00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզվեց` Ծառուկյանը օլիգարխ չէ, կամ ինչն է անհասկանալի Հայաստանում. իրավիճակ է փոխվել

© Photo : press office of the Government of RAВстреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии "Процветающая Армения" Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн
Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես բոլորս հիանալի գիտենք, Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Արմատապես է փոխվել, և գրեթե այն ամենը, ինչին մենք վարժվել ենք տասնամյակներ շարունակ, կա՛մ անհետացել է, կա՛մ անճանաչելի դարձել։ Հիմա էլ պարզվում է` մեզ մոտ օլիգարխներ չկան։ Կային, բայց մեկ էլ, հո՛պ, անհետացան։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսուհետև ընդամենը խոշոր բիզնեսի սեփականատեր է։ Այդ մասին նա ասել է լրագրողներին՝ նշելով, որ երկրում օլիգարխներ չկան։

Դե ինչ, եթե հիմա բոլոր օլիգարխներին կարգադրել են «խոշոր սեփականատեր» անվանել, մենք էլ այդպես կասենք, բայց գործի էությունը դրանից չի փոխվի։ Ճիշտ այնպես, ինչպես իրերի էությունը չեն փոխում Հայաստանում կոռուպցիան ակնթարթորեն արմատախիլ անելու մասին հայտարարությունները՝ ի հեճուկս ամբողջ մոլորակի, որը դարերով պայքարում է այդ չարիքի դեմ։

Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է խոստանում, բայց բիզնեսով չի զբաղվելու

Դեռ հաշված ամիսներ առաջ «Հայկական ժամանակը»՝ Փաշինյանի թերթը (երբ նա դեռ վարչապետ չէր) գրեթե յուրաքանչյուր համարում խայթող հոդվածներ էր գրում Սամվել Ալեքսանյանին մասին՝ հազվադեպ նշելով նրա անունը և հիմնականում գրելով մականունը` խոշոր գործարար Ալեքսանյանին բնորոշելով որպես «Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ»։

Դե, հիմա օլիգարխ է, թե ոչ, մեզ համար միևնույն է։ Հավանաբար հայ օլիգարխները խոշոր սեփականատերերի շարքն են անցել այն պատճառով, որ ընդունված է համարել՝ նրանք այլևս մոնոպոլիստներ չեն և չեն ազդում քաղաքականության վրա։ Բայց եթե փորձենք գտնել «օլիգարխ» հասկացության բնորոշումը, կպարզենք, որ օլիգարխի համար պարտադիր չէ մոնոպոլիզացված կապիտալի ներկայացուցիչ լինել։ Իսկ ահա պետության քաղաքականության վրա ազդեցությունը պայման է, որը պետք է կատարվի։

Սերժ Սարգսյանի նախկին սիրելի օլիգարխի, իսկ այսօր խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դեպքում միգուցե հարկ չկա խոսել քաղաքական ազդեցության մասին։ Ինչ վերաբերում է խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանին, ապա անհնար է չխոսել այդ մասին։

«Եմ չեմ ապրում քաղաքականությամբ։ Փորձում եմ ինչ-որ բան անել երկրում իրավիճակը փոխելու համար, բայց լրագրողները խանգարում են ինձ և քանդում երկիրը», — օրերս հայտարարել է Ծառուկյանը։ Անհասկանալի է` ինչպես կարելի է չզբաղվել քաղաքականությամբ՝ գլխավորելով «Բարգավաճ Հայաստան» խոշոր կուսակցությունը և սեփական անունով դաշինքը։ Կարծես թե գարեջրի սիրահարների կամ բուսակերների կուսակցություն չէ, մասնակցում է ընտրություններին, խորհրդարան գնում, իսկ Գագիկ Ծառուկյանը պատգամավոր է, լիովին հնարավոր է, որ նա հայտնվի նաև ապագա խորհրդարանում։

Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի տեքստը

Պարզվում է, որ լրագրողներն են քանդում երկիրը։ Մենք կարծում էինք, որ երկիրը քանդում են տարբեր մակարդակների ոչ կոմպետենտ կառավարիչները, կամապաշտությունը և կոռուպցիոն, բայց ոչ, կոռուպցիան բացառում ենք, հիմա մեզ մոտ այն չկա։ Ի դեպ, դա այլ խոսակցության թեմա է։

Ցանկացած քաղաքական կուսակցություն ստեղծվում է նրա համար, որպեսզի ազդի երկրի քաղաքականության վրա, այլապես կուսակցության գոյությունը վերածվում է նոնսենսի։ Այո, Հայաստանում կան մի քանի հոգուց կազմված կուսակցություններ, որոնք հավակնություններ չունեն այն պատճառով, որովհետև լավ գիտեն իրենց համակիրների թիվը և հաշվի են առնում մի շարք այլ հանգամանքներ, որոնք խանգարում են, որպեսզի իրենց հայտարարեն կազմակերպություն, որի հետ պետք է հաշվի նստել։

Նման կուսակցություններն ամեն գնով փորձում են մտնել դաշինքների և քաղաքական միությունների մեջ մյուս, ավելի խոշոր ուժերի հետ, որպեսզի ինչ-որ կերպ մասնակցեն քաղաքական կյանքին։ Բայց դա ԲՀԿ-ի մասին չէ, հենց նրա հետ էին երազում «հարազատանալ» գաճաճ կուսակցություններից շատերը։ Կարելի է չապրել քաղաքականությամբ՝ լինելով մեծ ԲՀԿ-ի առաջնորդը, բայց չազդել քաղաքականության վրա, նույնիսկ անկախ քո կամքից, չի ստացվի։

Բայց հայաստանյան փոխված իրավիճակում դեռ շատ անհասկանալի բաներ կան։ Ի վերջո, չպետք է կառչել բառերից. թե՛ օլիգարխը, թե՛ կոմպրադորական բուրժուազիայի ներկայացուցիչը, թե՛ խոշոր սեփականատերը նույնն են։ Բայց դե, մեր դեպքում թող վերջինը լինի, թե չէ հանկարծ մի օր իսկապես կհամարեն, որ մենք ենք քանդում երկիրը։

Լրահոս
0