15:53 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Ֆրանկոֆոնիան Երևանում

Ավելի քիչ ենք փող աշխատում, բայց ոչինչ. ինչի են պատրաստ երևանցիները հանուն լավ մթնոլորտի

© Sputnik/ Asatur Yesayants.
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Լաուրա Սարգսյան
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
20721

Երևանցիները պատրաստ են կրկին «ապրել» Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որպեսզի իրենց կյանքում ևս մեկ անգամ զգան «բացարձակ երջանկության» մթնոլորտը, որի մեջ ապրում են արդեն մի շաբաթ:

Երեկ առավոտից Երևանի կենտրոնը, Հանրապետության հրապարակ տանող փողոցները փակ էին: Երևանցիները ստիպված են քայլել, անցնել ստուգում, սակայն դա ոչ մի կերպ չի փչացնում նրանց տրամադրությունը և նույնիսկ չի նյարդայնացնում տաքսիստներին:

«Փակ փողոցների պատճառով գործն ավելի քիչ է: Բայց ես երջանիկ եմ մեր ժողովրդի, մեր երկրի համար: Ուրախ եմ, որ այդքան բարձրաստիճան պաշտոնյաներ են մեզ հյուր եկել, նրանք կմեկնեն և կպատմեն մեր երկրի մասին», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տաքսիստ Արսեն Հակոբյանը:

Մինչ Արսենը մեքենայի մեջ նստած խաչբառ էր լուծում, հեռվում տաքսիստների խումբը շրջապատել էր մեքենաներից մեկը և ռադիոյով լսում էր Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում հյուրերի ելույթները: Տեսարանը հիշեցնում էր «թավշյա հեղափոխության» օրերը, երբ ամբողջ երկիրը շունչը պահած հետևում էր դեպքերին:

Արսենի գործընկերները նույնպես խոստովանեցին, որ երջանիկ են, թեև այսօր տուն կգնան դատարկ գրպանով:

«Ես 60 անց մարդ եմ, առաջին անգամ եմ նման մթնոլորտ զգում մեր քաղաքում: Ես հեռու եմ քաղաքականությունից, սակայն զգում եմ, որ մեր երկրում ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տաքսիստ Հրանտ Եսայանը:

Таксист Грант Есаян
© Sputnik / Laura Sarkisian
Հրանտ Եսայան

Նա և իր գործընկերները նշեցին, որ հանուն այդ իրարանցման պատրաստ են նորից ապրել Ֆրանկոֆոնիայի օրերը:

Փակ փողոցներին ժպիտով է վերաբերվում Երևանի կենտրոնական փողոցների մեկի բնակչուհի Կարինե Սուչյանը: Գլխավորը, որ այսօր փողոցները փակ են ոչ թե ցույցերի, հեղափոխության, այլ լավ գործի համար, կատակում է Կարինեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:

«Լավ է, որ երկրում վերջապես ինչ-որ լավ բան է տեղի ունենում: Մենք պատրաստ ենք մի ամիս խանութ գնալ փակ փողոցներով, ոտքով և ծանր պայուսակները խանութից տուն տանել, եթե դա կօգնի մեր երկրին», - ասաց Կարինեն:

Նա նշեց, որ սովոր է փակ փողոցներին, քանի որ Հայաստանի բնակիչներին, որտեղ ներքաղաքական իրավիճակը կայուն չէ, դրանով չես զարմացնի:

Գագաթնաժողովն իսկական տոն է դարձել դպրոցականների և պետհաստատությունների աշխատակիցների համար, որոնց ուսումնական և աշխատանքային շաբաթը կարճ էր: Նրանք ուրախ են՝ նույնիսկ չնայած նրան, որ հետո պետք է լրացնեն ոչ աշխատանքային օրերը շաբաթ օրերի հաշվին:

Գագաթաժողովին պատրաստվել են նաև Երևանի կենտրոնում գտնվող հաստատությունները: Դրանց աշխատողները գագաթաժողովի օրերին աշխատում են հատուկ ռեժիմով, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արտեմը (անունը փոխված է)՝ մայրաքաղաքի սրճարաններից մեկի մենեջերը:

«Ավելի շատ մարդ, ավելի շատ աշխատանք, ավելի շատ շահույթ», - ժպտալով ասաց Արտեմը: Նրա հետ համակարծիք է Արսենը (անունը փոխված է)՝ մեկ այլ հաստատության աշխատողը:

«Երեկ երեկոյան մեզ մոտ էին եկել մի քանի օտարերկրացիներ, ասացին, որ հայկական ակցենտով ֆասթ ֆուդն ավելի լավն է, քան Եվրոպայում», - ասաց նա:

Տքնաջան և բարդ էր շաբաթը ոստիկանության աշխատակիցների և լրագրողների համար, որոնք ստիպված են օրնիբուն աշխատել: Ոստիկանները՝ անվտանգություն, լրագրողները՝ տեղեկատվություն ապահովելու համար:

թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)

Ըստ թեմայի

Լուիզ Միշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը
Հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը շարունակվում է
Մնացականյան. Ֆրանկոֆոնիան կանդրադառնա չլուծված հակամարտություններին
Ֆրանկոֆոնիան ու Երուսաղեմը. ինչից են Երևանում խոսում կորեական ու արաբական դիվանագետները
Ֆրանկոֆոնիան մտնում է ԱՄՆ ու հեռանում է Սաուդյան Արաբիայից․ գագաթաժողովի ամփոփում
Նախագահ. ֆրանկոֆոնիան հայերի համար մշակույթ է և արժեհամակարգ
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր
թեգերը:
Ֆրանկոֆոնիան Հայաստանում

Գլխավոր թեմաներ