00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անանուն հարբեցողների խումբ Հայաստանում. ինչպես է «ամերիկյան կինոն» օգնում մարդկանց

© AFP 2024 / FRANCOIS GUILLOTЕженедельное групповое совещание, организованном Ассоциацией "Анонимные Алкоголики" (23 января 2004). Париж
Еженедельное групповое совещание, организованном Ассоциацией Анонимные Алкоголики (23 января 2004). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորը հիշում են ամերիկյան հայտնի ֆիլմերի այն տեսարանները, երբ մարդիկ կլոր շրջան են կազմում և հոգեբանի հետ քննարկում են այս կամ խնդիրները, մյուսներին են ներկայցանում իրենց պատմությունը։ Անանուն հարբեցողների այդօրինակ խմբերն արդեն որոշ առումով սովորական են դարձել։ Եվ ահա, պարզվում է, Հայաստանում էլ նման բան կա։

Անանուն խումբը գործում է Երևանում։ Մարդիկ ամեն շաբաթ հավաքում են ալկոհոլի, թմրանյութերի հետ կապված իրենց խնդիրները քննարկելու համար։

«Խնդիրը ո՛չ ալկոհոլն է, ո՛չ թմրանյութերը, ո՛չ սեքսը, ո՛չ խաղատունը։ Խնդիրն օբյեկտը չէ։ Խնդիրն իմ տագնապալի, անհանգիստ հոգեվիճակն է։ Որքան ինձ հիշում եմ, ինձ ներսից կրծում են տագնապները։ Եվ ես հաղթահարել եմ դրանք, երբ դեռահասության տարիքում կյանքում առաջին անգամ խմել եմ», — պատմում է միջին տարիքի տղամարդը` ձեռքերում ճմռթելով անանուն հարբեցողների խմբի 12 պատգամներով գրքույկը։

Խմբի մյուսն անդամները լուռ և ուշադիր լսում են. ինչ-որ մեկը հոգոց է հանում, մյուսը նյարդայնանում է, իսկ երրորդը հազիվ է զսպում արցունքները։

«Հիմա ամեն շաբաթ իմ խնդրի մասին խոսելիս ես հանգստանում եմ, խաղաղվում և մոռանալու համար արդեն խմելու կարիք չունեմ։ Ես` վերջ», — ասում է տղամարդը։

Էստաֆետը փոխանցվում է մեկ այլ կամավոր պատմողի։ Այստեղ բոլորը խոսում են իրենց ցանկությամբ, անձնական բնույթի հարցեր են տալիս, ոգևորում են միմյանց։ Բոլորը գիտեն, թե ինչու են եկել այստեղ, չէ՞ որ դա անանուն հարբեցողների խմբի գլխավոր պայմաններից մեկն է. մարդը պետք է այստեղ գա իր ցանկությամբ, առանց ինչ-որ մեկի ցուցումների` ընդունելով այն խնդիրները, որոնք նա ինքնուրույն ի զորու չէ լուծել։

8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Ժամանակակից ֆեմինիստները Հայաստանում, կամ ի՞նչ կապ ունի սև զգեստը

Անանուն հարբեցողների խմբերի ձևավորման ավանդույթը ստեղծվել է ԱՄՆ-ում անցած դարի առաջին կեսին։ Երկու տղամարդիկ, որոնք ալկոհոլային կախվածություն են ունեցել, որոշել են հավաքել բաժակակիցներին և նրանց հետ խոսել ընդհանուր խնդրի մասին։ Առաջին խումբը գիրք է գրել` մշակելով ալկոհոլային կախվածությունից բուժվելու ռազմավարություն, որը կազմված է 12 քայլից։ Նման խմբերն աստիճանաբար սկսել են հավաքվել ամբողջ աշխարհում, գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։

Անանուն հարբեցողների առաջին հայալեզու խումբը նույնպես ստեղծվել է ԱՄՆ-ում` Գլենդել քաղաքում, 1987թ-ին։ Հայաստանում առաջին խումբը սկսել է աշխատել ընդամենը երկու տարի առաջ` 2016թ-ին։

Ռուբիկ Սոհբաթյանը հոգեբան է, նա Երևան է եկել Լոս Անջելեսից։ Ժամանակին նա ակտիվորեն մասնակցել է անանուն հարբեցողների գրքի թարգմանությանը և որոշել է ընկերոջ հետ նման նախաձեռնություն սկսել Հայաստանում։ Խումբը հավաքվում է յուրաքանչյուր հինգշաբթի, երեկոյան ժամը 7-ին Երևանի հոգեկան առողջության կենտրոններից մեկում։ Բժշկական կենտրոնն առանձին սենյակ է տրամադրում, բայց խմբի գործերին չի միջամտում։

© Sputnik / Janna Poghosyan«Անանուն հարբեցողներ» խմբի գրքերը
Книги и брошюры группы Анонимных Алкоголиков в Ереване - Sputnik Արմենիա
«Անանուն հարբեցողներ» խմբի գրքերը

«Սկզբում մեր խումբ էին գալիս նրանք, ովքեր անձամբ ծանոթ էին ինձ, հիմնականում` Լոս Անջելեսի հայերը։ Ես ու ընկերս հաճախ էինք գնում Երևանի նարկոլոգիական դիսպանսեր և բացատրում հիվանդներին, որ այնտեղ բուժում են միայն օրգանիզմը, մարմինը, բայց հոգին և միտքը նախկինի պես կախվածության մեջ են մնում։ Մենք նրանց պատմում էինք խմբի մասին։ Շատերը եկել են զուտ հետաքրքրությունից դրդված, բայց մինչև հիմա մնացել են», — պատմում է հոգեբանը։

Կենտրոնում յուրաքանչյուր չորեքշաբթի տեղի են ունենում այսպես կոչված «փոխկախյալների» հետ հանդիպումներ։ Նրանք այն մարդիկ են, որոնց հարազատներն ալկոհոլային կախվածություն ունեն։ Խմբում քննարկում են, թե նրանք ինչպես կարող են օգնել իրենց հարազատներին և ինչպես հանգստություն պահպանեն կյանքի բարդ իրավիճակներում։

Անանուն հարբեցողների ձևաչափը միայն սկզբից կարող է կախվածությունից ազատվելու թույլ միջոց թվալ։ Իրականում շատ օգտակար է հոգին բացել այն մարդկանց առաջ, որոնք նույն բարդ ճանապարհն են անցնում։ Հոգեբանների շրջանում տարածված անեկդոտ կա. «Ինչպե՞ս բուժել մարդուն, որն իրեն ընձուղտ է համարում։ Ուղղակի ասել, որ շրջապատում բոլորը նույնպես ընձուղտներ են»։

Լրահոս
0