00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստղային «Արարատը». ինչպես է Սուրեն Զաքարյանը նպաստել հայկական ֆուտբոլի հաղթանակին

© Photo : Suren Zakharyan's archiveПредседатель федерации футбола Армянской ССР Сурен Захарьян
Председатель федерации футбола Армянской ССР Сурен Захарьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս հոկտեմբերը հայկական ֆուտբոլի համար հոբելյանական է. 45 տարի առաջ «Արարատը» նվաճել է ԽՍՀՄ գավաթը և դարձել երկրի չեմպիոն։ Գլխավոր հաղթողները, իհարկե, մարզիչներն ու խաղացողներն էին, բայց եղել են նաև մարդիկ, ովքեր երբեք դաշտ դուրս չեն եկել։ Նրանցից մեկը Սուրեն Զաքարյանն է, որը ղեկավարել է Հայաստանի ֆուտբոլը մոտ 20 տարի։

Հայկական ֆուտբոլը երբեք հեշտ ժամանակներ չի ունեցել, եղել են մեծ հաղթանակեր, երջանիկ օրեր, բայց վերջին հաշվով դրանք եղել են կարճ ակնթարթներ լուրջ խնդիրների շարքում։ Դրանք լուծվել են (և երբեմն, ցավոք սրտի, նաև ստեղծվել) տարբեր մակարդակներում` սպորտային ղեկավարությունից մինչև հանրապետական իշխանություններ։

Ֆուտբոլը, ինչպես ցանկացած այլ մարզաձև, ստեղծում են, իհարկե, մարզիկները և մարզիչները` մարզական գործողության անմիջական մասնակիցները։ Բայց չէ՞ որ մեծ ձեռքբերումների մեջ կա նաև այլ մարդկանց արժանիքը, որոնք անմիջականորեն դուրս չեն գալիս մարզական հարթակներ։ Նրանք կատարում են անհրաժեշտ առօրյա աշխատանքը` կազմակերպչական, պաշտոնական, փաստաթղթային, վարում բանակցություններ, որպեսզի մարզիկը կենտրոնանա բացառապես իր գործի վրա։ Մարզական կոլեկտիվում այնքան գործեր կան։

Нвер Сафарян - Sputnik Արմենիա
Հաղթանակի գեներալը. ինչպես Նվեր Սաֆարյանը «քոչարի» բեմադրեց Բեռլինում

Սուրեն Աբրամովիչ Զաքարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր` արիության և սխրանքի համար պարգևատրված բազմաթիվ շքանշաններով և մեդալներով, հետպատերազմական տարիներին նա Մոսկվայից վերադարձել է Հայաստան և եղել Հայկական ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի տեղակալը, այնուհետև ղեկավարել «Ինտուրիստի» հայկական բաժինը։

Զաքարյանը սպորտի և ընդհանրապես ֆուտբոլի նկատմամբ մեծ հետաքրքրություն ուներ, նա այս ոլորտում աշխատել է հանրային հիմունքներով։ Դա նկատել են, և 1962թ–ին նա գլխավորել է հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան։ Իսկ դա տարին ինչ-որ առումով նշանակալի է եղել։

Հայաստանում, ֆուտբոլի հայտնիությամբ հանդերձ, երկրում ուժեղ թիմեր չեն եղել, և շեշտը դրվել է երևանյան ակումբի վրա, սկզբից` «Դինամոյի», այնուհետև` «Սպարտակի»։ Հենց Երևանի սպարտակցիներն են 1960թ.–ին հասել խորհրդային ֆուտբոլի բարձրագույն լիգա` տասնամյակներ շարունակ առաջինում գտնվելուց հետո։

Թիմի հաջող ելույթի մեջ շահագրգռված է եղել հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, որը լավ է հասկացել` հաջողության համար առաջին հերթին անհրաժեշտ է ամրապնդել թիմի վարչական կազմը։ Հաշվի առնելով Զաքարյանի փորձը և կազմակերպչական հնարավորությունները` Երևանի «Դինամոյի» շատ առաջատար խաղացողներ նրան խնդրել են առնվազն մեկ տարի աշխատել «Սպարտակում»` որպես թիմի ղեկավար։

Нападающий Арарата Гамлет Мхитарян во время футбольного матча Арарат - Торнадо (1984 год) - Sputnik Արմենիա
Պայթյունավտանգ հարձակվողը. ինչպես էր Համլետ Մխիթարյանը ստիպում ծափահարել իրեն

