00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարզանդին ու Վարդանուշին հարգելով հանդերձ ուզում ենք հավատալ, որ Մարությանը կատակ է արել

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян после инаугурации (13 октября 2018). Еревaн
Мэр Еревана Айк Марутян после инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երդմնակալության արարողության գլխավոր «մեղավորը» ինչ–որ բան պետք է ասեր, և Հայկ Մարությանը որոշեց չանտեսել քաղաքի տրանսպորտային խնդիրը, որը իսկապես հրատապ լուծում է պահանջում։

Երևանցիներն ընդհանուր առմամբ սովորական մարդիկ են, միայն տրանսպորտի հարցն է «փչացրել» նրանց։ Քաղաքապետներից շատերն են փորձել ինչ-որ բան անել այդ փորձանքից ազատվելու ուղղությամբ, բայց սայլը խոստումներից այն կողմ չի շարժվել։ Հայկ Մարությանը բացառություն չէր, նրան չի կարող չվերաբերել այս խնդիրը։ Աղետալի վիճակը չի տեսնում միայն նա, ով ինչ-որ պատճառով տնից դուրս չի գալիս։

Мэр Еревана Айк Марутян после инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տրանսպորտի հարցը. Հայկ Մարությանի դիրքորոշումը ուղեվարձի թանկացման մասին փոխվել է

Բայց խոսքը հիմա Երևանի տրանսպորտի անհուսալի վիճակի մասին չէ։ Բանն այն է, որ նոր քաղաքապետը չէր բացառել ուղեվարձի թանկացումը։ Այդ ինչպե՞ս, չէ՞ որ հինգ տարի առաջ նա նման որոշման դեմ բողոքող անձանց շարքում էր, ի՞նչն է այդքան հակադիր փոփոխության պատճառը։ Հասկանալի է, որ այն ժամանակ պետք էր բողոքել «ռեժիմի», ընդհանրապես իշխանությունների ցանկացած որոշման դեմ, իսկ հիմա՞։

Ճիշտ է` մի քանի ժամ անց Մարությանը, նորաձևության համաձայն, Facebook սոցցանցում մեկնաբանեց իր առավոտվա հայտարարությունը և ասաց, որ իրեն սխալ են հասկացել և սխալ մեկնաբանել իր խոսքերը։

«Սիրելի երևանցիներ, նոր նկատեցի, որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար», — գրեց նա։

Իհարկե, տարօրինակ էր, որովհետև կա տեսանյութ, որում Մարությանը հստակ խոսում է հնարավոր թանկացման մասին։ Բայց լավ, քաղաքապետը մտածեց և որոշեց, որ դեմ է, մենք էլ հաշվի կառնենք դա. նա պարզապես հուզված էր երդմնակալության արարողությունից և ոչ հստակ արտահայտեց իր մտքերը։

Ճիշտ է` կրկին ստացվում է, որ ուզում էին` ավելի լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ։ Մարությանը լրագրողների հետ զրույցում փաստարկներ է բերել հօգուտ սակագների հնարավոր թանկացման. ասել է, որ 2013թ-ից ի վեր 5 տարի շարունակ, այսինքն «տրանսպորտային» հասարակական բողոքներից ի վեր, ամեն ինչ թանկացել է, բացի ուղեվարձից։ Եվ դա զարմանալի է թվում նրան։

Один из частных автобусных парков Еревана - Sputnik Արմենիա
«Տրանսպորտային մաֆիան» իրականում, կամ ինչու են Երևանի երթուղայինները քանդվում

Զարմանալին այն է, որ պարոն Մարությանը ենթադրում է (ինչպես երևում է նրա ասածից), որ 2008-2013թթ-ներին ոչինչ չի թանկացել։ Նշանակում է, որ այդ ժամանակվա «կայուն գների» ֆոնին բողոքները հիմնավորվա՞ծ էին։ Թանկացել է, նույնիսկ շատ է թանկացել, հնարավոր է` ոչ այնքան արագ տեմպերով, որքան 2018թ-ի հինգ ամիսներին, բայց` զգալի։ Եվ կրկին ամեն ինչ թանկացել է, բացի տրանսպորտից, այնպես որ Մարությանի այդ փաստարկը քննադատության չի դիմանում։

