00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կառավարել գործարաններն առանց համացանցի. Աբամելիք–Լազարյանի գաղտնիքները

© Public domainКнязь Семен Семенович Абамелек-Лазарев в своем кабинете в Санкт-Петербурге. Фрагмент эстампа XX в.
Князь Семен Семенович Абамелек-Лазарев в своем кабинете в Санкт-Петербурге. Фрагмент эстампа XX в. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հսկայական կարողություն, բարեգործություն, մետաղագործական գործարաններ Ուրալում, և սա դեռ ամենը չէ... Սիմեոն Աբամելիք-Լազարևը (Լազարյան) կյանքից հեռացավ 1916 թվականի հոկտեմբերի 2-ին` չիմանալով, թե ինչ է շուտով լինելու այն ամենի հետ, ինչն այդքան թանկ էր իր համար և ինչով հպարտանում էր։ Գուցե լավ էր, որ չիմացավ։

Երբ 1916 թվականի աշնանը սրտի անհասկանալի և չբացատրված կանգի պատճառով Կիսլովոդսկում հանկարծամահ եղավ Սիմեոն Սեմյոնի Աբամելիք-Լազարևը, շատերը` և՛ հարազատները, և՛ գործընկերները, և՛ կառավարությունը, սկզբում չգիտեին ինչ անել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի հսկայական ունեցվածքի հետ։ Ու մինչ դատավարություն էր ընթանում, պատմությունն իր շտկումներն արեց, և մարդիկ ստիպված եղան հաշտվել դրա հետ։

Президенты СССР и США Михаил Горбачев и Джордж Буш направляются на советско-американские переговоры (1 августа 1991). Москвa - Sputnik Արմենիա
Ինչպես ստավրոպոլցի կոմբայնավարը դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ. հիշում է Իսրայելյանը

Պետերբուրգում գտնվող հայկական գերեզմանատանը` ընտանեկան դամբարանում, թաղված է մի մարդ, որն ուներ անհաշվելի, երկրի համար աշխատող հարստություն, մարդ, որը չէր մոռանում բարեգործության մասին, համակարգում էր Ռուսաստանի հայ-գրիգորյանական եկեղեցիները, գիրք էր գրում հանքագործության և ոլորտի հարկման մասին։ Գրում էր հանքագործության մասին, բայց կրթություն էր ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։

Նա արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հոգաբարձուն էր և լեռնամետաղագործական հսկայական կայսրություն էր ղեկավարում։ Ձմեռային պալատից մի քանի քայլի վրա գտնվող նրա շքեղ առանձնատունը միանում էր առափնյա Մոյկայի վրա գտնվող ոչ պակաս վայելուչ առանձնատանը, իսկ Հռոմում նա ապրում էր «Աբամելիք» ամառանոցում, երբեմն` «Պրատոլինո» վիլլայում, երբ Ֆլորենցիա էր մեկնում։

Իսկ արդյունաբերական կայսրության հիմքը Չերմոզի հանքարդյունաբերական օկրուգն էր, այսպես կոչված «Պերմի կալվածքը»։ Լազարյանն այդ կալվածքը գնել էր դեռ 1778 թվականին բարոն Ստրոգանովից` պարտավորվելով անպայման պահպանել մետաղագործական արտադրությունը` հանուն արդյունաբերության զարգացման և մեծ մասամբ Ռուսաստանի ռազմական փառքը բազմապատկելու։ Այսօր այդ կալվածքը Պերմի երկրամասում մի քանի վարչական շրջաններ է ընդգրկում։

Ուրալի մետաղագործությունն իր սկզբունքները չի փոխել, և Աբամելիք-Լազարյանի օրոք կազմակերպած արտադրությունը նույնն է մնացել. օկրուգը ներառում էր երկաթի հանքավայրեր, մի քանի ոչ մեծ մետաղագործական և մետաղամշակման գործարաններ։ Հիմնական տրանսպորտային գիծ էր ծառայում Կամա գետը, որն օգտագործվում էր նաև լրացուցիչ ամբարտակներ և ջրապատվարներ ստեղծելու համար։

Шарль (Гарабед) Атамян. Автопортрет. 1941 год - Sputnik Արմենիա
Աշխարհում հայտնի, Հայաստանում անհայտ հայ նկարիչը. շարժվող կյանքը`Շառլ Ադամյանի կտավներում

Ուսոլեում և Լենվայում գտնվող աղի հանքերը, սահմանափակ ծավալներով պլատինի արդյունահանումը լրացնում էին պատկերը` ծառայելով որպես երկրորդական արտադրություն։ Սակայն հենց պլատինի արդյունահանումը դարձավ լրացուցիչ և որոշիչ գործոն այդ շրջանի ուղղությամբ երկաթգծի ճյուղ բացելու համար։

Սրանով խթանվեց նաև քարածուխի արդյունահանումը. Լազարյանի մահից մեկ տարի առաջ այն կազմեց 50 մլն փութ, ԽՍՀՄ-ը 1950-ականներին այստեղ գրանցեց իր առավելագույն` 12 մլն տոննան, իսկ ածուխի արտադրությունը գոյատևեց մինչև Խորհրդային Միության փլուզումը։

Սակայն միայն արդյունաբերությունը չէր… Աբամելիքը շատ էր սիրում նկարիչ Պոլյոնովի կտավները, ամեն կերպ օգնում էր նրան, իսկ 1881-1882 թվականներին նրա և պրոֆեսոր Պրախովի հետ արշավ կազմակերպեց Միջերկրական ծովով` պեղումներ իրականացնելով սիրիական Պալմիրայում և այնտեղ հայտնաբերելով մարմարե սալիկ` հունարեն և արամերեն գրություններով։ Այդ գրությունները աննկարագրելի ներդրում ունեցան արամերենի ուսումնասիրման հարցում, իսկ Աբամելիքը Ֆրանսիայի արձանագրությունների ակադեմիայի ադյունկտ (ակադեմիկոսի կամ պրոֆեսորի օգնական) դարձավ։

Նա ծառայեց նաև Ռուսաստանի լուսավորչական գործին, բայց ոչ շատ երկար. արդյունաբերական գործերը մեծ ժամանակ էին խլում, բայց նա կարողանում էր ղեկավարել նաև հեռվից` Պետերբուրգից, Հռոմից և Ֆլորենցիայից։

Այսօրվա մենեջերներն այդ մասին նույնիսկ երազել չեն կարող. նման հսկայական մեքենան կառավարել հեռվից, առանց համացանցի, առանց հեռախոսակապի և գրեթե առանց հեռագրակապի…

Լրահոս
0