաճանում։ Իհարկե, հնարավոր է, որ Թբիլիսի և Բաքու կատարած վոյաժը Հայաստանի հացահատիկի հետ ընդհանրապես կապ չունի, բայց մեր ժամանակներում դժվարությամբ ես հավատում զուգադիպություններին։

Այնպես որ` հնարավոր է Վրաստանի օգուտը Հայաստանի համար հացահատիկ տեղափոխելուց բավական հաջող գաղափար է որոշ երկրների համար, որոնք ուրախությամբ աջակցում են Թբիլիսիի նախաձեռնությանը։ Հարևան երկրի հետ հարաբերությունների մթագնումը, ֆինանսական և քաղաքական ձեռքբերումների համեմատ, Թբիլիսիի համար ընդունելի գին է։

Լրահոս
0