Հետոն ավելի հետաքրքիր է. Մարությանն առաջարկում է այդ հարցը, ինչպես նաև չարաբաստիկ «կարմիր գծերի» խնդիրը լուծել հանրաքվեի միջոցով։ Մարությանն առաջարկում է հանրաքվե անցկացնել սոցիալական ցանցերում։

«Մենք միասին պետք է լուծենք դա։ Օրինակ` մենք կներկայացնենք կոնկրետ սակագին, և քաղաքացին կորոշի` սուբսիդավորել ուղեվարձի թանկացումը պետության հաշվին (քաղաքապետարանի ռեսուրսների) կամ սեփական գրպանից։ Առաջին դեպքում հասկանալի է, որ դա կարվի ինչ-որ այլ ծրագրի կամ նախագծի հաշվին», — նշել է նա։

Ուզում ենք հուսալ, որ դա եղել է նոր քաղաքապետի արտիստիկ հումորը։ Քանի որ եթե քաղաքային տնտեսության հարցերը լուծի, օրինակ, տնային տնտեսուհի Վարդանուշը կամ նախկինում ասֆալտ փռող, իսկ այսօր թոշակառու Զարզանդը, ապա շուտով քաղաքային տնտեսությունում հարցեր չեն մնա, բացառությամբ բուն տնտեսության` Վարդանուշի և Զարզանդի նկատմամբ հարգանքով հանդերձ։

Քանզի եթե դա լուրջ է, և նման հարցերը մենք այսուհետ սկսենք լուծել հանրաքվեներում, ապա կարող ենք հրաժեշտ տալ ինչպես քաղաքային, այնպես էլ պետական բյուջեին։ Նոր քաղաքապետը պետք է դիմի ցանկացած տնտեսվարի, որը կասի, թե որքան գումար է պահանջվում Երևանում հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու համար, էլ չասած` երկրում։ Այդ գումարը լիովին կարող է ծածկել «քաղաքապետարանի ռեսուրներից» սուբսիդավորումը և ստիպված չի լինի ծախսերը փակել «մեկ այլ ծրագրի համար նախագծի հաշվին»։

Թեև… հանրաքվեները տարբեր են լինում, հատկապես մեզ մոտ և հատկապես վերջին ժամանակ։ Հնարավոր է` Facebook-ում քվեարկությունը կամ, աստված մի արասցե, հրապարակում հանրահավաքը մեզ մոտ հիմա հավասարվում են հանրաքվեի՞։ Այդ դեպքում քաղաքապետին բավարար է հնչեցնել միայն իր տեսակետը և համարել, որ դրա օգտին «ժողովուրդը» ուրախությամբ քվեարկել է հրապարակում։ Նման «հանրաքվեի» արդյունքը նախօրոք հայտնի է, և չպետք է հանուն դրա փակել քաղաքի կենտրոնը, որը վերջին շրջանում ավելի հաճախ փակ է, քան բաց։

Айк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մետրոյի նոր կայարան, գիշերն աշխատող տրանսպորտ... էլ ի՞նչ են խոստանում ՔՊ թեկնածուները

Ինձ թույլ կտամ անհամեստորեն նշել, որ տրանսպորտային սակագների, ինչպես նաև «կարմիր գծերի» հարցերը չեն որոշվում հանրաքվեում։ Գումարվում է խորհրդակցություն պրոֆեսիոնալների` տնտեսագետների, տրանսպորտային ոլորտի մասնագետների, տրանսպորտային միջոցների շահագործման հարցերի մասնագետների, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների և այլ մարդկանց հետ, որոնք աշխատում են այդ և հարակից ոլորտներում։

Այդ խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ են տալիս մշակել և ներկայացնել լուծման բոլոր տարբերակների թերությունները և առավելությունները։ Պրոֆեսիոնալ եզրակացությունների հիմա վրա` ամրապնդված հաշվարկներով, այլ ոչ թե հրապարակում բղավելով, առկա պայմաններում կայացվում է միակ հնարավոր և ճիշտ որոշումը։

Հուսահատությամբ ուզում ենք հավատալ, որ հանրաքվեի մասին ասվածն ընդամենը կատակ էր։

Լրահոս
0