00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր թռչել արտակարգ վայրէջքի դեպքում. «Զվարթնոցի» տեսահոլովակը զարմացրել է օգտատերերին

© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոցАэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիալական ցանցերում տարածվում է հուզիչ տեսահոլովակ, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներն աջակցություն են հայտնում Հայաստանի նոր իշխանությանը և հայտարարում ցանկացած պահի փողոց դուրս գալու պատրաստակամության մասին։ Այդ ամենը նորմալ է, միայն թե աշխատակիցները համազգեստով են և, դատելով ամեն ինչից, որոշել են նման հոլովակ նկարել աշխատանքի ժամին։

Տեսաուղերձը, որտեղ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատողները լիակատար աջակցություն են հայտնում գործող իշխանությանը և «հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», անհանգստացնող չէր լինի, եթե չլիներ երկու հանգամանք. առաջին հերթին, երիտասարդությունը հայտնում է այդ աջակցությունը համազգեստով, երկրորդ` նկարահանումը կատարվել է օդանավակայանի տարածքում, այդ ակցիայի մասնակիցների աշխատանքի ժամին։

Նույնիսկ, եթե տղաներն ու աղջիկները հավաքել են հինգ րոպեով իրենց հերթափոխից հետո, ըստ էության դա ոչինչ չի փոխում։

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի ընթացքում 4 քաղաքացու են հոսպիտալացրել

Հետաքրքիր է նաև այն, որ տեսաուղերձում երևացողները երիտասարդներ են։ Նշանակում է` անփորձ և իրենց հաշիվ չեն տալիս, որ պատիվ ունեն լինել ռազմավարական ձեռնարկության աշխատակիցներ, և եթե այդ րոպեներին, երբ նկարում էին հոլովակը, արտակարգ իրավիճակ պատահեր, պատասխան կտային բոլորը, ովքեր թողել էին աշխատանքի վայրը` չնայած քաղաքական համոզմունքներին և հեղափոխական թավիշի հիացմունքին։ Ամեն դեպքում, պետք է պատասխան տան։ Թեև չգիտեմ, հնարավոր է` տեսահոլովակում նվիրվածության դրսևորումն այսօր ազատում է պատասխանատվությունից։

Հավանաբար, չկա այնպիսի օրենք, որն արգելում է քաղաքական ակցիաներին համազգեստով մասնակցելը, մասնավորապես, օդանավակայանի աշխատողներին։ Այդ տեսանկյունից աշխատողները դժվար թե ինչ–որ բան են խախտած լինեն, բայց կան բաներ, որոնք ինքնըստինքյան ենթադրվում են և դրանց վրա պետք է ներքին տաբու լինի` թելադրված կորպորատիվ էթիկայով։

Պատահական չէ, և երևի հենց այդ պատճառով կադրում չկան միջին և ավագ տարիքի մարդիկ։ Այո, օդանավակայանի կոլեկտիվը երիտասարդ է, բայց կան նաև փորձառու աշխատողներ։ Նրանք, հավանաբար, կնախընտրեն համերաշխություն հայտնել նոր իշխանությանը հերթափոխից հետո` հագնելով քաղաքացիական հագուստ։

Այդ գեղեցիկ երիտասարդներն ու աղջիկները, որոնք իսկապես զարդարում են երկիր մուտքը, իրենց իրավունք են վերապահում «փողոց դուրս գալ հակահեղափոխության ցանկացած փորձի դեպքում»։ Հենց այդպես դուրս գալ` չհանձնելով հերթափոխը, չփոխելով համազգեստը, թողնելով աշխատանքի տեղը։ Եվ այդ ժամանակ ինքնաթիռները չեն մեկնի ըստ ժամանակացույցի, իսկ ժամանողներին կհրամայեն արտակարգ վայրէջք կատարել Բաքվո՞ւմ։

Премьер-министр Армении Никол Пашинян после встречи с руководителем фракции РПА Ваграмом Багдасаряном (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի ընդդիմադիրները նոր թափ հաղորդեցին հեղափոխական ցնծությանը. Բադալյան

Հետո էլ նրանց կմիանան ոստիկանները, նույնպես համազգեստով և ծառայության ժամանակ։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ գրպանահատների և ուղղակի գողերի զարմանալի բացակայությունն ապրիլ–մայիսին նորից կկրկնվի։ Այդ օրերին գողերի բացակայությունը իրականում հեշտ է բացատրել, բայց փաստ չէ, որ հաջորդ անգամ նրանց հետ կտարվի նույնպիսի համոզիչ աշխատանք։

Ոստիկաններին կմիանան ԱԻՆ աշխատակիցները և այդպես շարունակ։ Բժիշկները հիվանդներին կթողնեն վիրահատական սեղանների վրա, զինվորները սպաների հետ կազմակերպված կլքեն զորամասերը և կմեկնեն ցույցի վայր։ Իսկ ինչո՞ւ ոչ. եթե կարող են ցույց անել նրանք, ովքեր ապահովում են խոշորագույն օդանավակայանի աշխատանքի նորմալ ռեժիմը, ապա մյուսներին ինչո՞ւ չի կարելի։

Եվ կսկսվի քաոս, լավագույն դեպքում` քաոս, և աջակցության ցույցն անբաժան կլինի սաբոտաժից, իսկ պետական անվտանգության աշխատակիցները, երբ վերադառնան համերաշխության ցույցերից, կրկին չեն կարող հասկանալ` դա վնասարարություն է, թե ուղղակի իրավիճակ է փոխվել։

Եվ այդ ժամանակ արդեն անհասկանալի կլինի` որտեղ է «հեղափոխությունը», իսկ որտեղ` «հակահեղափոխությունը»։ Շրջանը կփակվի։

Լրահոս
0