15:52 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
«Արարատ»

Հիմա կամ երբեք․ ինչպես են Երևանում դիմավորել հաղթանակած «Արարատին»

© Sputnik /
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
13120

Այդ օրը՝ 45 տարի առաջ, ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ խաղի մեկնարկից առաջ «Արարատի» մարզիչ Նիկիտա Սիմոնյանն թիմին ասել է ․«Այսօր, կամ երբեք»։ Հիմնական ժամանակի ավարտին Նիկիտա Պավլովիչը կրկնել է իր կոչը՝ մի քիչ փոխելով հրամայականը․ «Հիմա կամ երբեք»։ Իսկ 40 րոպե անց եկել է հաղթանակի պահը։

Մարզչական շտաբը և «Արարատի» երկրպագուները կնախընտրեին 1973թ-ի ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչում հանդիպել ոչ թե կիևցիների, այլ մոսկվացիների հետ, բայց երկու «Դինամոյի» մասնակցությամբ կիսաեզրափակչում հաղթել են Ուկրաինայի մայրաքաղաքի ներկայացուցիչները։ Կիևի «Դինամոն» բոլոր ժամանակներում եղել է մեր համար ամենաանհարմար հակառակորդը, հենց հետ ենք խաղացել 45 տարի առաջ՝ այս օրը` հոկտեմբերի 10-ին։

Մի մռայլ հոկտեմբերյան երեկո Լուժնիկիում Նիկիտա Սիմոնյանը դաշտ դուրս գալուց առաջ ասել է ․«Այսօր, կամ երբեք»։ Խաղացողներն` իրենք էլ դա հիանալի հասկացել են, ուստի խաղը նյարդային են սկսել։  Հանգիստ է եղել միայն Ալյոշա Աբրահամյանը․ հետո բոլորը նկատել են, որ դարպասապահը չափազանց պատասխանատու խաղերում այդքան վստահ խաղ հազվադեպ է  ցույց տվել։

Կամաց-կամաց հանգստացել են նաև մյուսները։ Նույնիսկ Նորայր Մեսրոպյանի թափթփված խաղը, որը մեզ 11-մետրանոց է «բերել»՝ իրագործված Կոլոտովի կողմից, թվում էր, հունից հանել է երևանցիներին։ Իսկ ժամանակը գնալով քչացել է։

Կիևցիները տարօրինակ կերպով ձգել են ժամանակը՝ կենտրոնում կատարելով մանր փոխանցումներ գոլ խփելուց հետո։ Թվում էր՝ գնդակը պահելու մարտավարությունն ամեն դեպքում հաղթանակ էր բերելու, և դրան հավատացել են բոլորը, ներառյալ` կիևցիների մարզիչ Սևիդովը, որը վերջին րոպեներին ցուցադրաբար փոխարինել է «Դինամոյի» ամենալավ և «գոլ խփող» խաղացողներին՝ Բուրյակին և Բլոխինին։ Իբր, արդեն հաղթել ենք, թող մյուսները խաղան։

Հետո Սևիդովին դրա համար կշտամբել են, ընդհուպ թիմից հեռացրել։ Բայց մինչ այդ խաղի ավարտին մնացել էր երկու րոպե։

Ի դեպ, կա հազվագյուտ կրծքանշան՝ «Դինամոն» (Կիև)` 1973թ.-ի ԽՍՀՄ-ի գավաթակիր» գրությամբ։ Պարզվում է, որ Ուկրաինայում դեռ խաղից առաջ զանգվածային տպաքանակով պատրաստել են դրանք, հետո ստիպված են եղել հավաքել և վերամշակման տալ, բայց շատ կրծքանշաններ մնացել են։

Նիկոլայ Ղազարյանը պատմել է, թե ինչպես է Կովալենկոն երկար փոխանցում կատարել Անդրեասյանին․«Մի պահ ինձ մոտ վստահություն ծնվեց` եթե Արկադին հասնի գնդակին, ապա անպայման կփոխանցի ինձ, և տեղ զբաղեցրի այնտեղ, որտեղ, իմ հաշվարկներով, կարող էր ընկնել գնդակը»։

Հենց այդպես էլ ստացվել է, գնդակը եկել է Ղազարյանի մոտ՝ հենց դաշտի այդ կետում, նրա վրա նետվել են միանգամից մի քանի պաշտպաններ, իսկ նա հասցրել է գնդակը փոխանցել Իշտոյանին, որը հուսահատորեն խփել է։ Իսկ հետո անցել է դաշտի եզրով՝ չհավատալով, որ գոլ է խփել։

Հիմնական և լրացուցիչ ժամանակների միջև ընկած կարճ ընդմիջման ընթացքում Սիմոնյանն ասել է․«Հիմա կամ երբեք»։Այժմ արդեն ակնհայտ է որ, ինչպես ասվում է, տեխնիկայի հարց է եղել։

Էդուարդ Մարկարովի հետ մենք զրուցեցինք մի քանի տարի առաջ. տարբեր թեմաներից խոսեցինք, բայց այս թեման անհնար էր չշոշափել։ Մարկարովը իր մի քիչ ամոթխած ժպիտով հիշեց, թե ինչպես են նրանց խաղից հետո հեռախոսով պատմել, թե ինչ է կատարվում Երևանում։ Թիմը խաղացել է Դոնեցկում, Երևան հասել են մեկ շաբաթ անց։

Նրանք մտածել են, որ իրարանցումը մի քիչ կհանդարտվի, և բուռն մեծարումներ չեն լինի, ամեն ինչ կսկսվի և կավարտվի օդանավակայանի ժամանման սրահում։ Բայց արի ու տես․․․

«Մենք ինքնաթիռից դուրս եկանք և տեսանք մարդկանց ծով։ Հավանաբար, լեփ-լեցուն «Հրազդանում» ավելի քիչ մարդ է լինում։ Մենք նույնիսկ մի քիչ վախեցանք», — հիշում է Մարկարովը։

«Մեզ փորձեցին ինչ-որ հետին մուտքով տանել, բայց մտահաղացումն անօգուտ էր։ Օդանավակայանից մինչև կենտրոն յուրաքանչյուր 10 մետրի վրա դրված էին խորովածով, ուտեստներով և ոգելից խմիչքներով սեղաններ։ Անցնելն անհնար էր, մարդիկ կանգնած էին ճանապարհի լայնքով, ստիպված էինք կանգնել։ Եվ կանգնեցինք յուրաքանչյուր սեղանի մոտ, չէ՞ որ չէինք կարող նեղացնել մարդկանց։ Ամբողջ ճանապարհը, որը  սովորաբար անցնում ենք 15-30 րոպեում, մենք անցանք 4 ժամում», — ասում է հայտնի հարձակվողը։

Իսկ երեք շաբաթ անց նրանց սպասվում էր ևս մեկ հոկտեմբերյան հաղթանակ, արդեն Երևանում։

Ըստ թեմայի

Ինչպես կառավարել գործարաններն առանց համացանցի. Աբամելիք–Լազարյանի գաղտնիքները
Պիտի ապրենք առանց Ազնավուրի, որն ամբողջ կյանքում բացատրում էր` ինչ է նշանակում հայ լինել
Հաղթանակի գեներալը. ինչպես Նվեր Սաֆարյանը «քոչարի» բեմադրեց Բեռլինում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