00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններն ու դրանց հեռանկարը. հանրահավաք և նոր խորհրդարան կլինի

© Sputnik / Aram NersesyanМитинг на площади Республики (2 мая 2018). Еревaн
Митинг на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս պահին տեղի է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ Նախապես օրակարգի մասին ոչինչ չի ասվել, սակայն կարելի է ենթադրել, որ գլխավոր թեմաներից մեկը կլինի ԱԺ արտահերթ ընտրությունների հարցով սպասվող քննարկումները։

ՀՀԿ գործադիր մարմինը այս պահին Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է անցկացնում։ Օրակարգի մասին չեն հայտնել. ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը դա բացատրում է նրանով, որ «քննարկվող թեմաները տեղում են որոշվում, նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»։

Выступление премьер-министра Армении Никола Пашиняна на Генеральной ассамблее ООН (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Փաշինյանի դեբյուտը ՄԱԿ–ում. վարչապետը սկսե՞լ է նախընտրական քարոզարշավը

Հետաքրքիր է, որ երկար ընդմիջումից հետո սա կուսակցության առաջին նիստն է։ Ինչո՞ւ է այն հրավիրվել հիմա` պարզ է. չէ՞ որ առաջիկայում պետք է տեղի ունենան քննարկումներ խորհրդարանական և այլ քաղաքական ուժերի հետ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ։ Հասկանալի է նաև, որ կարևոր թեմաներից է լինելու (եթե ոչ ամենակարևորը և նույնիսկ միակը) այդ քննարկումների ժամանակ կուսակցության վարքագծի հարցը։

Միևնույն ժամանակ հայկական ԶԼՄ–ները մեջբերում են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի խոսքերը. նա հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է կրկին մարդկանց փողոց դուրս հանել` ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն ապահովելու համար։ Նման սցենարը, Նազարյանի խոսքով, հնարավոր է, եթե մյուս երկուսը չիրականանան։

Առաջինը` վարչապետի հրաժարականն է. եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, այն ավտոմատ կերպով կցրվի։ Սակայն այստեղ տեսականորեն վտանգ կա ՀՀԿ–ի կողմից, որը կարող է այդ դեպքում իր թեկնածուին անցկացնել։ Երկրորդը` ավելի երկարը, սահմանադրական բարեփոխումներն են։

Совместные учения армянских и карабахских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանական որոգայթ. կկարողանա՞ Փաշինյանը տեղ բացել Արցախի համար

Ընթացիկ իրավիճակից դատելով՝ կաշխատի հենց առաջին տարբերակը. այն առավել արագ և բոլորի համար պակաս գլխացավանք առաջացնող է։ Կհանդգնեմ ենթադրել, որ հանրապետականներն այսօր հենց դա էլ քննարկելու են, հավանաբար «դեմքը պահելու» համար որոշակի քայլեր մշակելով։ Օրինակ, ՀՀԿ որոշ անդամներ պաթոսային և զայրացած ելույթ կունենան, խոսելով արտահերթ ընտրությունների  վտանգի մասին, սակայն պաթոսից այն կողմ խոսք չի գնա։

Նախ`  որովհետև հանրապետականները հասկանում են, որ ներկա պահին նրանց կոչերը, նույնիսկ ամենաճիշտ և արդար կոչերը, հասարակության մեծ մասի կողմից միայն հակառակ արձագանքը կառաջացնեն, այն է` անել հակառակը։ Երկրորդը` որովհետև առաջին տարբերակը կօգնի խուսափել նյարդերը վատնելուց և կազատի անպետք ու ավելորդ բանավեճից, քանի որ բանավեճը ոչինչ միևնույնն է չի փոխի։ Հատկապես հաշվի առնելով բոլոր մյուս կուսակցությունների բաց կամ քողարկված դիրքորոշումը, կապված ընտրությունների անցկացմանը կողմ լինելու հետ, և որոնք փորձում են, հնարավորինս, իրենց համար որոշակի առավելություններ ստանալ։

Երկրորդ տարբերակը կրկին ընտրությունների կտանի, պարզապես գործընթացն ավելի դանդաղ և նյարդային կլինի, ինչի տրամաբանորեն հիմնավորված անհրաժեշտությունն այժմ չկա։

Ինչ է ստացվում` մարդկանց ցույցերի չե՞ն հանի։ Հավանաբար, ոչ, եթե ցանկալի արդյունքին կարելի է հասնել նաև առանց դրա։ Գրեթե կասկած չի առաջացնում, որ ընտրություններին մոտ հրապարակում հանրահավաք կանցկացվի` հասարակությանը պետք է հիշեցնել, որ նա է որոշում պետական կարևորություն ունեցող բոլոր հարցերը, և դա հատկապես անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններից առաջ։ Քանի որ, Աստված մի արասցե, եթե մարդկանց սրտերում կասկած առաջանա, ստիպված են լինելու հետո քաղհան անել։

Владимир Погосян - Sputnik Արմենիա
Փաշինյանն իր անունը գրեց պատմության մեջ, սակայն նրա թիմը կաղում է. Պողոսյան

Դե, իհարկե, նաև պետք է համոզվել ժողովրդի աջակցության մեջ, այս կարևոր նախաձեռնության հարցում, չէ՞ որ ի վերջո, ամեն ինչ արվում է նրա համար և նրա համաձայնությամբ։

Իսկ կրկին կաթվածահար Երևան, իսկ դա նշանակում է  նաև երկիրը, որևէ մեկին պետք չէ, ո՛չ նոր իշխանությանը, ո՛չ էլ` հին։  Դա քաղաքի բնակչության դժգոհությունը կառաջացնի, ինչը նման իրավիճակում ավելորդ է, կխրտնեցնի տեսականորեն հավանական ներդրողներին, որոնք գրեթե չեն երևում. ինչու ներդրում անել այնտեղ, որտեղ տարվա մեջ մի քանի անգամ կանգնում է ամեն ինչ, հանուն լուծման այն հարցերի, որոնք սովորական երկրում լուծվում են պետական մարմինների կողմից։

Իսկ իրական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, երկրում բազմաթիվ են։ Այդ պատճառով էլ, թվում է, որ քաղաքական բոլոր ուժերը խելամիտ են, որպեսզի ավելորդ դժվարություններ չստեղծեն ո՛չ իրենց, ո՛չ էլ մյուսների համար։

Լրահոս
0