1960թ.–ին Երևանի ակումբը զբաղեցրել է իր համար պատվավոր 9–րդ տեղը, բայց արդեն 1963թ.–ին ձախողել է և տեղափոխվել ստորին դիվիզիոն։ Բայց 1966թ.–ից «Արարատը», այդպես է վերանվանվել թիմը, մեկընդմիշտ մտել է խորհրդային ֆուտբոլի բարձրագույն լիգա։

Իսկ Զաքարյանը, չնայած զբաղվածությանը, գիշեր–ցերեկ եղել է Ձորաղբյուրում` «Արարատի» բազայում։ Նա հստակ պատկերացնում էր`ինչպես կարելի է օգնել թիմին իրագործելու իր ներուժը։ Դա, ամենից առաջ, կազմակերպվածությունն էր, վստահության և հարգանքի մթնոլորտի ստեղծումը ինչպես մարզչի նկատմամբ, այնպես էլ խաղացողների միջև (հենց նման փոխհարաբերությունների բացակայությունն է Երևանի ակումբի անհաջողությունների պատճառ դարձել), ֆուտբոլիստներից յուրաքանչյուր խաղին տրամադրելու կարողությունը։

Զաքարյանը հանդես է եկել երկրպագուների հետ պարբերական հանդիպումների նախաձեռնությամբ։ Փորձը ցույց է տվել, որ նման ուղիղ կապը նպաստել է երկրպագուների նկատմամբ ֆուտբոլիստների և մարզիչների պատասխանատվության բարձրացմանը։

Մեծ ուշադրություն է դարձվել թիմի ղեկավարության ամրապնդմանը, հրավիրել են հայտնի, իրենց լավ դրսևորած մասնագետներ` Արտեմ Ֆալյան, Վիկտոր Մասլով, Ալեքսանդր Պոնոմարև և Նիկոլայ Գլեբով։

Արդյունքում, թիմը 1965թ.–ին, առաջին տեղը զբաղեցնելով առաջին լիգայում, վերադարձել է բարձրագույն լիգա։ 1970թ.–ի սկզբին «Արարատը» համակարգված կոլեկտիվ էր` համալրված հայկական ֆուտբոլի սաների աստղաբույլով` Հովհաննես Զանազանյան, Ալյոշա Աբրահամյան, Նորայր Մեսրոպյան, Ալեքսանդր Կովալենկո, Նիկոլ Ղազարյան, Լևոն Իշտոյան, Սերգեյ Բոնդարենկո, Արմեն Սարգսյան, Նազար Պետրոսյան և ուրիշներ։ Թիմում փայլել են նաև ուրիշ ֆուտբոլային դպրոցների ներկայացուցիչներ` Արկադի Անդրեասյանը և Էդուարդ Մարկարկովը։

Летние Олимпийские Игры 1912 года. Мужской забег на 1500 метров (Старт) - Sputnik Արմենիա
Փափազյանը պայքարում էր օլիմպիադայում օսմանյան դրոշի համար. թուրքավայել պատասխանը չուշացավ

Բոլոր մարզիչներն իրենց անգնահատելի ավանդն են ունեցել 1970–ականների սկզբի աստղային «Արարատի» կայացման մեջ, իսկ Նիկիտա Սիմոնյանի գալով թիմի ներուժը լիովին բացահայտվել է. բարձր անհատական վարպետությունը` մարտավարական գրագիտության և խաղային կարգուկանոնի հետ միասին, 1973թ.–ին կրկնակի հաղթանակ են բերել «Արարատին»` Գավաթում և ԽՍՀՄ առաջնությունում։

Ժամանակից խունացած «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի 1972թ.–ի հոկտեմբերի 5–ի համարում, «Սպորտից անբաժանը» հոդվածում, մեկնաբան Միսաք Նազարյանն այդպես է արտահայտվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Զաքարյանի մասին նրա 60–ամյակի կապակցությամբ. «Ամեն ինչում կազմակերպվածություն, բարձր մշակույթ։ Ահա հիմնական որակները, որոնք օգնում են հաղթահարել դժվարությունները և լուծել տարբեր խնդիրներ։ Դրա համար պետք են ոչ միայն

Հայաստանի ֆուտբոլի զարգացման մեջ մեծ ավանդի համար Զաքարյանին շնորհվել է «Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» կոչումը, նա պարգևատրվել է Հայկական ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատվոգրով։

Sputnik Արմենիային նյութերը տրամադրել են Զաքարյանների ընտանեկան արխիվից։

Լրահոս
0